Իլյա Անատոլիևիչ Զիմին (ռուս.՝ Илья́ Анато́льевич Зи́мин, մայիսի 1, 1972(1972-05-01), Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 2006(2006-02-26), Մոսկվա, Ռուսաստան), ռուս լրագրող, լրահաղորդ, «НТВ» հեռուստաալիքի «Մասնագիտությունը՝ լրագրող» (ռուս.՝ Профессия - репортёр) հեռուստահաղորդումների շարքի հեղինակը։ «ТЭФИ-2002» մրցանակի «Լրահաղորդ» անվանակարգի դափնեկիր[1]։

Իլյա Զիմին
Ծննդյան թիվ՝մայիսի 1, 1972(1972-05-01)
Ծննդավայր՝Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝փետրվարի 26, 2006(2006-02-26) (33 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝լրագրող
Պարգևներ՝

Կենսագրություն խմբագրել

Իլյա Զիմինը խնվել է 1972 թվականի մայիսի 1-ին, Վլադիվոստոկում՝ Անատոլիա[2] և Նատալյա Զիմինների ընտանիքում[3]։ Ավարտել է Նիկոլաևսկի-Ամուրի միջնակարգ դպրոցը[4], այնուհետև՝ Հեռավոր-արևելյան պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը (1994 թվականին)[5]։ Հեռուստատեսության առաջին փորձը եղել է «РВК» ռուսական հեռարձակող կորպորացիայի տեղական հեռուստաընկերությունում[6]։ Աշխատել է ТГТРК «Վլադիվոստոկում»։

Բուհն ավարտելուց հետո առաջարկ է ստացել ուժերը փորձել «НТВ»-ում։ 1995 թվականին դարձել է «НТВ» Հեռավորարևելյան բյուրոյի տնօրեն[7]։ 2000 թվականի օգոստոսից աշխատել է Մոսկվայի «НТВ» հեռուստաալիքի[8][9] «Сегодня», «Итоги»[10] և «Профессия - репортёр» (առաջին եթերաշրջան) հաղորդումներում[11]։

Պրիմորսկի երկրամասի «Арсеньевские вести» իրավապաշտպան թերթի խմբագիր Իրինա Գրեբնևան նշել է․

  Քանի դեռ Իլյա գլխավորում էր տեղական բյուրոն, НТВ-ի խումբը շատ նրբազգաց էր և արագ արձագանքում էր ցանկացած իրադարձության համար։ Նույնիսկ 2000 թվականին, երբ Իլյային տեղափոխեցին Մոսկվա, նրա ավանդույթներն ամեն իրադարձության արագ և օբյեկտիվ արձագանքին դեռ աշխատում էին։ Նրա հեռանալուց հետո բյուրոն թուլացել է։  

2001 թվականի ապրիլին՝ «Գազպրոմի» բաժնետերերի ժողովի նախաձեռնությամբ հեռուստաալիքի ղեկավարության փոփոխության հետ կապված կոնֆլիկտից հետո, բազմաթիվ այլ գործընկերների հետ տեղափոխվել է TV-6 հեռուստաալիք[13][14]։ 2001 թվականի մայիսից մինչև 2002 թվականի հունվարը աշխատել է «Сейчас» և «Итоги» հաղորդումների շրջանակներում[15]։

2002 թվականի հունիսից մինչև 2003 թվականի հունիսը շարունակել է աշխատել նույն պաշտոնում՝ ТВС հեռուստաալիքում, որը կազմավորվել է ТВ-6 հեռուստաալիքի լրագրողական կոլեկտիվի կողմից[16]։

ТВС-ի «Նոր դար» հեռուստահաղորդման հիմնական հեղինակ է, որտեղ ռեպորտաժներ է արել «Տատու» խմբի և Ռուսաստանի ու Չինաստանի փոխհարաբերությունների մասին[17]։

