Ինուիտյան լեզու (ֆր.՝ Inuit langue, անգլ.՝ Inuit language), էսկիմո-ալեուտյան ընտանիքի լեզու է, որը հյուսիսային ազգ ինուիտների լեզուն է։

Բացի սովորական լեզու լինելուց այն նաև պարունակում է 4 նույն կարգի մեջ մտնող լեզուներ որոնք են՝

  1. Ինուպիաքը (Ալյասկայի հյուսիսում խոսվող)
  2. Ինուքտունը (Կանադական արևմտյան արկտիկայում խոսվող)
  3. Ինուքտիտուտը (Կանադական արևելյան արկտիկայում խոսվող)
  4. Գրենլանդերեն - Կալաալլիսուտ (Գրենլանդիայի լեզուն)

Ընդհանուր խոսողների թիվը կազմում է 80 000 մարդ։ Ինուիտերենը պոլիսինթեթիկ լեզու է։ Այն սինթեզում է բառի ածանցի արմատները և բառը դառնում է բառ-նախադասություն։ Բառերը այս լեզվում բավական երկար են և միայն բառի դեր չեն կատարում, դրանք նաև փոքր նախադասություններ են։ Օրինակ՝ արն-արա (arn-ara) նշանակում է "սա իմ մայրն է" և բառացի նշանակում է մայր-ինձ։

Այս լեզուները չունեն ոչ մի ընդհանուր կապ մյուս լեզվաընտանիքների լեզուների հետ։ Առանց որևէ բան իմանալու լեզուների կառուցվածքի մասին անհնար է դրանք հասկանալը։

Որոշ դերանուններ խմբագրել

  • Ուվանգա - ես
  • Իվիթ - դու
  • Ուվագութ - մենք
  • Իլիսսի - դուք