Իզաբելլա դի Մորրա,(իտալ. Isabella di Morra, 1520[1][2][3][…], Վալսիննի, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա - 1546[1][4][2][…], Վալսիննի, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա), Վերածննդի իտալացի բանաստեղծուհի։ Իր կյանքի ընթացքում նա գործնականում անհայտ է մնացել, քանի որ եղբայրները նրան բռնի կերպով պահել են ընտանեկան դղյակում՝ հասարակությունից մեկուսացված։ Այս ամրոցում նա գրել է բանաստեղծություններ, որոնցից միայն մի քանիսն են հասել մեզ։ Նրան սպանել են եղբայրները՝ կասկածելով, որ նա արատավորել է ընտանիքի պատիվը։ Չնայած նրան, որ պահպանվել են նրա բանաստեղծություններից միայն 13-ը, դրանք համարվում են 16-րդ դարի իտալական ամենահզոր և ինքնատիպ բանաստեղծական ստեղծագործություններից մեկը։ Իր բանաստեղծություններում նրա մշակած ոճն ու թեմաները ցույց են տալիս նրան որպես ռոմանտիկ պոեզիայի նախակարապետ։

Իզաբելլա դի Մորրա
Դիմանկար
Ծնվել է1520[1][2][3][…]
ԾննդավայրՎալսիննի, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա
Մահացել է1546[1][4][2][…]
Մահվան վայրՎալսիննի, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա
ԳերեզմանՎալսիննի
Քաղաքացիություն Նեապոլի թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
 Isabella di Morra Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Իզաբելլա դի Մորրոն ծնվել է ազնվական ընտանիքում Ֆավալեում (այժմ՝ Վալսիննի, Մատերա նահանգում), որն այդ ժամանակ Նեապոլի թագավորության մաս էր կազմում։ Նրա հայրը Ջովաննի Միքել դի Մորրան էր, իսկ մայրը՝ Լուիզա Բրանկաչոն, արիստոկրատ Նեապոլից։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն ընդունված է հղում կատարել պատմաբան Բենեդետտո Կրոչեին, որը մատնանշում է 1520 թվականը, թեև նա կարող էր ծնվել ավելի վաղ՝ մոտ 1515-1516 թվականներին։

Իզաբելլայի հայրը նրան գրականություն և պոեզիա է դասավանդել։ Նա ուներ վեց եղբայր՝ Մարկանտոնիո, Սկիպիոն, Դեցիուս, Կամիլո, Կեսար և Ֆաբիոն, և մեկ քույր՝ Պորտիան։ Նրանց հայրը լքեց նրանց 1528 թվականին, երբ նա ստիպված եղավ փախչել և ապաստան փնտրել Ֆրանսիայում՝ աջակցելով ֆրանսիական բանակի ներխուժմանը Նեապոլի թագավորություն։

Ավելի ուշ նա հնարավորություն ունեցավ վերադառնալ իր ընտանիքին այն բանից հետո, երբ նրա դավաճանությունը ներվեց Իսպանական թագավորության կողմից, բայց նա որոշեց մնալ Ֆրանսիայում՝ ծառայելու բանակում և Ֆրանցիսկոս I-ի արքունիքում, որտեղ հնարավորություն ունեցավ մասնակցելու թագավորական տոնակատարություններին։ Դրանից անմիջապես հետո Սկիպիոնը հետևեց իր հորը, և եղբայրներից ավագը՝ Մարկանտոնիոն, գրավեց իշխանությունը Ֆավալում։ Իզաբելլան մեծացել է թշնամական ընտանեկան միջավայրում՝ անօգնական մոր ու դաժան և կոպիտ եղբայրների հետ։ Հոր անսպասելի հեռանալը նրա համար խորը ցնցում էր, որը հետք թողեց նրա ողջ կյանքում։ Հոր բացակայության պայմաններում նրա կրթությունն իրականացրել է ուսուցիչը, ով նրան լատիներեն էր սովորեցնում և նրա հետ վերլուծում Պետրարկայի պոեզիան և, թերևս, միակ մարդն էր, ում հետ նա կարող էր խոսել գրականության մասին։

