Իկո Մարան (էստ․՝ Iko Maran, մարտի 11, 1915(1915-03-11)[1], Պսկով, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 12, 1999(1999-11-12)[1]), էստոնացի գրող։

Իկո Մարան
էստ․՝ Iko Maran
Ծնվել էմարտի 11, 1915(1915-03-11)[1]
ԾննդավայրՊսկով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 12, 1999(1999-11-12)[1] (84 տարեկան)
ԳերեզմանՌահումյաեի գերեզմանոց
Մասնագիտությունթարգմանիչ, մանկագիր և գրող
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան (1940)
ԱշխատավայրԷստոնիայի դրամատիկական թատրոն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Իկո Մարանը ծնվել է 1915 թվականին Պսկովում։ 1940 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1953-1959 թվականներին աշխատել է Վ․ Կինգիսեպի անվան պետական ակադեմիական թատրոնում, 1965-1971 թվականներին Տալլինի քաղաքային թատրոնի գրական բաժնում[2]։

 
Իկոյի և Նելլի Մարանների գերեզմանը Ռահումե գերեզմանատանը

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է չափածո և արձակ ստեղծագործություններ, թարգմանել մանկական գրականություն։ Առավել հայտնի ստեղծագործություններից են՝

  • «Ընկերներ», 1949
  • «Գունագեղ պատմություններ», 1970
  • «Լաուրիի և Կայեի հրաշալի ճանապարհորդությունը», 1964

Իկո Մարան հայերեն խմբագրել

  • Տաք պաղպաղակ (վիպակ), Ե., «Սովետական գրող», 1986, 69 էջ։ Թարգմ. ռուս.՝ Վ. Նավասարդյան։ Նկարիչ՝ Խելդար Լարետեյ։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

1974 թվականին արժանացել է մանկական գրականության համար սահմանված Յու. Սմուուլի անվան մրցանակի «Սլոնյայկա մականունով փղիկը» գրքի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. Հանուն բարեկամության, «Բացատրագիր», էստոնական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978

Արտաքին հղումներ խմբագրել