Իլյա Գավրիլով

ֆուտբոլիստ

Իլյա Անդրեևիչ Գավրիլով (բելառուս․՝ Ілля Андрэевіч Гаўрылаў, ռուս.՝ Илья Андреевич Гаврилов, սեպտեմբերի 26, 1988(1988-09-26)[1], Վիտեբսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս և ռուս ֆուտբոլիստ, «Լուչ Էներգիա» ակումբի դարպասապահ։

Իլյա Գավրիլով
բելառուս․՝ Ілля Гаўрылаў
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1988(1988-09-26)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Վիտեբսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190 սմ
Քաշ 86 կգ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 Բելառուս Դինամո (Մինսկ) 0 (0)
2007-2009 Ռուսաստան Մոսկվա 0 (0)
2008  Բելառուս Դնեպր (Մոգիլյով) 1 (-1)
2008  Բելառուս Տորպեդո (Ժոդինո) 13 (-17)
2010 Ռուսաստան Վոլգար-Գազպրոմ 2 (-6)
2010 Բելառուս Տորպեդո (Ժոդինո) 3 (-6)
2011-2012 Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 25 (-23)
2012-2013 Ռուսաստան Խիմկի 20 (-23)
2013 Ռուսաստան Ռոտոր 4 (-9)
2014 Բելառուս Շախտյոր (Սոլիգորսկ) 3 (-4)
2015 Բելառուս Գրանիտ 26 (-31)
2016-մ.հ. Ռուսաստան Լուչ-Էներգիա 23 (-19)
Ազգային հավաքական
2008-2009 Բելառուս Բելառուս (երիտ.) 3 (-3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուտբոլ խաղալ սկսել է Վիտեբսկում[2] 8 տարեկանում, իսկ 14 տարեկանում տեղափոխվել է Մինսկի «Դինամո» ակումբ, որի կազմում անցկացրել է մեկ խաղ Բելառուսի գավաթի խաղարկությունում[2][3]։ 2007 թվականին Անտոն Ամելչենկոյի և Յուրի Ժևնովի հետ միասին, ովքեր եկել էին այդ ակումբ մի քիչ ավելի վաղ, տեղափոխվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Մոսկվա» ակումբ[4]։ Սակայն չկարողանալով ընդգրկվել առաջին թիմում և մասնակցելով երիտասարդական թիմերի առաջնությանը՝ նա հասկանում է, որ ուզում է խաղալ ավելի բարձր մակարդակում և ղեկավարությանը խնդրում է իրեն վարձավճարով ուղարկել այլ ակումբ[2]։ 2008 թվականին Իլյա Գավրիլովը վարձավճարով խաղում է բելառուսական ակումբներում՝ Մոգիլյովի «Դնեպրում» և Ժոդինոյի «Տորպեդոյում»[5]։ «Դնեպրի» կազմում Իլյան անցկացրել է միայն մեկ խաղ Բելառուսի Պրեմիեր լիգայում[6]։ Ժոդինոյի «Տորպեդոյի» կազմում իր նորամուտը կատարել է 2008 թվականի օգոստոսի 10-ին Մոգիլյովի «Սավիտի» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում և մասնակցելով ողջ խաղին[7]։ Վարձավճարային պայմանագրի ավարտից հետո Գավրիլովը վերադարձել է «Մոսկվա» ֆուտբոլային ակումբ։ 2010 թվականի մարտին նա երկամյա պայմանագիր է կնքել Աստրախանի «Վոլգար-Գազպրոմի» հետ[8], որը հանդես էր գալիս Առաջին դիվիզիոնում։ Թիմի կազմում նա անցկացրել է ընդամենը երկու խաղ, հունիսին պայմանագիրը խզվել է երկու կողմերի համաձայնությամբ[9]։ Գավրիլովը վերադարձել է Բելառուս՝ կրկին միանալով Ժոդինոյի «Տորպեդոյին» և կնքելով վեցամսյա աշխատանքային համաձայնագիր։ Պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո Իլյան դիտումների է մասնակցել Կուրսկի «Ավանգարդ» ակումբում[10], որի հետ կնքել է պայմանագիր 2011 թվականի փետրվարի 13-ին[11]։ Կուրսկի ակումբում իր նորամուտը նշել է մայիսի 2-ին՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության շրջանակներում Սարատովի «Սոկոլ» ակումբի դեմ խաղին[12]։ 2011/12 մրցաշրջանի ավարտից հետո Գավրիլովը հեռացել է «Ավանգարդից»։ 2012 թվականի հուլիսի 13-ին հայտարարվել է, որ Իլյան մեկամյա պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի հետ[13]։ 2013 թվականի հունիսի սկզբին նա տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»[14]։

