Ինյացիո Կասիս
Ինյացիո Կասիս (իտալերեն՝ Ignazio Cassis, ապրիլի 13, 1961[1][2], Սեսսա, Tresa, Subdistrict Sessa, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա[3]), շվեյցարացի քաղաքական գործիչ։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին։
Ինյացիո Կասիս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ |
---|---|
Կրթություն՝ | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ և միջազգային ֆորումի մասնակից |
Ծննդյան օր | ապրիլի 13, 1961[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Սեսսա, Tresa, Subdistrict Sessa, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | eda.admin.ch/eda/it/dfae/dfae/ignazio-cassis.html |
2017 թվականի նոյեմբերի 1-ից եղել է արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարվար[4]։ 2022 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնը։
Կենսագրություն Խմբագրել
Սովորել է բժշկություն Ցյուրիխի համալսարանում, որն ավարտել է 1987 թվականին։ Մասնագիտացած է ներքին հիվանդությունների և սոցիալական հիգիենայի բնագավառում։ 1996 թվականին ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի կոչում։ Շնորհվել է բժշկության դոկտորի աստիճան Լոզանի համալսարանում (1998)։
Ծնվել է որպես Իտալիայի քաղաքացի։ 1991 թվականին Շվեյցարիայի և Իտալիայի երկքաղաքացիություն է ձեռք բերել։ 2017 թվականին հրաժարվել է իտալական անձնագրից[5]։
Բժիշկ (1988-1996), 1996-ից մինչև 2008 թվականը կանտոնային բժիշկ Տիչինոյում, Շվեյցարիայի բժշկական ասոցիացիայի փոխնախագահ 2008 թվականից մինչև 2012 թվականը[6]։ Շվեյցարիայի զինված ուժերում նա Տիչինոյի լեռնային զինվորների շտաբում գումարտակի բժիշկ էր, ապա գլխավոր դաշտային բժշկի շտաբի անդամ։
Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ 2007 թվականի հունիսի 4-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 30-ը (երեք գումարման)[7]։
2017 թվականի սեպտեմբերի 20-ին Դաշնային ժողովի կողմից ընտրվել է Դաշնային խորհրդի երկրորդ փուլում՝ հավաքելով 244 ձայներից 125-ը՝ դառնալով 117-րդը՝ 1848 թվականից Դաշնային խորհրդականի պաշտոնում[8][9]։
2017 թվականի նոյեմբերի 1-ին ստանձնել է արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Այդ պաշտոնում փոխարինելով Դիդիե Բուրկհալթերին։ 2020 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակի վերջում նա հաջորդ տարի ընտրվել է երկրի փոխնախագահի պաշտոնում[10]։ Պաշտոնը ստանձնել է 2021 թվականի առաջին օրը[11]։
Անձնական կյանք Խմբագրել
Ամուսնացած է Պաոլա Ռոդնիի հետ, ապրում է Մոնտանոլում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.parlament.ch/de/biografie?CouncillorId=3828
- ↑ Quiquerez Florent (1 November 2017)։ «Ignazio Cassis au pied du mur européen»։ 24Heures (ֆրանսերեն)։ ISSN 1424-4039։ Վերցված է 2017-11-01
- ↑ «FDP-Bundesratskandidat Cassis gibt italienischen Pass zurück»։ Neue Zürcher Zeitung (German)։ 2017-08-25։ Վերցված է 2017-09-21
- ↑ SRF Tagesschau Hauptausgabe 20 September 2017
- ↑ «Ignazio Cassis»։ parlament.ch։ Վերցված է 2017-09-20
- ↑ «ELETTO IGNAZIO CASSIS» (իտալերեն)։ ticinonews.ch։ 2017-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին։ Վերցված է 2017-09-20
- ↑ «FOKUS: Der Tessiner Ignazio Cassis ist neuer Bundesrat» (գերմաներեն)։ 10vor10։ 2017-09-20։ Վերցված է 2017-09-20
- ↑ Президентом Швейцарии на 2021 год избран Ги Пармелан.
- ↑ Ги Пармелен вступил в должность президента Швейцарии.