Իլյա Կուտեպով

ռուս ֆուտբոլիստ

Իլյա Օլեգովիչ Կուտեպով (ռուս.՝ Илья Олегович Кутепов, հուլիսի 29, 1993(1993-07-29)[1][2], Ստավրոպոլ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան[3]։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետ (2018)։

Իլյա Կուտեպով
ռուս.՝ Илья Кутепов
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1993(1993-07-29)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ստավրոպոլ, Ռուսաստան
Հասակ 192 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սպարտակ
Համար 29
Պատանեկան կարիերա
2000-2005 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ)
2005-2007 Ռուսաստան ՇԲՖ (Գելենջիկ)
2007-2010 Ռուսաստան Կոնոպլյովի անվ. ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Ռուսաստան Ակադեմիա 24 (0)
2012— Ռուսաստան Սպարտակ 62 (1)
2013—2017  Ռուսաստան Սպարտակ-2 67 (6)
Ազգային հավաքական
2009-2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 9 (3)
2010-2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 10 (0)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 2 (0)
2016— Ռուսաստան Ռուսաստան 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբ խմբագրել

Իլյա Կուտեպովը ֆուտբոլով զբաղվել սկսել է Ստավրոպոլի «Դինամոյի» ֆուտբոլային դպրոցում, 7 տարեկան հասակում, մարզիչ Վիկտոր Պոպովի մոտ։ Սկզբում խաղացել է կիսապաշտպանի դիրքում[4]։

Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է, 17 տարեկանում ստաժավորում է անցել Լոնդոնի «Չելսիում»[5]։ Կարիերան սկսել է Տոլյատիի «Ակադեմիայում», որը հանդես էր գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Ուրալ-Պովոլժիե» տարածաշրջանում։

2011 թվականի նոյեմբերին հայտնվել է պետերբուրգյան «Զենիթի»[6] հետաքրքրությունների ոլորտում, սակայն առաջարկ այդպես էլ չի հետևել։ 2012 թվականի հունիսի 11-ին Գերմանիայի միջազգային մրցաշարում Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ կազմի համար անցկացրած դիտումներից հետո, որտեղ Կուտեպովը մասնակցել է բոլոր հանդիպումներին՝ թողնելով բարենպաստ տպավորություն, երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ[7]։

2012 թվականի դեկտեմբերի 10-ին նշել է իր նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման «Ռուբինի» դեմ արտագնա խաղի ավելացված ժամանակում։ Հանդիպումն ավարտվել է մոսկվացիների հաղթանակով՝ 1: 0 հաշվով[8]։

Գրեթե երեք տարի անց՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ին, արդեն Դմիտրի Ալենիչևի գլխավորությամբ 22-ամյա Կուտեպովն ընդգրկվել է «Սպարտակի» մեկնարկային կազմում՝ մասնակցելու «Ուրալի» դեմ տնային խաղին (0:1) և կազմելով կենտրոնական պաշտպանական զույգ Սերդար Տասկիի հետ[9]։ Նոյեմբերի 7-ին մասնակցել է «Թերեքի» դեմ ամբողջ խաղին մրցակցի դաշտում (1:2)[10], իսկ նոյեմբերի 22-ին Սալվատորե Բոկետիի հետ անցկացրել է «Կրասնոդարի» դեմ ամբողջ հանդիպումը պաշտպանության կենտրոնում (3:2)[11]։

Հավաքականում խմբագրել

Հանդես է եկել Ռուսաստանի 1992 և 1993 թվականներին ծնվածների պատանեկան հավաքականներում[12]։ 2016 թվականի օգոստոսին հրավիրվել է հիմնական հավաքական Թուրքիայի և Գանայի հետ ընկերական հանդիպումներից առաջ, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել։ Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Կոստա Ռիկայի հավաքականի հետ ընկերական խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[13]։

Կուտեպովն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության համար, սակայն ոչ մի խաղ չի անցկացրել մրցաշարում։

Ընդգրկվել է հավաքականի վերջնական հայտացուցակում 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ և խմբային փուլում մասնակցել է հավաքականի բոլոր երեք հանդիպումներին ընդդեմ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ուրուգվայի հավաքականների։ Այդ հանդիպումների արդյունքում Ռուսաստանի հավաքականը խմբում գրավել է երկրորդ տեղը և դուրս եկել փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակչում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի հավաքականին (1:1, 11 մետրանոցներով՝ 3:4), բայց 1/4 եզրափակչում պարտվել է Խորվաթիայի հավաքականին (2:2, 11 մետրանոցներով՝ 3:4)։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2019 թվականի մարտի 17-ի դրությամբ
Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ակադեմիա (Տոլյատի) Երկրորդ դիվիզիոն 2010 7 0 7 0
2011/12 17 0 17 0
Ընդհանուր 24 0 24 0
  Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2012/13 1 0 1 0
Երիտ. թիմերի առաջն. 19 3 19 3
2013/14 1 0 1 0
Ընդհանուր 21 3 21 3
   Սպարտակ-2 (Մոսկվա)

(ֆարմ-ակումբ)

Երկրորդ դիվիզիոն 2013/14 20 1 20 1
2014/15 21 2 21 2
ՖԱԼ 2015/16 24 1 24 1
2017/18 1 0 1 0
Ընդհանուր 66 4 66 4
  Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2014/15 1 0 1 0
2015/16 10 0 10 0
2016/17 30 0 2 0 32 0
2017/18 18 1 3 1 5 0 26 2
2018/19 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 62 1 6 1 10 0 78 2
Ընդհանուր կարիերայում 169 8 4 1 7 0 180 9

Հավաքականում խմբագրել

2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ
  Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2016 3 0
2017 2 0
2018 7 0
Ընդհանուր 12 0

'Ընդհանուր՝ 12 խաղ / 0 գոլ, 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Անձնական խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2018 թվականի հուլիսի 27) – հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարզական բարձր նվաճումների համար[14]։

Թիմային խմբագրել

«Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող – 2012/13
  • Ռուսաստանի չեմպիոն – 2016/17
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2017/18
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2017

«Սպարտակ-2» (Մոսկվա)

  • ՊՖԼ առաջնության հաղթող – 2014/15 («Արևմուտք» տարածաշրջան)

Ռուսաստանի երիտասարդական հավաքական

  • Համագործակցության գավաթի դափնեկիր – 2013

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «ИЛЬЯ КУТЕПОВ: «ИДЕАЛ ЗАЩИТНИКА — ФАБИО КАННАВАРО»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  4. ИЛЬЯ КУТЕПОВ: "НАСЛЕДНИК ИГНАШЕВИЧА? ВПЕРВЫЕ СЛЫШУ"
  5. Защитник «Академии» Илья Кутепов: Бильярд с Лэмпардом, увы, не состоялся
  6. «Зенит» интересуется защитником «Академии»
  7. Спартак подписал защитника юношеской сборной России
  8. «Премьер-Лига — Рубин (Казань) — Спартак М (Москва)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  9. «Спартак Москва VS. Урал 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015—11—01.
  10. «Терек VS. Спартак Москва 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015—11—07.
  11. «Спартак Москва VS. Краснодар 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015—11—22.
  12. «Спартак» заключил контракт с защитником юношеской сборной России Кутеповым
  13. Джанаев и Кутепов дебютируют в сборной России в матче с Коста-Рикой
  14. «Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Կուտեպով» հոդվածին։