Իզաբելլա (Դանիայի արքայադուստր)

Նորին մեծություն Իզաբելլա ( դան․՝ Isabella Henrietta Ingrid Margrethe; ապրիլի 21, 2007(2007-04-21)[2][1], , Կոպենհագեն[1]), Դանիայի արքայադուստր, Մոնպեզայի կոմսուհի։

Իզաբելլա
 
Մասնագիտություն՝ ազնվական և աշակերտ
Դավանանք Դանիական եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 21, 2007(2007-04-21)[2][1] (17 տարեկան)
Ծննդավայր , Կոպենհագեն[1]
Դինաստիա House of Glücksburg (Denmark)?
Քաղաքացիություն Դանիա
Ի ծնե անուն անգլ.՝ Isabella Henrietta Ingrid Margrethe of Denmark[1]
Հայր Դանիայի կրոնպրինց Ֆրեդերիկ[2][1]
Մայր Queen Mary of Denmark?[2][1]
 
Կայք՝ kongehuset.dk/den-kongelige-familie/h-k-h-prinsesse-isabella
 
Պարգևներ

Նորին մեծություն արքայազն Ֆրեդերիկի՝ Մոնպեզայի կոմսի և նրա կին Մերի Դոնալդսոնի դուստրը։ Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի թոռնուհին, արքայազն Քրիստիանի կրտսեր քույրը և երկվորյակներ արքայազն Վենսանի և արքայադուստր Յոզեֆինայի ավագ քույրը։

Դանիական գահաժառանգության ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը Մարգրետե Երկրորդ թագուհուց հետ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2007 թ․ ապրիլի 21-ին, ժամը 16։02-ին, Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցում`3350 գ քաշով և 50 սմ հասակով։

Արքայադուստր Իզաբելլան մկրտվել է 2007 թ․ հուլիսի 1-ին Ֆրեդենսբորգ ամրոցի եկեղեցում։ Նա ստացել է Հենրիետա, Մարգրեթ և Ինգրիդ անունները՝ ի պատիվ տատիկների և մեծ տատիկի[4]։ Նրա կնքահայրերն էին. Բելգիայի թագուհի Մաթիլդան, Հունաստանի և Դանիայի արքայադուստր Ալեքսիան, Նադին Ջոնսթոնը, Քրիստիան Բուխվալդը, Փիթեր Հիրինգը, Մարի Լուիզա Սքիլը։ Տասմանիայում, որպես արքայադուստր Իզաբելլայի կնունքի նվեր՝ պատրաստել էին մանրանկարչական ապարանջան՝ սպիտակ ոսկուց, կարմիր էմալից և Դանիայի դրոշի տեսքով թանկարժեք քարերից․ սպիտակ խաչ կարմիր ֆոնի վրա[4]։

2013 թ․ օգոստոսի 13-ին Իզաբելլան գնաց Գենտոֆտեի Տրանեգարդ դպրոցի 0 դասարան։

Մրցանակներ խմբագրել

Նշումներ խմբագրել

Հղումներ խմբագրել