Հավաքականում խմբագրել

2008 թվականի նոյեմբերի սկզբին Բելառուսի երիտասարդական հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևը Գավրիլովին կանչել է մասնակցելու թիմի հավաքներին Կիպրոսի դեմ ընկերական խաղից առաջ[15]։ 2009 թվականի փետրվարի 11-ին Գավրիլովը Բելեկում անցկացրել է իր առաջին հանդիպումը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որն ավարտվել է 3:1 հաշվով հոգուտ Բելառուսի[16]։ Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում Գավրիլովն անցկացրել է ընդհանուր առմամբ երեք հանդիպում և բաց թողել երեք գնդակ[17]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բելառուսի գավաթակիր - 2013/14
  • Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր - 2014
  • Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի արծաթե մեդալակի - 2011/12

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2014 թվականի մայիսի 15-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Դինամո (Մինսկ) 2006 I 0 0 1 0 1 0
  Դնեպր 2008 I 1 −1 ? ? 1* −1*
 Տորպեդո 2008 I 13 −17 ? ? 13* −17*
  Վոլգար 2010 II 2 −6 0 0 2 −6
  Տորպեդո 2010 I 3 −6 ? ? 3* −6*
  Ավանգարդ (Կուրսկ) 2011/2012 III 25 −23 2 −3 27 −26
  Խիմկի 2012/2013 II 20 −23 3 −3 23 −26
  Ռոտոր 2013/2014 II 4 −9 1 0 5 −9
Ընդհանուր կարիերայի ընթացքում 68 −85 7* −6* 75* −91*

*-ով նշված են այն տվյալները, որոնք, հնարավոր է, նշվածներից ավելի մեծ են:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Илья Гаврилов: «Когда в тебя верят — крылья вырастают»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  3. 1/8 финала. Повторные матчи. Легок путь в четвертьфинал
  4. Путь в Турцию Общественно-политический еженедельник «Курск», Антон Михашенок, 5 марта 2011
  5. Илья Гаврилов: «В Белоруссии хорошо, но хочется большего» Sports.ru, 16 января 2009
  6. 9-й тур. ФК «Витебск» — «Днепр» (Могилёв) — 2:4 (0:1)(չաշխատող հղում)
  7. Капитан забивает — «Торпедо» побеждает Արխիվացված 2012-05-14 Wayback Machine Официальный сайт жодинского «Торпедо», 10 августа 2008
  8. Илья Гаврилов подписал контракт с астраханским «Волгарь-Газпромом» Football.by, 25 марта 2010
  9. Илья Гаврилов покинул «Волгарь-Газпром» Football.by, 22 июня 2010
  10. Илья Гаврилов объявился в курском «Авангарде» Football.by, 2 февраля 2011
  11. В «Авангарде» уже 18 футболистов(չաշխատող հղում) Официальный сайт курского «Авангарда», 14 февраля 2010
  12. Протокол матча «Авангард» Курск — «Сокол» Саратов: Россия, Первенство России, Второй дивизион 2011—2012, зона «Центр» Тур 3 — 4:1 Արխիվացված 2011-05-25 Wayback Machine Sportbox.ru, 2 мая 2011
  13. «В «Химки» перешёл Илья Гаврилов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  14. ««Ротор» заключил контракт с голкипером Ильей Гавриловым». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  15. Молодёжку нового созыва доверили Георгию Кондратьеву(չաշխատող հղում) Naviny.by, 4 ноября 2008
  16. Протокол матча БЕЛОРУССИЯ (мол.) — РОССИЯ (мол.): Товарищеский матч — 3:1 Արխիվացված 2012-10-02 Wayback Machine RussiaTeam.ru, 11 февраля 2009
  17. Национальная молодёжная сборная U-21 (1988—89) Արխիվացված 2013-09-14 Wayback Machine Официальный сайт Белорусской федерации футбола

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Գավրիլով» հոդվածին։