«Իմացի՛ր մերոնց» (ռուս.՝ «Знай наших!»), 1985 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սուլթան Ահմետ Խոջիկովը «Ղազախֆիլմ» կինոստուդիայում[1]։

Իմացի՛ր մերոնց
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորՍուլթան-Ահմեդ Խոջիկով
Սցենարի հեղինակՍուլթան-Ահմեդ Խոջիկով
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն81 րոպե
IMDbID tt0266100

Սյուժե խմբագրել

Ֆիլմը ներկայացնում է հայտնի ղազախ ըմբիշ Հաջի Մուկանի և ռուս ըմբիշ Իվան Պոդդուբնիի՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնների բարեկամության պատմությունը։

1904 թվականին ղազախ Հաջի Մուկանը, որը հաջողությամբ ելույթ էր ունենում տոնավաճառներում, ոգեշնչվելով Իվան Պոդդուբնիի հաջողություններից, որոշում է ուժերը փորձել մեծ ասպարեզում։ Նրան հաջողվում է հաղթահարել բազմաթիվ դժվարություններն ու մրցակիցների ինտրիգները նպատակին հասնելու ճանապարհին, և շուտով երկու ըմբիշները, հաղթականորեն ելույթ ունենալով Փարիզում, զբաղեցնում են երկու առաջին տեղերը։

Նկարահանումներ խմբագրել

Հաջի Մուկանի դերը ֆիլմում կատարել է Ալեուխան Բեկբուլատովը, որը եղել է ոչ թե պրոֆեսիոնալ դերասան, այլ Չիմկենտի շրջանի «Դրուժբա» սովխոզի տրակտորիստ, որն արտաքուստ շատ նման էր լեգենդար ըմբիշին։ Ֆրանսիացի ըմբիշի դերը կատարել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևը, ճապոնացի ձյուդոիստի դերը՝ ԽՍՀՄ առաջնության եռակի հաղթող Մարատ Ազիմբաևը, իսկ «քեռի Վանյայի»՝ մարզչի դերը՝ դասական ըմբշամարտի ԽՍՀՄ առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Ալեքսեյ Վանինը։

Դերերում խմբագրել

  • Ալեուխան Բեկբուլատով – Հաջի Մուկան Մունայտպասով
  • Դմիտրի Զոլոտուխին – Իվան Պոդդուբնի
  • Ալեքսանդր Ֆուֆաչև – Գրիգորի Կաշչեև
  • Սոսլան Անդիև – Ռաուլ լը Բուշե
  • Ֆեոդոր Սուխով – Մաքսիմ Գորկի
  • Ասկոլդ Մակարով – Կոմս Ռիբոպիեր
  • Ելենա Ակիֆիևա – Մարիա Դումարովա
  • Գեորգի ՄարտիրոսյանՖուրբաս
  • Ալեքսեյ Վանին – Լեբեդև, «քեռի Վանյա»
  • Եվգենի Մորգունովգեներալ
  • Ժան Բայժանբաև – կադետ
  • Գուրգեն Թոնունցշտալմայստեր
  • Ելենա Իոնովա – մադամ լա Բուշե
  • Ալեքսանդր Պանկրատով-ՉոռնիՊետկա
  • Գյուլնարա Երալիևա – Հադիշա
  • Մարատ Ազիմբաև – Սառա Կիկի, ձյուդոիստ Ճապոնիայից
  • Իգոր Բոգոլյուբով – Սմորոդին
  • Լև Զոլոտուխին – գլխավոր մրցավար
  • Ալեքսանդր Պյատկով – մրցավար
  • Քենենբայ Կոժաբեկով – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Սուլթան Խոջիկով
  • Սցենարի հեղինակներ՝ Ռուստեմ Խոջիկով, Սուլթան Խոջիկով
  • Օպերատորներ՝ Ալեքսանդր Նիլով, Իսկանդեր Տինիշպաև
  • Կոմպոզիտոր՝ Մուրադ Կաժլաև
  • Նկարիչ՝ Վիկտոր Լեդնյով[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Իմացի՛ր մերոնց» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Իմացի՛ր մերոնց» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն խմբագրել

  • Знай наших! // Советские художественные фильмы: аннотированный каталог, Том 10. — М.: Нива России, 1995. — 415 с. — стр. 259
  • Аайнагулов К. — Эпос дальних странствий (Худож. фильм «Знай наших!». Постановка С. Ходжиков, «Казахфильм») // Казахстанская правда, 23 марта 1986
  • Поляков В. — В роли батыра (О механизаторе-хлопкоробе из совхоза «Дружба» Чимкент. обл., игравшего гл. роль в фильме «Знай наших») // Сельская жизнь, 21 февраля 1986