Ինույամա ամրոց (ճապ՝ 犬山城 инуяма-дзё:), ամրոց Ճապոնիայի Ինույամա քաղաքում։ Գտնվում է Քիսո գետի մոտակայքում գտնվող բլրի վրա, որով անցնում է Այթի և Գիֆու պրեֆեկտուրաների սահմանը։ Ինույամա ամրոցը հաճախ անվանում են ճապոնիայի ամենահին ամրոցներից մեկը։ Ամրոցի գլխավոր աշտարակը ընդգրկվել Է Ճապոնիայի ազգային գանձերի ցանկում։

Ինույամա ամրոց
Երկիր` Ճապոնիա
Հիմնող`Oda Hirochika?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ինույամա բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է շան լեռ։ Ամրոցն ունի նաև երկրորդ անվանումը։ Այն է ՝ Հակուտեի ամրոց («սպիտակ կայսեր ամրոց»)[1]։ Այդ անվանումը տվել է գիտնական Օգյու Սորայեմը[2]։

Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է 1440-ական թվականներին[2]։ Ամրոցի հիմնական աշտարակները կառուցվել են 1537 թվականին Օդո Նոբույասի կողմից։

1891 թվականին ամրոցը երկրաշարժից տուժեց:1895 թվականին Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացնում ամրոցը վերադարձնել Նարուսե ցեղին, ավելի լավ վիճակում պահելու համար[3]։

1965 թվականին ամրոցը քանդվել է կապիտալ վերանորոգման համար։ Փայտե ճառագայթների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ամրոցի ստորին հարկերը շատ ավելի վաղ են կառուցվել[4]։

Ամրոցի կառուցվածքը խմբագրել

 
Ինույամա ամրոցից բացվող տեսարան, որտեղից երևում է Քիսո գետը:

Ինույամա ամրոցը պատկանում է հին լեռնային ամրոցների դասին։ Ունի 3 շատ մեծ միջանցքներ, 4-րդ ներքին հարկ և երկու նկուղային հարկեր[1]։ Ամրոցի կառուցվածքը բավականին շատ փոփոխվել է։ Ժամանակակից աշտարակները կառուցվել են 1537 թվականին։ 1617 թվականին կառուցվել է 3-րդ մեծ միջանցքը[4]։ Գլխավոր աշտարակաը կառուցված է Աձուտի-Մոմոյամա ոճով։

Առաջին հարկում զորանոց է դայմեի զորքերի համար։ Դրանք բաժանված են չորս մասի և ունեն շրջանաձև տեսք։ Երկրորդ հարկը հանդիսանում է զենքի պահուստի, դրա պահպանման վայրը, սիկ երրորդ հարկում անձնական օգտագործման տարախքներ են։ Ամրոցի վերին դիտահարթակից տեսարան է բացվում դեպի Քիսո գետը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 National treasure, Inuyama Castle Արխիվացված 2015-07-28 Wayback Machine(անգլ.)
  2. 2,0 2,1 История замка Արխիվացված 2014-04-05 Wayback Machine на сайте The Yamasa Institute
  3. История и фотографии замка Инуяма(անգլ.)
  4. 4,0 4,1 Описание и история замка Инуяма на сайте веб-журнала «НИППОНИЯ»
  5. Stephen Turnbull Японские замки. 1540-1640 = Japanese Castles 1540-1640. — Osprey Publishing, 2003. — С. 58. — 64 с. — ISBN 1-84176-429-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինույամա ամրոց» հոդվածին։