Իլոնա Մարկարովա

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի

Իլոնա Մարկարովա (ռուս.՝ Илона Маркарова), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Իլոնա Մարկարովա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ջուլիանո դի Կապուա

Կենսագրություն խմբագրել

Իլոնա Մարկարովան մեծացել է Թիֆլիսում։ Մայրը ռուսերենի և ռուս գրականության ուսուցչուհի է։ Հայրը խորհրդային բանակի գնդապետ և սպորտի վարպետ է[1]։

Վոկալ է պարապել Թբիլիսիի կոնսերվատորիային կից գործող փորձարարական դպրոցում։ Վոկալի ուսուցչուհին է եղել Մարիինյան թատրոնի հայտնի երգիչ Վանո Սարաջիշվիլիի զարմուհի Օլգա Սարաջիշվիլին։ Ցանկացել է ընդունվել կոնսերվատորիա, սակայն մտափոխվել է։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընդունվել է Թատերական արվեստի պետական ակադեմիա՝ ՌԴ ժողովրդական արտիստ Օլգա Անտոնովայի դասարան[1]։

2008 թվականին նախկին ամուսնու՝ ռեժիսոր և դերասան Ջուլիանո դի Կապուայի հետ հիմնադրել է Տեատրո դի Կապուա թատրոնը[2]։

Գործունեություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Կատակերգակի ապաստան
Ներկայացում Դեր
Վենետիկուհին Վոլիերա
Թատրոն Լիտեյնի փողոցի վրա
Ներկայացում Դեր
Անտիգոնա Իսմենա
Մադամ Վ
Թաց հարսանիք հարս
АХЕ թատրոն
Ներկայացում Դեր
Մարիա դե Բուենոս Այրես պայադոր
Конструктор из фантиков
Գլորիա տրանզիտ
Մեդեա․ դրվագներ Մեդեա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2017 Կայսրության թևերը Եվգենյա Լևինսոն
2015 Այսպիսի աշխատանք Սալիխաթ
2013 Փրկիր և պահպանիր
2011 Սպլիթ Վիկա
2010 Երկար կյանք Իրինա
2010 Ադամանդներ․ կողոպուտ
2007 Յունկերները դրվագ
2003 Հանցանք մոդեռն ոճով

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Սերգեյ Կուրյոխինի անվան մրցանակի գրան պրի (2011)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ИЛОНА МАРКАРОВА: «ТЕАТР ВНЕ СОЦИУМА И ВНЕ ПОЛИТИЧЕСКИХ СОБЫТИЙ НЕ СУЩЕСТВОВАЛ И СУЩЕСТВОВАТЬ НЕ МОЖЕТ» | Петербургский театральный журнал (Официальный сайт)». ptj.spb.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  2. «Илона Маркарова». www.teatrodicapua.com. Վերցված է 11.01.2019-ին.
  3. «Илона Маркарова». www.kino-teatr.ru. 16.11.17. Վերցված է 11.01.2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել