Բացել գլխավոր ցանկը

Իննոկենտիոս I (Հռոմի պապ)

Հռոմի պապ

Իննոկենտիոս I (մոտ. մարտի 11, 378, Ալբանո-Լացիլե, Հռոմեական կայսրություն - մարտի 13, 417, Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի Պապ 401 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 417 թվականի մարտի 12-ը[1]:

Իննոկենտիոս I
լատ.՝ Innocentius PP. I
Innocentius I.jpg
40-րդ Հռոմի Պապ
401 թվականի դեկտեմբերի 22 — 417 թվականի մարտի 12
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Անաստաս I
Հաջորդող Զոսիմոս
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. մարտի 11, 378
Ալբանո-Լացիալե
Մահ մարտի 13, 417 (39 տարեկանում)
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Հայր Անաստաս I (Հռոմի պապ)

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ըստ Liber Pontificalis-ի տվյալների՝ Իննոկենտիոսը ծնունդով Հռոմի մոտակայքում գտնվող Ալբանոյից էր՝ Իննոկենտիոս անունով մեկի որդին, սակայն ըստ նրա ժամանակակից  Հիերոնիմոս Ստրիդոնացու՝ նա եղել է նախորդ պապ Անաստատ I-ի որդին  (եթե այդպես է, ապա սա այն եզակի դեպքն է, երբ որդին փոխարինել է հորը Սուրբ աթոռի վրա):

Իննոկենտիոս I-ը  ձգտել է ամրապնդել Հռոմի եպիսկոպոսի դիրքը և Սուրբ աթոռի հեղինակությունը Արևմտյան Հռոմեական կայսրությունում: Նա ակտիվորեն դրսևորել իրեն որպես եկեղեցիական բոլոր վեճերի կարգավորման համար վերջնական ատյան: Այսպես, 412 թվականին նա հովանավորչական նամակ է գրել Թեսալոնիկի  արքեպիսկոպոս Ռուֆին,  404 թվականին՝ Ռուանի եպիսկոպոս Վիկտրիցիոսին: Նմանատիպ նամակներ նա  ուղարկել է նաև Թուլուզի եպիսկոպոս Էքզուպերիին, Մակեդոնիայի եպիսկոպոսներին, Նոչերայի և Բրիտանիայի եպիսկոպոսներին[2]: Պաշտպանել է Հովհան Ոսկեբերանին Թեոֆիլ Ալեքսանդրացու և Արկադիոս կայսեր հետ ունեցած հակամարտության ժամանակ: Աջակցել է Ավրելիոս Օգոստինոսին՝ ընդդեմ դոնատիստների և պելագիոնիզմի: Պահպանվել են Իննոկենտիոս I-ի  նամակները: Նա նամակագրություն է ունեցել Հիերոնիմոս Երանելու, Հովհան Ոսկեբերանի և Երուսաղեմի եպիսկոպոս Հովհաննեսի հետ[3]:

Ալարիկի կողմից Հռոմի գրավման Ժամանակ կայսր Հոնորիոսի հետ մեկնել է Ռավեննա: Ըստ Սոզոմենի՝ նա հանդես է եկել որպես խաղաղարար՝ Հոնորիոսի և Ալարիկի միջև[4]: Գոթերի կողմից Հռոմը կողոպտելուց հետո այստեղ կանգուն մնացին միայն եկեղեցական շենքերը:

Պատմիչ Զոսիմոսը իր "Նոր պատմության" (լատ.՝ Historia NovaHistoria Nova) մեջ կարծիք է հայտնում, որ Ալարիկի կողմից Հռոմի թալանի ժամանակ  Իննոկենտիոսը պատրաստ է  եղել ժամանակավորապես թույլատրելու հեթանոսությունը: Սակայն Զոսիմոսը նաև ենթադրել է, որ հեթանոսներին արված այդ զիջումները այդքան էլ պահանջված չէին, քանի որ, ըստ նրա, Հռոմն այդ ժամանակ արդեն հաջողությամբ քրիստոնեացված էր:

Իննոկենտիոս I-ը մահացել է 417 թվականի մարտի 12-ին, թաղվել է Պորտուենյան ճանապարհի վրա գտնվող Պոնցիանի գերեզմանատանը: Նրա հիշատակը նշվում է մարտի 12-ին, թեև XIII-XX դարերում այն նշվել է հուլիսի 28-ին[5]: Նրան հաջորդել է Զոսիմոսը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Saint Innocent I // Encyclopedia Britannica
  2. «Catholic Encyclopedia (1913)» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-11-ին։ Վերցված է 2011-02-16 
  3. «Созомен. ЦЕРКОВНАЯ ИСТОРИЯ Книга 8 Главы 26—28»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-11-ին։ Վերցված է 2011-02-16 
  4. «Созомен. ЦЕРКОВНАЯ ИСТОРИЯ Книга 9 Главы 7—9»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-11-ին։ Վերցված է 2011-02-16 
  5. Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana, 1969), p. 132; Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana, 2001 ISBN 978-88-209-7210-3)

ԳրականությունԽմբագրել

  • Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.

ՀղումներԽմբագրել