2003 թվականի հունիսին՝ ТВС-ի փակումից հետո[18], Իլյան վերադարձել է НТВ՝ Լեոնիդ Պարֆյոնովի հրավերով[19] և շարունակել աշխատել որպես «НТВ հեռուստաընկերության»[20] ԲԲԸ «Сегодня», «Намедни»[21], «Страна и мир» և Ալեքսանդր Գերասիմովի հետ «Личный вклад»[22] ինֆորմացիոն ծրագրերի տեղեկատվության ծառայության հատուկ թղթակից։ НТВ-ում «Նորագույն պատմություն» շարքի հիմնական հեղինակներից մեկն է[23]։

2004 թվականի աշնանից Իլյա Զիմինը նույն հեռուստաալիքում «Профессия — репортёр» հեռուստատեսային ծրագրի հիմնական հեղինակներից մեկն էր և այն առաջատար հեռուստատեսային հաղորդումներից էր[24][25]։

Զիմինը տեղեկատվական հաղորդումների համար ռեպորտաժներ է վարել K-141 «Կուրսկ» սուզանավի աղետի օրերին, Դուբրովկայի ահաբեկչության[26], Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի ժամանակ[27], ինչպես նաև Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II[28] հուղարկավորության օրերին Վադիմ Տակմենևի հետ միասին նկարահանել է «Պապի գաղտնի կյանքը» ֆիլմը[29]։

Իլյա Զիմինը երբեք չի եղել ամուսնացած և չի ունեցել երեխաներ[30]։

Սպանություն խմբագրել

2006 թվականի փետրվարի 26-ին սպանվել է չպարզված հանգամանքներում։ Մահը վրա է հասել գլխի գլխուղեղի հատվածի գանգուղեղային վնասվածքի հետևանքով։ Սպանության նախօրեին լրագրողը եղել է գիշերային ակումբում։ Բնակարանում գտնվող սեղանի վրա ոստիկանները հայտնաբերել են օղու շիշ։ Բնակարանից, ենթադրաբար, թանկարժեք իրեր չեն կորել, այդ պատճառով քննիչները մերժել են կողոպուտի վարկածը։ Նաև քիչ հավանական է սպանության վարկածը՝ կապված մասնագիտական գործունեության հետ[31]։ Որպես հիմնական վարկած՝ առաջ էր քաշվել կենցաղային վեճը, սակայն 2006 թվականի հունիսի 23-ին Մոլդովայում ձերբակալված մեղադրյալը հերքել է իր մեղքը։ Ձերբակալված Իգոր Վելչևը իր արդարացման մեջ հայտարարել է, որ Զիմինը դիմել է իրեն «սեռական կապի մեջ մտնելու առաջարկներով»[32], ինչին ի պատասխան Վելչևը «խիստ հրել է նրան և դուրս եկել»[33]։

2007 թվականի դեկտեմբերի 25-ին Մոլդովայի Օկնիցկի շրջանային դատարանը լիովին արդարացրել է Իգոր Վելչևին[34]։

