Իժևսկիե միներալնիե վոդի

«Իժևսկիե միներալնիե վոդի», «Իժմինվոդի» (ռուս.՝ Ижевские минеральные воды, Ижминводы, Իժևսկի հանքային ջրեր) բալնեոլոգիական առողջարան Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում, Կամա գետի աջ ափին, Կազանից 300 կմ հեռավորության վրա։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 20 °C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -14 °C), տարեկան տեղումները՝ մոտ 450 մմ։ Գործում են առողջարաններ և ջրացեխաբուժարան։ Բուժամիջոցներն են՝ 12 հորատանցքի հանքային ջուրը, որի բաղադրությունն է՝

(օգտագործվում է խմելու և տարաների լցման համար), և Վարզիյատչի առողջարանի տորֆային ցեխը։ Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 318