Իզոնիազիդ/պիրիդօքսին/սուլֆամետօքսազոլ/տրիմետոպրիմ

Իզոնիազիդ/պիրիդօքսին/սուլֆամետօքսազոլ/տրիմետոպրիմ (INH/B6/CTX), մի քանի դեղամիջոցների ֆիքսված դեղաչափ է, որը կիրառվում է ՁԻԱՀ-ի ժամանակ օպորտունիստական վարակների կանխարգելման համար[1]։ Այն միավորում է իզոնիազիդը, պիրիդօքսինը, սուլֆամետօքսազոլը և տրիմետոպրիմը[1]։ Այն հատկապես օգտագործվում է տուբերկուլոզի, տոքսոպլազմոզի, թոքաբորբի, մալարիայի և իզոսպորիազի կանխարգելման համար[2][3]։ Այն օգտագործվում է պերօրալ[1]։

Իզոնիազիդ/պիրիդօքսին/սուլֆամետօքսազոլ/տրիմետոպրիմ
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
Պերօրալ[1]
ԱԹԴ կոդ

Կողմնակի ազդեցությունները ներառում են կենտրոնացման դժվարությունը, համրությունը, փսխումը և ցանը[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից է լյարդի խնդիրները[2]։ Պետք է զգուշությամբ կիրառել գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակաս ունեցող մարդկանց մոտ[2]։ Դեռ հստակ ուսումնասիրված չէ, բայց հղիության ժամանակ կիրառելու դեպքում խնդիրներ չեն առաջանում[2]։

Այն ԱՀԿ դեղամիջոցների ցանկում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[1]։ 2016 թվականի տվյալներով, զարգացող երկրներում մեկ տարվա կիրառման դեպքում արժեքը 15$ է[3]։ Չնայած դեղի արդյունավետությունը թույլ է տալիս օգտագործել ավելի քիչ դեղահաբեր, սակայն այդ տարբերակի կիրառման դեպքում հայտնի չէ բուժման արդյունավետությունը[4]։ Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիքսված դեղաչափերի կիրառումը արդյունավետ է այդ դեպքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «WHO Model List of Essential Medicines (20th List)» (PDF). World Health Organization. March 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «WHO Model List of Essential Medicines Application» (PDF). March 2011. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 «WHO Model List of Essential Medicines Application» (PDF). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «WHO application for the inclusion of INH/CTX/B6 FDC in the WHO Essential Medicines List» (PDF). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.