Ինտիմիզմ (լատին․՝ intimus՝ ամենախոր, գաղտնի, իրական), ժանրային նկարչության տարատեսակ, որն առաջացել է XIX-XX դարերում նեոիմպրեսիոնիստների շրջանում։ Ինտիմիստ նկարիչների շարքի մեջ, որպես կանոն, ընդգրկում են «Նաբի» խմբի անդամներին․ Պիեռ Բոնարին, Էդուար Վյուարին, Կեր Կսավյե Ռուդելին և Ֆելիքս Վալոտոնին։

Ձախիջ աջ․ Կեր Կսավյե Ռուդել, Էդուար Վյուար, Ռոմեն Կոուլուս, Ֆելիքս Վալոտոն

Ինտիմիստների աշխատանքների հիմնական սյուժեները առօրյա կյանքի տեսարաններն են իրենց փոքր, հաճախ աննշան իրադարձություններով։ Իրենց ստեղծագործություններում գերակշռում են՝ փողոցի, գովազդակրով տեսարաններ, լցված մթնոլորտի ջերմությամբ և հարմարավետությամբ[1]։ Նկարիչներն իրենց ընտանիքն և ընկերներին են պատկերում[2], սակայն շատ կտավների վրա առաջին պլան են մղվում ոչ թե մարդիկ, այլ գույնն ու կոմպոզիցիան[3]։

Ինտիմիստ նկարիչների ներկապնակում գերակշռում են տաք տոները; հատուկ տրամադրություն է ստեղծում կտավների վրա պատկերված արևային կամ էլեկտրական լույսը[1]։ Ինտիմիզմին հատուկ են անսովոր անկյունները (հատուկ նշվում է տարածության երկչափությունը) և դեկորատիվ հնարքները (օրինակ, նատյուրմորտի նկարի առաջին պլանում պատկըերը)[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Վլասով Վ․Գ․ Կերպարվեստի նոր հանրագիտարանային բառարան. — Азбука-классика, 2006. — Т. 4. — С. 129. — 3000 экз. — ISBN 5-352-01759-1
  • Մոսին Ի․Գ․ Համաշխարհային արվեստ։ Իմպրեսիոնիզմի ուղղություններ և հոսքեր մինչև մեր օրերը. — «Кристалл», 2006. — С. 62-63. — 10 000 экз. — ISBN 978-5-9603-0047-8
  • Մոսին Ի․Ի․ Ամեն ինչ ոճերի և հոսքերի մասին ժամանակակից արվեստում. — Վիլնյուս: UAB «Bestiary», 2013. — С. 35. — 5000 экз. — ISBN 978-609-456-077-4

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Ինտիմիզմը '«Art-Pedia.ru'» կայքում». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  • «Ինտիմիզմը «Կերպարվեստ. Ոճեր և ուղղություններ» էլեկտրոնային հանրագիտարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  • «Նկարիչ ինտիմիստների աշխատանքները «Wikipaintings.org» կայքում». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.