Երիտասարդություն խմբագրել

Ի սկզբանե Իզաբելլան շատ վատ հարաբերությունների մեջ է եղել իր երեք կրտսեր եղբայրների՝ Կեսարի, Դեցիուսի և Ֆաբիոյի հետ, ովքեր, հնարավոր է, նախանձում էին իրենց շնորհալի քրոջը և նրա կրթության ցուցաբերվող ուշադրությանը։ Նրանք նրան բանտարկեցին ընտանեկան ամրոցում, որը գտնվում էր Հոնիական ծովի մոտ գտնվող զառիթափ ժայռի վրա՝ խզելով նրա կապերը արտաքին աշխարհի հետ։ Այնտեղ Իզաբելլան իրեն նվիրեց պոեզիա գրելուն՝ օգտագործելով պոեզիան՝ ուժ գտնելու մեկուսացումից փրկվելու համար։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց ընկերանալ իր հարևանի՝ բանաստեղծ և զինվորական Դիեգո Սանդովալ դե Կաստրոյի հետ։ Մնացած ապացույցներից հայտնի է դառնում, որ Դիեգոն գեղեցիկ և խիզախ զինվոր էր, ով ծառայում էր Չարլզ V-ի բանակում։ Նա հրապարակել է պոեզիա, եղել է Փիլիսոփայության և գրական ակադեմիայի անդամ, Պեդրո Ալվարես դե Տոլեդոյի հովանավորյալը։ Իր ուսուցչի օգնությամբ Իզաբելլան գաղտնի նամակագրություն է վարել Դիեգոյի հետ, ամենայն հավանականությամբ, գրական թեմաներով։ Նամակագրությունը սկսելուց անմիջապես հետո Դիեգոն սկսեց բանաստեղծություններով նամակներ ուղարկել իր կնոջ՝ Անտոնիա Կարաչոլոյի անունից, որոնց Իզաբելլան կարող էր բաց պատասխանել։ Տարածքում սկսեցին լուրեր պտտվել նրանց գաղտնի հարաբերությունների մասին։ Մինչ օրս հայտնի չէ, թե ինչպիսի հարաբերություններ են ունեցել Իզաբելլան և Դիեգոն։ Բացի ամուսնության մասին մեկ հակիրճ հիշատակումից, Մորի մինչ օրս գոյություն ունեցող ստեղծագործությունների մեջ չկա մի սիրային բանաստեղծություն՝ ուղղված տղամարդուն։ Միևնույն ժամանակ, Դիեգոյի որոշ բանաստեղծություններ նկարագրում են նրա զգացմունքները որոշակի սիրեկանի, հնարավոր է իսկական կնոջ, կամ պարզապես քնարական կերպարի հանդեպ, ինչպես ընդունված էր այդ դարաշրջանի պոեզիայում։ Այսպես թե այնպես, Իզաբելլայի եղբայրները լուրեր լսեցին Դիեգոյի հետ նրա ենթադրյալ սիրային կապի և նրանց նամակագրության մասին։ Ընտանեկան պատիվը պաշտպանելու համար եղբայրները որոշել են սպանել իրենց քրոջը և նրա ենթադրյալ սիրեկանին։

Մահ խմբագրել

Առաջին զոհը եղել է Իզաբելլայի դաստիարակը, ով հեշտացրել է նրանց նամակագրությունը։ Այնուհետև եղբայրները եկան Իզաբելլայի մոտ, ըստ այդ ժամանակվա ապացույցների, իր ձեռքում էր Դիեգոյին ուղղված նամակ։ Եղբայրները նրան սպանել են տեղում՝ դանակով հարվածելով։ Իզաբելլայի սպանությունը որոշ հասարակական հավանություն ստացավ, քանի որ դա պատվի համար սպանություն էր։ Սրանից հետո եղբայրներից երկուսին հաջողվել է փախչել Ֆրանսիա, բայց շուտով վերադարձել են իրենց սկսածը ավարտին հասցնելու հստակ մտադրությամբ։ Վախենալով իր կյանքի համար՝ Դիեգոն թիկնապահ է վարձել, սակայն դա նրան չի փրկել։ Մի քանի ամիս անց նա սպանվեց Նոպոլիի մոտ գտնվող անտառում։ Իզաբելլայի մահվան ստույգ տարին անհայտ է, բայց, ամենայն հավանականությամբ, դա կա՛մ 1545, կա՛մ 1546 է, թեև որոշ ուսումնասիրություններ նշում են 1547 և 1548 թվականները։

 
Իզաբելլա դի Մորրայի հուշարձան

Ամենայն հավանականությամբ, Իզաբելլային թաղել են եկեղեցու դամբարանում, սակայն հետազոտողները երբեք չեն կարողացել գտնել նրա գերեզմանը։ Ամենայն հավանականությամբ, եկեղեցու վերանորոգման ժամանակ ավերվել են Մորրա ընտանիքի բոլոր գերեզմանները։

Հետագա իրադարձություններ խմբագրել

Մարդասպանները ստիպված են եղել փախչել Նեապոլի թագավորությունից, քանի որ Պեդրո դե Տոլեդոն, կատաղած իր հովանավորյալի սպանությունից, նրանց հետախուզման մեջ է հայտարարել։ Այնուհետեւ եղբայրները մեկնել են Ֆրանսիա եւ միացել իրենց հորը, ով, ըստ լուրերի, մահացել է սիրելի դստեր մահից անմիջապես հետո։ Սակայն եղբայրներին դատել են եւ մեղավոր են ճանաչել հեռակա կարգով։ Սկիպիոնը, չնայած այն հանգամանքին, որ նա ցնցված էր եղբայրների արարքներից, այնուամենայնիվ սկսեց օգնել նրանց խուսափել պատժից։ Հայտնի է, որ Դեցիուսը քահանա է դարձել, Կեսարն ամուսնացել է ֆրանսիացի արիստոկրատի հետ, սակայն Ֆաբիոյի ճակատագրի մասին կոնկրետ ոչինչ հայտնի չէ։ Կեսարը, որը նաև ծառայում էր որպես թագուհի Եկատերինա դե Մեդիչիի քարտուղար, ավելի ուշ թունավորվեց մեկ այլ պալատականի կողմից և մահացավ։ Մինչդեռ մնացած եղբայրները դատարանի առջեւ են կանգնել։ Մարկանտոնիոն, ով չի մասնակցել վրեժխնդրության այս գործողությանը, մի քանի ամիս անցկացրել է բանտում, սակայն հետո ազատ է արձակվել։ Եղբայրներից կրտսերը՝ Կամիլոն, ով նույնպես չի մասնակցել սպանությանը, անմեղ է ճանաչվել։

Ժառանգություն խմբագրել

Իզաբելլայի աշխատանքը հայտնաբերվել է, երբ սպանության հետաքննության ընթացքում խուզարկվել է Մորրա ընտանիքի ամրոցը։ Հետմահու հրատարակվել են նրա տասը սոնետներ և երեք երգեր։ Նրա ստեղծագործությունը կապված էր 1500-ականների գրական շարժման հետ, որը կոչվում էր «Պետրարխիզմ»։ Թեև նրա ընտրած արտահայտության ձևերը, բառապաշարը և կառուցվածքը հարգանքի տուրք են մատուցում Պետրարխիզմին, Մորրայի պոեզիան բնութագրվում է Դանթե Ալիգիերիի և Յակոպոնե դա Թոդիի բնորոշ դրամայով։ Նրա բանաստեղծությունները խորապես անհատական են։ Իզաբելլան գրում էր՝ արտահայտելու իր ցավը, վրդովմունքն ու մենակությունը և առանձնապես չէր մտածում ոճի հավակնոտության և էլեգանտության մասին։ Այս հատկանիշը Իզաբելային առանձնացնում է Պետրարխիստ բանաստեղծներից։ Նրա մահից մի քանի տարի անց նրա բանաստեղծությունները սկսեցին ժողովրդականություն ձեռք բերել Նեապոլում, իսկ հետո հասան Վենետիկ, որտեղ որոշ սոնետներ ներառվեցին Լյուդովիկո Դոլչեի անթոլոգիայի երրորդ հատորում։ 1629 թվականին Իզաբելլայի եղբորորդին՝ Մարկանտոնիոն՝ Կամիլոյի որդին, հրատարակեց ընտանեկան կենսագրություն, որտեղ նկարագրված էին նրա կյանքի և մահվան որոշ մանրամասներ, որոնք նախկինում անհայտ էին լայն հասարակությանը։ Չնայած այն հանգամանքին, որ նրա բանաստեղծությունները շարունակում էին ներառվել պոեզիայի անթոլոգիաներում, նրա ստեղծագործությունը երկար ժամանակ անտեսվեց քննադատների կողմից և գործնականում մոռացության մատնվեց։ Այնուամենայնիվ, 1901 թվականին Անջելո դե Գուբերնատիսը նորից հայտնաբերեց դի Մորրոյի աշխատանքը։ 1904 թվականին նա հրատարակել է գիրք՝ նրա բանաստեղծություններով և կենսագրական տեղեկություններով՝ վերցված Իզաբելլայի եղբորորդու գրքից։ Ավելի ուշ Բենեդետտո Կրոչեն կհավաքի և կհրապարակի իր ամբողջական կենսագրությունը, որը կգրավի քննադատներին դեպի նրա ստեղծագործությունը և կհանգեցնի նրա դիրքի վերագնահատմանը իտալական գրականության մեջ։

Ստեղծագործություններ խմբագրել

Սոնետներ խմբագրել

  • I fieri assalti di crudel fortuna
  • Sacra Giunone, se i volgari cuori
  • D’un alto monte onde si scorge il mare
  • Quanto pregiar ti puoi, Siri mio amato
  • Non solo il ciel vi fu largo e cortese
  • Fortuna che sollevi in alto stato
  • Ecco ch’una altra volta, o valle inferna
  • Torbido Siri, del mio mal superbo
  • Se alla propinqua speme nuovo impaccio
  • Scrissi con stile amaro, aspro e dolente

Երգեր խմբագրել

  • Poscia ch’al bel desir troncate hai l’ale
  • Signore, che insino a qui, tua gran mercede
  • Quel che gli giorni a dietro

Գրականություն խմբագրել

  1. Grendler, Paul F. (1999). Encyclopedia of the Renaissance: Machiavelli-Petrarchism.
  2. Marrone, Gaetana; Puppa, Paolo (2007). Encyclopedia of Italian Literary Studies: A-J.
  3. Jaffe, Irma B.; Colombardo, Gernando (2002). Shining Eyes, Cruel Fortune: The Lives and Loves of Italian Renaissance Women Poets.
  4. Robin, Diana; Larsen, Anne R.; Levin, Carole (2007). Encyclopedia of Women in the Renaissance: Italy, France, and England.
  5. Musillo Mitchell, Isabella (1998). Canzoniere: A Bilingual Edition
  6. Robin, Diana (2007). Publishing Women: Salons, the Presses, and the Counter-Reformation in Sixteenth-Century Italy.
  7. Russell, Rinaldina (1994). Italian Women Writers: A Bio-bibliographical Sourcebook
  8. Schiesari, Juliana (1992). The Gendering of Melancholia: Feminism, Psychoanalysis, and the Symbolics of Loss in Renaissance Literature
  9. Russell, Rinaldina (1997). The Feminist Encyclopedia of Italian Literature.
  10. Cervigni, Dino S. (1992). Images of America and Columbus in Italian Literature
  11. Hatzantonis, Emmanuel; Mastri, Augustus A. (1997). The flight of Ulysses: studies in memory of Emmanuel Hatzantonis
  12. Vena, Michael (2013). Italian Playwrights from the Twentieth Century: A Companion Text.
  13. Giovanni Caserta. «Isabella Morra».

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 WomenWriters
  3. 3,0 3,1 CONOR.Sl
  4. 4,0 4,1 4,2 Swartz A. Open Library — 2007.

Արտաքին հղումներ խմբագրել