Իլայշա Գրեյ
Իլայշա Գրեյ (անգլ.՝ Elisha Gray, օգոստոսի 2, 1835[1][2][3][…], Barnesville, Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ - հունվարի 21, 1901[1][2][3][…], Նյութոնվիլ, Միդլսեքս շրջան), ամերիկացի ինժեներ-էլեկտրիկ, Western Electric Manufacturing Company ընկերության համահիմնադիր։ Իլայշա Գրեյը նաև համարվում է ժամանակակից երաժշտական սինթեզատորի հայրը և ստացել է ավելի քան 70 արտոնագիր իր գյուտերի համար։ Նա եղել է Graybar-ի հիմնադիրներից մեկը, ընկերության ստեղծումից հետո կարճ ժամանակ անց ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի փաթեթի վերահսկողությունը փաթեթը։
Իլայշա Գրեյ անգլ.՝ Elisha Gray | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1835[1][2][3][…] |
Ծննդավայր | Barnesville, Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 21, 1901[1][2][3][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Նյութոնվիլ, Միդլսեքս շրջան |
Գերեզման | Ռոուզհիլի գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օբերլինի քոլեջ |
Մասնագիտություն | գյուտարար և ճարտարագետ |
Աշխատավայր | Օբերլինի քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Elisha Gray Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է կվակերների ընտանիքում, Օհայո նահանգի Բարնսվիլե ավանում։ Գրեյը դաստիարակվել է ագարակում։ Ատաղձագործությամբ վաստակել է ապրելու և ուսման համար։ Նա մի քանի տարի անցկացրել է Օբերլինյան ուսումնարանում, որտեղ փորձեր է կատարել էլեկտրական սարքերով։ Գրեյը չի ավարտել համալսարանը, բայց նա այնտեղ դասավանդում էր էլեկտրականություն և գիտություն և ստեղծել է լաբորատորային սարքավորումներ իր գիտական բաժանմունքների համար։
1862 թվականին Գրեյն Օբերլինում ամուսնացլ է Դելլի Միներվե Շեպարդի հետ։
1865 թվականին Գրեյը հնարել է ինքնակարգավորող հեռագրասարքի ռելեն, որն ավտոմատ կերպով հարմարեցվել է տարբեր հեռագրասարքերի գծերի մեկուսացմանը։
1869 թվականին Իլայշա Գրեյը և նրա գործընկեր Էնոս Բարտոնին հիմնել են Gray & Barton Co. ընկերությունը Քլիվլենդում (Օհայո)` Western Union Telegraph հսկայական ընկերությանը հեռագրասարքի սարքավորումներ մատակարարելու համար։ Էլեկտրաբաշխիչ բիզնեսը ավելի ուշ կասեցվել է և կազմվել է Graybar Electric Company, Inc նոր ընկերությունը։
1870 թվականին Gray & Barton Co ընկերության ֆինանսավորումը կազմակերպել է գեներալ Էնսոն Ստեյջերոմը, որը Western Union Telegraph ընկերության հաշվապահն էր։ Ստեյդջերը դարձել էր Gray & Barton Co ընկերության ակտիվ գործընկերը և մնացել է տնօրենների խորհրդում։ Ընկերությունը տեղափոխել են Չիկագո Հայլենդ–Պարկից քիչ հեռու։ Ավելի ուշ Գրեյը հրաժարվում է գլխավոր ինժեների իր վարչական պաշտոնից, որպեսզի կենտրոնանա այն հայտնագործությունների վրա, որը կօգներ հեռագրասարքի արդյունաբերության գործում։ Գրեյի գյուտերի և արտոնագրերի վրա կատարված ծախսերը ֆինանսավորում էր ատամնաբույժ բժիշկ Սեմյուել Ուայթը Ֆիլադելֆիայից, որն իր ունեցվածքը ձեռք էր բերել ճենապակե ատամների արտադրության արդյունքում։ Ուայթը ցանկանում էր, որ Գրեյը կենտրոնանա ակուստիկ հեռագրասարքի վրա, որից մեծ շահույթ պետք է ունենար, այդ պատճառով այն թվում էր անհեռանկարային մրցակցային գյուտ այնպես, ինչպես հեռախոսը, 1876 թվականին Ուայթը որոշում է Գրեյի հետաքրքրությունը ուղղել դեպի հեռախոսը։
