Իլյա Հովսեփյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իլյա Հաբեթի Հովսեփյան (հունվարի 28, 1925, Ստեփանավան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 26, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)։
Ծնվել է | հունվարի 28, 1925 |
---|---|
Ծննդավայր | Ստեփանավան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 26, 1989 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953) |
Մասնագիտություն | վիրաբույժ օրթոպեդ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1970) և պրոֆեսոր (1972) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կենսագրություն
խմբագրել1953 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963 թվականից աշխատել է նույն ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, 1972 թվականից՝ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, 1976-1989 թվականներին՝ Ք. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ տնօրեն, միաժամանակ՝ հետվնասվածքային բարդությունների բաժանմունքի գիտական ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են ոսկրային հյուսվածքի վերականգնման հարցերի ուսումնասիրությանը։ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների գիտական ընկերության նախագահ (1976-1989 թվականներ)։
Աղբյուր
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |