Ինչպես պանը ձի դարձավ

Ինչպես պանը ձի դարձավ (ռուս.՝ Как пан конём был), ռուսական տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծվել է «Օդաչու» ստուդիայում, 2004 թվականին։ Ռեժիսորները` Ալեքսանդր Տատարսկին և Վալենտին Տելեգինը, մուլտֆիլմն ստեղծել են հիմնվելով բելառուսական ժողովրդական հեքիաթի վրա։ Նմանատիպ սյուժե գոյություն ունի լատվիական և հունգարական ֆոլկլորներում, սակայն հունգարական տարբերակում կալվածատիրոջ փոխարեն հանդես է գալիս քահանան։

Picto infobox cinema.png
Ինչպես պանը ձի դարձավ
Տեսակմուլտֆիլմ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ

Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ խոսքերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում` Բելառուս»։

ՍյուժեԽմբագրել

Մի գյուղում ապրում էր չար ու ագահ մի պան։ Նա ստիպում էր իր աշխատակիցներին անել այնպիսի ծանր աշխատանք, որը սովորաբար ձիերն էին անում, անգամ չէր կերակրում նրանց և չէր թողնում հանգստանալ։ Տան ոգին բարկանում է այդ անարդարությունից և ազնվականին ձի է դարձնում, այնուհետև ձիուն տալիս է աշխատողներին այն պայմանով, որ օգտագործեն նրան ամենածանր աշխատանքում է և չկերակրեն։ Մի չար գիշեր կալվածք գողեր են մտնում և գողանում են նիհարած ձիուն, հետո վաճառում են նրան կոշկակարին։ Ձին վախենում է և փախչում, վերադառնում է տուն և և բանջարանոցում սկսում կաղամբ ուտել։ Հետո տան ոգին նրան նորից պան է դարձնում։ Դրանից հետո պանը բարիանում է և իր աշխատակիցներին չի նեղացնում, բայց այդպես էլ ձի չի գնում։

Պրեմիերա և մրցանակներԽմբագրել

  • 2005`«Гора самоцветов» շարքի 11 ֆիլմերի պրեմիերան[1] կայացել է 2005 թվականի փետրվարին, Անիմացիոն կինոյի 10-րդ բաց փառատոնի ժամանակ Սուզդալում[2]։
  • 2005` Անիմացիոն կինոյի 10-րդ բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ (2005)[3]։
  • 2006` Կինեմատգրաֆիայի ոլորտում «Ոսկե արծիվ» ազգային մրցանակ, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Награды проекта «Гора Самоцветов»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-17-ին։ Վերցված է 2019-11-29 
  2. Итоги X ОРФАК «Суздаль-2005».13.02.2005
  3. «Итоги ОРФАК Суздаль-2005»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին։ Վերցված է 2019-11-29 

Արտաքին հղումներԽմբագրել