Ինդիանապոլիսի մանկական թանգարան
Ինդիանապոլիսի մանկական թանգարան (անգլ.՝ The Children's Museum of Indianapolis), աշխարհի ամենամեծ մանկական թանգարանը, որը գտնվում է ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում։ Թանգարանը Ամերիկյան թանգարանների միության անդամ է։ Թանգարանի տարածքը կազմում է 43, 933.85 մ2, ունի 5 հարկ, տարեկան այցելուների թիվը կազմում է 1 000 000 մարդ։ Հավաքածուի շուրջ 120, 000 նմուշները բաժանվում են երեք մասերի՝ Ամերիկյան հավաքածու, Համաշխարհային մշակութային հավաքածու, Բնության համաշխարհային հավաքածու։ Ցուցանմուշների թվում են մեզոզոյան դարաշրջանի դինոզավրերի բնական միջավայր, կառուսել, շոգեքարշ։ Թանգարանի ուշադրության կենտրոնում է ընտանեկան ուսուցումը. ցուցադրությունների մեծ մասը ինտերակտիվ են, երեխաներին և ընտանիքի անդամներին հնարավորություն են տալիս ակտիվորեն մասնակցելու գործունեություններում[1][2]։
Ինդիանապոլիսի մանկական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Ինդիանապոլիս |
Հիմնադրվել է | 1925 |
Այցելուներ | շուրջ 1 000 000 |
Կայք | childrensmuseum.org(անգլ.) |
Թանգարանը հիմնադրվել է 1925 թվականին Մարի Ստյուարտ Քերիի կողմից Ինդիանապոլիսի քաղաքացիական առաջնորդների և կազմակերպությունների աջակցությամբ։ Այն համարվում է աշխարհի 4-րդ ամենահին նմաօրինակ կառույցը։ Թանգարանը ներկայիս վայրում տեղակայվել է 1946 թվականից, ներկայիս շենքը կառուցվել է 1976 թվականին։ Յուրաքանչյուր տարի թանգարանում տեղի են ունենում հազարավոր միջոցառումներ, ներառյալ Լիլի թատրոնի ներկայացումները, դասընթացներ, սեմինարներ դպրոցականների համար, շրջիկ ցուցադրություններ և դրամահավաք միջոցառումներ։ 2008 թվականին թանգարանի բյուջեն կազմել է $28.7 միլիոն, ունեցել է 400 աշխատակից և 1500 կամավոր։
Պատմություն
խմբագրելԻնդիանապոլիսի մանկական թանգարանը հիմնադրվել է 1925 թվականին Ստյուարտ Քերի ապակու գործարանի սեփականատեր Մարի Ստյուարտ Քերիի կողմից։ Թանգարան ստեղծելու գաղափարը նրա մոտ հղացավ 1924 թվականին Բրուքլինի մանկական թանգարան կատարած այցից հետո[3]։ Քերին նախաձեռնեց թանգարանի ստեղծումը՝ ներգրավելով Ինդիանապոլիսի տեղական քաղաքացիական առաջնորդներին և Առաջադիմական ուսուցիչների ընկերակցությանը։ Թանգարանը բացվեց Propylaeums ակումբին պատկանող ավտոտնակային համալիրում[4]։ Թանգարանի կառավարման համար ստեղծվեց հոգաբարձուների խորհուրդ և Քերին ընտրվեց առաջին տնօրեն[5]։ Սկզբնական ցուցահանդեսներն ստեղծվում, նվիրաբերվում էին դպրոցականների կողմից։ 1926 թվականին Քերին թանգարանը տեղափոխեց Մերիդյան փողոցի իր առանձնատուն։ Նույն տարում Արթուր Քարը նշանակվեց առաջին համդրող[3]։ Կազմակերպվեցին առաջին մշտական ծովային, ճապոնական, հնագիտական, շրջակա միջավայրի առնչվող ցուցահանդեսները։ 1940 թվականին թանգարանի անձնակազմը համալրվեց, և Քերիի մահից հետո 1938 թվականին տնօրեն դարձավ Քարը։ Թանգարանն սկսեց միջոցառումներ անցկացնել դպրոցականների համար՝ կազմակերպելով շրջայցեր թանգարանում, ինչպես նաև ցուցանմուշների շրջիկ ցուցահանդեսներ դպրոցներում[6]։
1942 թվականին Քարին փոխարինեց Գրեյս Գոլդենը, ով քայլեր ձեռնարկեց ընդլայնելու թանգարանը, ինչպես նաև իրականացրեց մի շարք կարևոր համագործակցություններ, այդ թվում և այլ թանգարանների հետ[6]։
1964 թվականին Գոլդենին փոխարինեց Միլդրեդ Կոմպտոնը, ով ղեկավարեց թանգարանը մինչև 1982 թվականը։ Նա ստեղծեց առաջին երկարաժամկետ ֆինանսական ծրագրերը, կազմակերպեց ընտրարշավներ նվիրատվությունների և թանգարանի հաճախելիության բարձրացման համար։ Նրա օրոք ձեռք բերվեցին նոր մշտական ցուցադրություններ, ներառյալ ֆիզիկայի պատկերասրահը (1967), Reuben Wells Steam Engine (1968), Model Train Gallery (1970)[6]:
1973 թվականին կազմակերպված դրամահավաքի շնորհիվ ($ 8.7 միլիոն) կառուցվեց թանգարանի ներկայիս շենքը՝ նոր հնարավորություններով[6]։
1992 թվականին թանգարանն իրականացրել է 4, 000 ծրագիր, տարեկան այցելուների թիվը կազմել է 835, 000 մարդ, ունեցել է 165 ամբողջ դրույքով և 227 կես դրույքով աշխատակիցներ, 850 կամավորներ։ 1992 թվականի եկամուտները կազմել են $12.4 միլիոն։
1996 թվականին թանգարանին կից կառուցվեց CineDome 310 տեղանոց մեծամասշտաբ թատրոնը, 2004 թվականին թանգարանն ավելացրեց 950 ավտոտնակային տարածքներ, իսկ CineDome-ը վերածվեց Dinosphere: 2009 թվականին նախասրահը ընդարձակվեց՝ կազմելով 43, 930 մ2[7]:
1999 թվականից թանգարանը ղեկավարում է Ջեֆրի Հ. Փաթչենը[8]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Mission». The Children's Museum of Indianapolis. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Wolf, Barbara; Wood, Elizabeth (Spring 2012). «Integrating Scaffolding Experiences for the Youngest Visitors in Museums» (PDF). Journal of Museum Education. Museum Education Roundtable. 37 (1): 31–32. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին. «Over the past ten years, The Children's Museum of Indianapolis has developed and refined its family learning initiatives and strategies. This work included an institution-wide demonstrable shift away from child-centered experiences, to those where families (defined as at least one adult and one child with an on-going relationship) collaborate on problems, enhance the experience through personal connection, and build on each other's participation.»
- ↑ 3,0 3,1 Bodenhamer, p. 410
- ↑ Danilov, p. 229
- ↑ Bodenhamer, p. 412
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Bodenhamer, p. 411
- ↑ «Look inside Children's Museum addition». Indianapolis Star. 2010 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Rettig, Ellen (1999 թ․ օգոստոսի 23). «Patchen poised to lead museum». Indianapolis Business Journal.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանապոլիսի մանկական թանգարան» հոդվածին։ |