Իմ հերոսական ակադեմիա

«Իմ հերոսական ակադեմիա» (ճապ.՝ 僕のヒーローアカデミア, անգլ.՝ My Hero Academia), մանգա, որի հեղինակը համարվում է Կոհեյ Խորիկոսին։ Այն լույս է տեսել Shonen Jump-ում։ Մանգայի առաջին գլուխը լույս է տեսել 2014 թվականի հուլիսի 7-ին ամսագրի 32-րդ համարում[1]։ Այն արտոնագրվել է Viz Media-ում անգլերեն լեզվով թողարկման համար[2]։

Իմ հերոսական ակադեմիա
ճապ.՝ 僕のヒーローアカデミア
Boku no Hero Academia Logo.png
Ժանրարկածային մանգա և անիմե, ֆենտեզի անիմե և մանգա և սուպերհերոսական ֆանտաստիկա
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Թվականհուլիսի 7, 2014
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Մանգայի հիման վրա նկարահանվել է անիմե սերիալ, որի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2016 թվականի ապրիլի 3-ից մինչև հունիսի 26-ը[3], երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը[4]։ երրոդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 7-ին, իսկ չորրորդ եթերաշրջանի հեռարձակումը՝ 2019 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2020 թվականի ապրիլի 4-ը: 2018 թվականի օգոստոսի 3-ին թողարկվել է առաջին անիմացիոն ֆիլմը, որը կոչվում է «Իմ հերոսական ակադեմիա: Երկու հերոսներ»։ Երկրորդ անիմացիոն ֆիլմը, որը կոչվում է «Իմ հերոսական ակադեմիա: Հերոսները մեծանում են», թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին։

ՍյուժեԽմբագրել

Գործողությունները տեղի են ունենում մի աշխարհում, որտեղ մարդկանց մեծ մասը ծնվում է անսովոր ունակություններով (ճապ.՝ 個性)։ Սակայն գլխավոր կերպարը՝ Իզուկու Միդորիան, ծնվել է առանց գերբնական ունակությունների։ Երազելով դառնալ հերոս, նա համառորեն փորձում է հասնել իր երազանքին։ Իր կուռքին՝ Ամենակարողին հանդիպելուց հետո, նա ստանում է գերբնական ուժ և ընդունվում է ՅուԷյ (UA) ակադեմիա։

Գլխավոր կերպարներԽմբագրել

  • Իզուկու Միդորիա (ճապ.՝ 緑谷 出久), նաև հայտնի որպես Դեկու (ճապ.՝ デク), համարվում է մանգայի և անիմեի գլխավոր կերպարը։ Չնայած նրան, որ չունի գերբնական ունակություններ, նա կարողանում է ընդունվել ՅուԷյ ակադեմիայի հերոսական ֆակուլտետ։
  • Կացուկի Բաքուգո (ճապ.՝ 爆豪 勝己), կամ Կատյան (ճապ.՝ かっちゃん), այդպես նրան անվանել են իր մանկության ընկերները, համարվում է ՅուԷյ ակադեմիայի չորրորդ Ա դասարանի ուսանող։
  • Տոսինորի Յագի (ճապ.՝ 俊典), առավել հայտնի որպես Ամենակարող (ճապ.՝ オールマイト), համարվում է № 1 հերոսը։ Նա նաև սովորեցնում է ՅուԷյի սկսնակ հերոսներին։ Մինչ իր ուսուցչի հետ ծանոթանալը, որը նրան փոխանցել է գերբնական ուժ, Թոսինորի Յագին ընդհանրապես ոչ մի ունակություններ չի ունեցել։
  • Շոտո Թոդորոկի (ճապ.՝ 轟焦凍), կամ պարզապես Շոտո (ճապ.՝ ショート), Յուէյ ակադեմիայի առաջին կուրսի ամենաուժեղ ուսանողներից մեկը։ Շոտոն № 2 հերոսի որդին է, որը ցանկացել է, որ իր որդին լինի ամենաուժեղ հերոսը, ուստի հատուկ է ամուսնացել կատարյալ ուժի հասնելու նպատակով: Շոտոյի ուժը թույլ է տալիս նրան մարմնի ձախ կողմում առաջացնել կրակ, իսկ աջ կողմում՝ սառույց, բայց հոր հանդեպ զզվանքի պատճառով, նա պայքարում օգտագործում է միայն աջ կողմը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել