Իմ երգը
«Իմ երգը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1918 թվականին[1]։
Իմ երգը | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1918, հունվարի 5 |
Հրատարակվել է | 1918, հոկտեմբերի 6 |
Վիքիդարան | Իմ երգը |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1918 թվականի հունվարի 5-ին։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուում (էջ 39-40), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 192)[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուից[1]։