Դանիայի դրոշ (դան․՝ Dannebrog), իրենից ներկայացնում է կարմիր գույնի ուղղանկյուն պաստառ սպիտակ հորիզոնական Սկանդինավյան խաչով, լայնքի և երկայնքի 28։37 հարաբերակցությամբ։

Դանիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԴանիա և Դանիա
ՕգտագործումՔաղաքացիական դրոշ և վիմպել
Նշան🇩🇰
Հարաբերություն28:37
Ընդունված է1219
Գույներ     Սպիտակ      Կարմիր
Պատկերված էNordic cross? և դաշտ

Դանիայի դրոշը համարվում է աշխարհի ամենահին պետական դրոշը, որն ունի իր սեփական անվանումը՝ «Դաննեբրոգ»։ Ըստ լեգենդի, դրոշը, 1219 թվականի հունիսի 15-ին իջել է երկնքից, ի պատասխան եպիսկոպոսների աղոթքների, ովքեր խնդրել են Աստծո օգնությունը Էստոնիային հաղթելու համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի դրոշ» հոդվածին։