Իլենի ճապոնական

բույսերի տեսակ
Իլենի ճապոնական
Իլենի ճապոնական
Իլենի ճապոնական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Իլենածաղկավորներ (Celastrales)
Ընտանիք Իլենազգիներ (Celastraceae)
Ցեղ Իլենի (Euonymus)
Տեսակ Իլենի ճապոնական (E. japonicus)
Միջազգային անվանում
Euonymus japonicus

Իլենի ճապոնական (լատին․՝ Еuonymus japonicaիլենազգիների ընտանիքին պատկանող, 5-8 մ բարձրությամբ մշտադալար, ուղղաձիգ թուփ է։ Բնության մեջ աճում է Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Տերևները հակառակ ձվաձև են կամ նեղ էլիպսաձև, ունեն 3-7 սմ երկարություն, փայլուն են, թույլ մսալի, տերևաթիթեղի վերին կողմում մուգ կանաչավուն, ստորինում՝ բաց կանաչավուն։

Ծաղիկները մանր են, կանաչասպիտակավուն, անշուք։ Հաջողությամբ բազմանում է սերմերով, անդալիսով և կտրոններով, շատ լավ է տանում խուզումը։

Ճապոնական իլենին լուսասեր է, ջերմասեր, չափավոր պահանջկոտ հողի և խոնավության նկատմամբ, խիստ տուժում է -18-20 °C ջերմաստիճանի պայմաններում։ Ունի բազմաթիվ գեղազարդ պարտիզային ձևեր (սյունաձև, բրգաձև, խոշորատերև, ոսկեգույն), որոնք անփոխարինելի են պարտեզպուրակային տարբեր տիպի գեղարվեստական կոմպոզիցիաներում։

Տարածում խմբագրել

Մեր հանրապետությունում ճապոնական իլենին ունենում է 1-1,5 մ բարձրություն, այն խորհուրդ է տրվում օգտագործել ցածրադիր և տաք գոտիների կանաչ տնկարկներում։ Երևանում խիստ ձմռան պայմաններում վերերկրյա մասը ցրտահարվում է։

Գրականություն խմբագրել

  • Պարտիզագործություն, Ա. Գրիգորյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի ճապոնական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի ճապոնական» հոդվածին։