Ինեսե Յաունզեմե (լատիշ․՝ Inese Jaunzeme, մայիսի 21, 1932(1932-05-21), Pļaviņas, Լատվիա[1] - փետրվարի 13, 2011(2011-02-13)[2], Ռիգա, Լատվիա[3]), խորհրդային Լատվիայի նիզակ նետող, վիրաբույժ-օրթոպեդ և պլաստիկ վիրաբուժության մասնագետ։ 1956 թվականին Մելբուռնի օլիմպիական խաղերում առաջին լատվիացի օլիմպիական չեմպիոնը։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957): Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետ[4]։

Ինեսե Յաունզեմե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Inese Jaunzeme
Մասնագիտացում՝javelin thrower, բժիշկ և վիրաբույժ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 21, 1932(1932-05-21)
Ծննդավայր՝Pļaviņas, Լատվիա[1]
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 13, 2011(2011-02-13)[2] (78 տարեկան)
Մահվան վայր՝Ռիգա, Լատվիա

Կենսագրություն խմբագրել

Աշխարհի երիտասարդական երրորդ առաջնության չեմպիոնուհի։ Լատվիայի քառակի չեմպիոն (1952, 1956, 1958 և 1960): Նա հինգ անգամ բարելավվել է Լատվիայի ռեկորդը (վերջին անգամ 1960 թվականին՝ 55,73 մետր)։ Նիզակ նետելուց բացի, նա նաև զբաղվել է բասկետբոլով, Լատվիայի ազգային հավաքականի անդամ էր։ 1956 և 1957 թվականներին ճանաչվել է Լատվիայի լավագույն մարզիկ։

Ավարտել է Ռիգայի բժշկական ինստիտուտը՝ օրթոպեդի մասնագիտությամբ (1960)։ Վաստակավոր վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր։ Լատվիայի ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր։ Օլիմպիականների համաշխարհային ասոցացիայի նախագահ (ՕՀԱ)։ Լատվիայի օլիմպիական ակումբի նախագահ։ 2000 թվականին Սիդնեյում կայացած օլիմպիական խաղերում «Լատվիական տան» տիրուհին էր։

Ունեցել է երեք դուստր՝ Անդրա, Ինգունա, Վիտա։

Ինեսե Յաունզեմեն մահացել է 2011 թվականի փետրվարի 13-ին Ռիգայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Sports-Reference.com
  2. 2,0 2,1 2,2 http://sports.delfi.lv/news/other_kinds/atlethics/mirusi-pirma-olimpiska-cempione-latvijas-sporta-vesture-inese-jaunzeme.d?id=36808467
  3. «Из жизни ушла первая олимпийская чемпионка Латвии Инесе Яунземе». ves.lv. 13 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  4. Андрей Беляев, Дмитрий Святкин (2000 год). «Чемпионка станет хозяйкой «Латышского дома»». «Час». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինեսե Յաունզեմե» հոդվածին։