Իման Ֆադիլ (իտալ.՝ Imane Fadil, հունվարի 1, 1985(1985-01-01), Ֆես, Մարոկկո[1] - մարտի 1, 2019(2019-03-01)[2], Ռոցանո, Միլան մետրոպոլիտեն քաղաք, Լոմբարդիա, Իտալիա), մարոկկական ծագմամբ իտալացի ֆոտոմոդել, վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ գործով վկա՝ անչափահասներին գայթակղելու և մանկական մարմնավաճառություն կազմակերպելու մեղադրանքով։

Իման Ֆադիլ
արաբ․՝ إيمان فاضل‎‎
Ծնվել էհունվարի 1, 1985(1985-01-01)
ԾննդավայրՖես, Մարոկկո[1]
Մահացել էմարտի 1, 2019(2019-03-01)[2] (34 տարեկան)
Մահվան վայրՌոցանո, Միլան մետրոպոլիտեն քաղաք, Լոմբարդիա, Իտալիա
Քաղաքացիություն Մարոկկո և  Իտալիա
Մասնագիտությունմոդել

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մարոկկոյում։ Հետագայում ապրել է Իտալիայում։ Եղել է պրոֆեսիոնալ պարուհի[3]։

Նա պնդում էր, որ ներկա է եղել Բերլուսկոնիի կազմակերպած բազմաթիվ սեքս-երեկույթներին։ Իմանի պնդմամբ՝ խնջույքներին մասնակցել են անչափահաս մարմնավաճառներ, իսկ խնջույքներն ունեցել են սատանայական երանգ[4]։ Նա ցուցմունք է տվել Բերլուսկոնիի դեմ 2012 թվականին, այսպես կոչված, «Ռուբիի գործով» դատավարության ընթացքում[5]։

Իման Ֆադիլը պնդում էր, որ այս սկանդալի մասին գիրք է գրում[6]։ 2019 թվականի հունվարի 29-ին Ֆադիլը տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ սկսել է օրգանների վատացում։ Մեկ ամիս անց նա մահացել է։ Իմանի ընտանիքը հայտարարել է, որ մահվանից քիչ առաջ ինքն իր կյանքի համար մտահոգություններ է հայտնել[7]։ ANSA գործակալությունը, անցկացնելով թունաբանական հետազոտություն, հանգել է այն եզրակացության, որ Ֆադիլը մահացել է ռադիոակտիվ նյութերի խառնուրդից թունավորումից։ Իտալական La Repubblica թերթը հայտնել է, որ այն նյութերի թվում, որոնցով թունավորվել է Ֆադիլը, կոբալտի ռադիոակտիվ իզոտոպն է եղել[8]։ Նրա մահվանից հետո գրքի սևագիրը առգրավվել է հետաքննության կողմից[9]։

Նրա մահից հետո Բերլուսկոնին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝

  Ես միշտ շատ տխուր եմ, երբ երիտասարդներն են մահանում։ Բայց ես երբեք չեմ ճանաչել այդ կնոջը և ոչ մի անգամ նրա հետ չեմ խոսել։ Այն, ինչ ես կարդացել եմ նրա հայտարարությունների մասին, միշտ մտածել եմ, որ դրանք անհեթեթ են և հորինված[10]։  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել