Իլյուխա (պատմվածք)

Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը

«Իլյուխա» (ռուս.՝ Илюха), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը՝ գրված 1925 թվականին։

Իլյուխա
ռուս.՝ Илюха
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1925

Հրապարակումներ խմբագրել

Առաջին անգամ «Իլյուխա» պատմվածքը լույս է տեսել «Երիտասարդ լենինյան» թերթում, թիվ 57 և 58-ում 1925 թվականի մարտի 10-ին և 11-ին։ Պատմվածքն ընդգրկվել է նաև «Երկնագույն տափաստան» հեղինակային ժողովածուում (1926):

Սյուժե խմբագրել

Ստեղծագործության սյուժեի հիմքում ընկած է «Կոստրոմացի» գյուղացի տղայի՝ Իլյուխայի պատմությունը, որը փախուստի է դիմել Մոսկվայում իրեն որպես հարսնացու պարտադրված տեղական խանութպանի դստեր պատճառով։ Երեկոյան աշխատանքից վերադառնալիս, նա փրկում է անծանոթ աղջկան հարբած ավազակից, որի համար վերջինս նրան սովորեցնում է կարդալ և գրել։ Իլյուխան և կոմերիտուհի Աննա Բոդրուխինան ընկերներ են դառնում։ Այնուամենայնիվ, երբ հերոսը հայտնում է իր սերը աղջկա հանդեպ, պարզվում է, որ նա ամուսնացած է և մոտ օրերս ցանկանում է մեկնել իր ամուսնու մոտ` Իվանովո-Վոզնեսենսկ։ Հաղթահարելով «սիրո ցավը»` կոմերիտական Իլյուխան վերադառնում է առօրյա կյանք։ Կրկին հանդիպելով Աննայի հետ` ինքն իրեն խոստովանում է. «... կարմիր թևկապի մտերմությունից գլուխս այլևս չի պտտվում»։

Նախատիպեր խմբագրել

«Իլյուխա» պատմվածքը «մասամբ ինքնակենսագրական է», և Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովն ինքն է դարձել Իլյուխայի նախատիպը։ Մոսկվայում պատմվածքի գործողությունների վայրը ցուցադրում է նրա ինքնակենսագրությանը բնորոշ առանձնահատկությունները։ Հերոսը ապրում է Պլյուշչիխայում, որը Միխայիլ Շոլոխովին հայտնի է 1914 թվականից։ Այստեղ` Գ. Շելապուտինի անվան գիմնազիայի մոտակայքում, Դոլգի նրբանցքում (տուն 20), ապագա գրողը սենյակ էր վարձել նախապատրաստական դասարանների ուսուցիչ Ա. Պ. Երմոլովի բնակարանում Մոսկվայում սովորելու ընթացքում (1914-1916)։ Ա. Պ. Երմոլովի բնակարանում Միխայիլ Շոլոխովը բնակվել է նաև 1922 թվականի աշնանը և 1923 թվականի երկրորդ կեսին[1]։ Երիտասարդ Միխայիլ Շոլոխովի կյանքում տեղի ունեցած դեպքի մասին, որը նման էր պատմվածքի գործողության սյուժեին, արձակագիր Պ. Ա. Սազին իր հուշերում գրել է.

  Արտաքինից ոչ մի բանով չէր երևում, որ նա մեծ գրող է։ Միակ բանը, որը նրան առանձնացնում էր մտազգաստությունն էր, կամքը, համառությունը և քաջությունը։ Մի անգամ տրամվայի կանգառում մի տղամարդ վիրավորեց կնոջը, նա անմիջապես նրան ուժեղ ապտակ տվեց, չնայած ինքն էլ շատ բարձրահասակ չէր, բայց ուժեղ էր[2]։  

Պատմվածքի մասին խմբագրել

Պատմվածքը գրված է «որպես մի յուրատեսակ բողոք ընդդեմ սիրո գռեհիկ ազատության».

  Հատկանշական է հերոսի ընտրությունը Շոլոխովի կողմից, նա ընտրել է ոչ թե մայրաքաղաքի երիտասարդությունից, այլ խուլ, «արջի» գյուղից, անգրագետ կոստրոմացի գյուղացի տղային, որը չի հղփացել շուկայական «քաղաքակրթությունից» գովազդից և բուլվարային գրականությունից։ Հեղինակի կողմից սեռերի միջև հարաբերությունները նկարագրված են հիանալիորեն և ողջախոհությամբ[3]։  

Հրապարակված ստեղծագործությունը գրեթե աննկատ մնաց քննադատների կողմից, բայց դրա համատեքստը բավականաչափ լայն էր, ինչը կապված է 1920-ականների գրախոսության և արձակագրության միջոցով ընտանեկան հարցերի և սեռերի փոխհարաբերությունների քննարկման հետ։ Շոլոխովի պատմվածքը, ուրույն ձևով, բացահայտեց բանֆակական և ուսանողական երիտասարդության շրջանում նոր կենցաղի համար պայքարի թեման, որը իր զարգացումը ստացավ այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են Պ. Ս. Ռոմանովի «Առանց թխենու», Ս. Ի. Մալաշկինի «Լուսինը աջ կողմում է», Լ. Ի. Գումիլևսկու «Շների նրբանցք» և այլ գործերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Колодный Л.Е. Как я нашёл «Тихий Дон»: Хроника поиска, анализ текста. М., 2000. ― С. 16―28
  2. Колодный Л.Е. Как я нашёл «Тихий Дон»: Хроника поиска, анализ текста. М., 2000. ― С. 69
  3. Шолохов М.А. Донские рассказы. М., 2008. ― С. 414

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9