Իլյա Զիմինը հուղարկավորվել է Խաբարովսկու կենտրոնական գերեզմանատանը[35]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Илья Зимин получил «Тэфи»». Тихоокеанская звезда. 2003 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Неоконченный сюжет для НТВ. Илью Зимина провожали только свои». Московский комсомолец. 2006 թ․ մարտի 2.
  3. «Журналист Илья Зимин стал олицетворением бурлящего Владивостока 90-х». ПТР-Владивосток. 2009 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին.
  4. «ИЛЬЯ ЗИМИН ПОЛУЧИЛ «ТЭФИ»». Тихоокеанская звезда. 2003 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «7 лет без Ильи Зимина. Незаменимые есть…». www.zrpress.ru. 2013 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «"Мама недавно увидела по телевизору анонс его фильма и просто "оцепенела". Фрагменты интервью Ильи Зимина, данного "Вечерке" год назад». Лениздат.ру. 2006 թ․ փետրվարի 27.
  7. «Милиция уже знает убийцу Зимина?». Комсомольская правда. 2006 թ․ փետրվարի 28.
  8. «Теленовости». Собеседник. 2000 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «Смерть репортера. Телекомпания НТВ отказалась проводить собственное расследование гибели своего журналиста». Новые известия. 2006 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «Губернаторские выборы на родине Левши». NEWSru.com. 2001 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «Телепрограмма на 24 августа 2000 года» (PDF). Вечерний Мурманск. 2000 թ․ օգոստոսի 19. «НТВ 21.35 Профессия - репортер. Илья Зимин. "Чужая родина"»
  12. «"После ухода Ильи Зимина из Дальневосточного бюро НТВ оно стало слабее..."». Regnum. 2006 թ․ փետրվարի 27.
  13. «РАЗГРОМ НТВ ПОД МОСКВОЙ». Завтра. 2001 թ․ ապրիլի 30.
  14. «4-й канал покинули около 350 сотрудников "прежнего" НТВ». NEWSru.com. 2001 թ․ ապրիլի 14.
  15. «Авторский текст Евгения Киселева». NEWSru.com. 2001 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. «Евгений Киселев: "Есть жизнь и после телевидения". Главному редактору канала ТВС надоело "лежать под капельницей"». Российская газета. 2003 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 6-ին.
  17. «Россия и Китай: люди и судьбы». BBC. 2002 թ․ դեկտեմբերի 2.
  18. «ПРОГРАММА ПЕРЕДАЧ НА ВЧЕРА. ГОД БЕЗ ТВС». Новая газета. 2004 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  19. «Леонид Парфенов: "Я проработал в корпорации со дня основания, и последнее, что услышал в её стенах в свой адрес, был мат"». Известия. 2004 թ․ հունիսի 7.
  20. «"Зубами выгрызем признание". Спецкор НТВ найден мертвым в собственной квартире». Lenta.ru. 2006 թ․ փետրվարի 27.
  21. «Владимир СОЛОВЬЕВ: "Здесь особо напрягаться не придется"». Известия. 2005 թ․ փետրվարի 4.
  22. «ПОЛИТИЧЕСКИЕ ВОЙНЫ». НТВ. 2004 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 29-ին.
  23. «Новейшая история». Пресс-Атташе. 2004 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 6-ին.
  24. Александр Орлов (2004 թ․ հոկտեմբերի 1). «Репортеры вернутся в профессию. Людям из «Намедни» нашли время и место в эфире НТВ». Новые известия. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  25. «А ВЫ СМОТРЕЛИ?». Литературная газета. 2004 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  26. «Десятилетие захвата НТВ. Что стало с уникальным журналистским коллективом. Что делала команда старого НТВ в нулевые — и что с ней происходит сейчас». Афиша. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  27. «Следствие вышло на подозреваемого в убийстве журналиста Ильи Зимина». NEWSru.com. 2006 թ․ փետրվարի 27.
  28. «Когда мир прощался с Папой Римским...». Независимая газета. 2005 թ․ ապրիլի 15.
  29. «Уместно ли говорить о таинстве смерти в прямом эфире?». Радио Свобода. 2005 թ․ ապրիլի 11.
  30. «Здесь было НТВ…». VladNews. 2004 թ․ ապրիլի 30.
  31. Журналист Илья Зимин сам впустил убийцу в квартиру // «Комсомольская правда», 27.02.2006
  32. Олег Гибу. Суд над подозреваемым в убийстве Ильи Зимина начнется 19 июня Արխիվացված 2012-01-21 Wayback Machine // Regions.ru, 24 апреля, 2007
  33. Илья Зимин // lenta.ru
  34. Молдавский суд оправдал обвиняемого в убийстве Ильи Зимина // Коммерсант.ru, 25.12.2007
  35. Илью Зимина похоронили // Телекомпания НТВ

Արտաքին հղումներ խմբագրել