1870 թվականին Գրեյը մշակել է ազդանշանիչը` հյուրանոցների համար և ևս մեկը վերելակի համար։ Նա նաև մշակել է միկրոֆոնային տպիչը, որն ուներ գրամեքենայի ստեղնաշար և տպում էր հաղորդագրությունները թղթե ժապավենի վրա։
Գրեյը Իլինոյս նահանգի Հայլենդ–Պարկի պրեսբիտերական եկեղեցու Խարտիայի անդամ էր։ 1874 թվականի դեկտեմբերի 29-ին եկեղեցում Գրեյն առաջին անգամ հրապարակորեն ցուցադրել է իր գյուտը երաժշտական տոների փոխանցման համար և փոխանցել է «ծանոթ երաժշտություն հեռագրային հաղորդալարից», ասվում է թերթի հայտարարությունում։ Դա եղել է ամենավաղ էլեկտրական երաժշտական գործիքը, որն օգտագործում էր վիբրացիոն էլեկտրամագնիսային սխեմա, որոնք միատոն օսցիլյատորներ էին և որոնք ղեկավարվում էին երկու օկտավա ունեցող դաշնամուրի ստեղնաշարով։ «Երաժշտական հեռագրում» օգտագործվել են ամուր եղեգներ, որոնց տատանումը ստեղծվում էր էլեկտրոմագնիսներից և փոխանցվում` հեռագրային հաղորդալարի միջոցով։ Նա նաև ստեղծել է հասարակ բարձրախոս ավելի նոր մոդելներից, որը մագնիսային դաշտում տատանում էր դիաֆրագմերը, որպեսզի գեներատորը երանգավորեր հնչյունները։ 1900 թվականին Գրեյը աշխատել է ստորջրյա ազդանշանային համակարգի վրա։ 1901 թվականին նրա մահից հետո պետական պաշտոնյաները գյուտը հանձնել են Օբերլին ուսումնարանին։ Մի քանի տարի անց նա ճանաչվել է որպես ստորջրյա ազդանշանային համակարգի գյուտարար։
1875 թվականի հուլիսի 27-ին ստացել է ԱՄՆ-ի 166095 արտոնագիր` «Էլեկտրական հաղորդագրություն երաժշտական տոների փոխանցման համար» (ակուստիկ հաղորդագրություն)։ 1887 թվականին Գրեյը ստեղծել է տելեավտոգրած, որը կարող էր հեռակա փոխանցել ձեռագիրը հեռագրային համակարգի միջոցով։ Գրեյը ստացել է որոշ արտոնագրեր այս պիոներական ֆաքսիմիլային ապարատի համար, իսկ Gray National Telautograph ընկերությունը 1888 թվականին վարձվել է և երկար տարիներ է իր գործունեությունը շարունակել է. մի շարք ձախողումներից հետո այն ի վերջո կլանվել է Քսերոքսի կողմից 1990-ական թվականներին։ Գրեյի Հեռադիտակային մեքենաները օգտագործվել են բանկերի կողմից` փաստաթղթեր ստորագրելու համար հեռավորության վրա և զինվորականների կողմից` գրավոր հրամաններ ուղարկելու համար ատրճանակի փորձարկման ժամանակ։ Մեքենաները նաև օգտագործվել են կայարաններում գրաֆիկի փոփոխման համար։
Գրեյը մտածել էր հասարակ փակ հեռուստատեսային համակարգ, որը նա անվանել է «Տելեֆոտո»։ Նկարները կկենտրոնանան սելենի բջիջների զանգվածի վրա, և սելենի բջիջների ազդակները կփոխանցվեն հեռավար կայարաններին` առանձին ուղիներով։ Վերջում յուրաքանչյուր հաղորդալար բացելու կամ փակելու է փակաղակը նկար ստանալու համար։
1899 թվականին Գրեյը տեղափոխվել է Բոստոն, որտեղ շարունակել է գյուտը։ Իր նախագծերից մեկը հաղորդագրությունների փոխանցման համար ստորջրյա ազդանշանային համակարգի ստեղծում էր։ Նման ազդանշանային համակարգերից մեկը փորձարկվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին։
Մահ
խմբագրել1901 թվականի հունվարի 21-ին Գրեյը մահացել է սրտի կաթվածից Նյուտոնվիլում, Մասաչուսեթս նահանգում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://web.archive.org/web/20090201034538/http://www.fi.edu/winners/show_results.faw?gs=&ln=&fn=&keyword=&subject=&award=CRESS&sy=&ey=&max=300&name=Submit
- ↑ https://www.invent.org/inductees/elisha-gray
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլայշա Գրեյ» հոդվածին։ |