Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի. Հայաստանի դերն այս պատերազմում

Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի. Հայաստանի դերն այս պատերազմում (անգլ.՝ Why Armenia should be free: Armenia’s role in the present war), Արամայիսի 1916 թվականին Ժնևում հրատարակված գիրքն է։

Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի. Հայաստանի դերն այս պատերազմում
անգլ.՝ Why Armenia should be free: Armenia’s role in the present war
ՀեղինակԳարեգին Փաստրմաճյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր111 և 46
Հրատարակման վայրԲոստոն
ՀրատարակիչHayrenik Publishing Company
Հրատարակման տարեթիվ1918
OCLC462176584
Թվային տարբերակarchive.org կայքում (անգլ.)]

Գրքի մասին

խմբագրել

Գրքի հրատարակությունը մեծապես պայմանավորված էր Փարիզի Խաղաղության առաջիկա վեհաժողովից առաջ ամերիկյան հանրությանը պատերազմի ընթացքում հայ ժողովրդի դերի, նրա կրած կորուստների, զանգվածային տեղահանությունների ու կոտորածների մասին իրազեկելու և ներկայացնելու անհրաժեշտությամբ։ Ցույց են տրվում և փաստարկվում բոլոր այն հիմնական կռվանները, որոնք ապացուցում են Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրությունից անկախ լինելու անհրաժեշտությունը։ Աշխատանքը կազմված է ներածությունից, թարգմանչի առաջաբանից, վեց գլխից և ամփոփումից[1]։

Հեղինակ

խմբագրել

Գարեգին Փաստրմաճյանը (Արմեն Գարո) (1872-1923) դաշնակցական նշանավոր գործիչ էր, 1896 թվականին Բանկ Օտոմանի գրավումը կազմակերպողներից մեկը։ Երիտթուրքական հեղաշրջումից հետո Oսմանյան պառլամենտում Էրզրումից երեսփոխան էր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին։ Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում։ 1918 թվականի դեկտեմբերին Միացյալ նահանգներում հրատարակում է «Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի. Հայաստանի դերն այս պատերազմում» գրքույկը։

Քաղվածքներ գրքից

խմբագրել
  Միայն Վանի շրջանում 1915 թ. փետրվար և մարտ ամիսներին քսանչորս գյուղեր հիմնահատակ կործանվեցին, իսկ դրանց բնակիչները սրի քաշվեցին … Տեղահանված մեկ ու կես միլիոն հայերից հազիվ 400.000-500.000-ը հասավ Սիրայի և Միջագետքի անապատները։ Նրանց մեծամասնությունը կանայք էին, ծերեր և երեխաներ, որոնք այդ անապատային շրջաններում ենթարկվեցին սովի մահացու տանջանքներին։ Ավելի քան մեկ միլիոն անպաշտպան հայեր սպանվեցին թուրքական զինվորների և ամբոխի կողմից։ Թալանչիների հրոսակախումբը Թալեաթի և էնվերի գլխավորությամբ դիմել են այդ հրեշավոր միջոցին` Հայկական հարցը մեկընդմիշտ վերջ տալու նպատակով, որովհետև հայերը քաջություն են ունեցել ընդդիմանալու նրանց պանթուրքական քաղաքականությանը։ Չինգիզխանի և Թամերլանի վայրագությունները գունատվում են` համեմատելով այն գազանությունների հետ, որոնք կատարվեցին արևմտահայերի հետ 1915 թ. ամռանը թուրքական կառավարության կողմից կազմակերպված ամբողջական ջարդերի ժամանակ։  
  Թուրք սպայի օրագրում կարդում ենք հետևյալ տողերը. «Մեզ հարցրին, թե ինչու ենք սպանում հայերին։ Ինձ համար պատճառը բավական պարզ էր։ Եթե հայերը չկռվեին մեր դեմ, մենք վաղուց հասած կլինեինք Թիֆլիս և Բաքու։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. G.Pasdermadjian, Why Armenia should be free: Armenia’s role in the present war, Boston: Hayrenik Publishing Company, 1918, 45 p.