Իդա Քամմինգս (անգլ.՝ Ida R. Cummings, մարտի 17, 1867(1867-03-17), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - նոյեմբեր 1958), ամերիկացի ուսուցչուհի, ակումբների անդամ։ 1910-ական թվականներին եղել է Սևամորթ կանանց ակումբների ազգային ընկերակցության (անգլ.՝ National Association of Colored Women's Clubs) աշխատակից։

Իդա Քամմինգս
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1867(1867-03-17)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էնոյեմբեր 1958 (91 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունMorgan State University? և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունուսուցչուհի

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Իդա Ռեբեկա Քամմինգսը մեծացել է ԱՄՆՄերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, Հենրի և Էլիզա Ջեյն Դավաջ Քամմինգսների ընտանիքում։ Նրա հայրը խոհարար է եղել, մայրն աշխատել է գիշերօթիկ տանը[1][2]։

Իդան իր եղբայրների և քույրերի հետ ակտիվ մասնակցում են Բալթիմորի հասարակական կյանքին։ Նրա եղբայրը՝ Հենրի Սայթ Քամմինգսը, աշխատել է Քաղաքային խորհրդում որպես վերջինիս առաջին սևամորթ խորհրդի անդամ. 1904 թվականին իր թեկնածությունն է պաշտպանել Թեոդոր Ռուզվելտի Հանրապետական Ազգային Կոնվենցիայի ժամանակ[3]։ Նրանց քույրը՝ Էսթելլան, ամուսնացել է Բալթիմորի խորհրդի մեկ այլ անդամի՝ Ժոզեֆ Ս. Ֆեննելլի հետ, իսկ մյուս եղբայրը՝ Շառլ Գլիմոր Քամմինգսը, եղել է քաղաքի նշանավոր հոգևորականներից մեկը[4]։

Իդա Ռ. Քամմինգսն ուսանել է Մորգանի քոլեջում, ապա մասնակցել է ուսուցիչների համար նախատեսված Կոլումբիայի համալսարանի ամառային դպրոցին[5]։ Ավելի ուշ որպես առաջին կին հոգաբարձու աշխատել է Մորգանի քոլեջում[6]։

Կարիերա խմբագրել

Իդա Ռ. Քամմինգսն Բալթիմորի մանկապարտեզի առաջին սևամորթ ուսուցիչն էր[6][7]։ Նա աշխատել է Բալթիմորի հատուկ դպրոցներում։ Նախ աշխատել է Սթարոուի համայնքում[8], ապա նոր քաղաքներում[9][10]։ 1902 թվականին ընտրվել է Մերիլենդի սևամորթ ուսուցիչների ասոցացիայի գործադիր կոմիտեի անդամ[11]։

1912 թվականին ընտրվել է Սևամորթ կանանց ասոցացիա ակումբների թղթակից քարտուղար[12], իսկ 1916 թվականին ընտրվել է որպես փոխնախագահ[13]։ Նա 1917 թվականին դարձել էր Բալթիմորում անցկացված գյուղացի կանանց կոնֆերանսի և ֆերմերային կանանց առաջին աշխատակիցներից մեկը[14]։

Իդա Ռ. Քամմինգսն ակտիվ էր նաև Բալթիմորի եկեղեցական աշխատանքներում[15]։ Նա գրել է էսսե, որը ներառված է Methodism and the Negro-ի մեջ (1910)[16]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա նշանակվել է Կանանց պաշտպանության խորհրդի բաժանմունքի նախագահ[7]։

Անձնական կյանք խմբագրել

Իդա Քամմինգսը մահացել է 1958 թվականի նոյեմբերին, 91 տարեկան հասակում։ Նրա եղբոր թոռնուհու՝ Շարլին Հոդգես Բերդայի հավաքած փաստաղթղերում կան որոշ նամակներ, որոնք վերաբերում կամ հասցեավորված են Իդա Քամմինգսին[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Harry S. Cummings" Morning Register (August 7, 1904): 2. via Newspapers.com 
  2. "Ida Cummings, Organizer for her People" Արխիվացված 2017-02-04 Wayback Machine in Susan Altman, ed., The Encyclopedia of African-American Heritage (Facts on File 1997).
  3. "Board is Chosen by Governor Nice" Daily Mail (June 2, 1938): 2. via Newspapers.com 
  4. "Fennell-Cummings Wedding" New York Age (January 20, 1910): 8. via Newspapers.com 
  5. "Manhattan and the Bronx" New York Age (July 22, 1922): 8. via Newspapers.com 
  6. 6,0 6,1 Harry Sythe Cummings Photograph Collection - PP240 Արխիվացված 2017-02-04 Wayback Machine, Maryland Historical Society.
  7. 7,0 7,1 Maryland State Archives, Archives of Maryland Online, The First Colored Professional, Clerical, and Business Directory of Baltimore City (1922-1923): 9.
  8. "Suburbs and County" Baltimore Sun (November 29, 1901): 6. via Newspapers.com 
  9. "Permits to Teach" Baltimore Sun (August 31, 1895): 8. via Newspapers.com 
  10. "Suburbs and County" Baltimore Sun (August 30, 1900): 7. via Newspapers.com 
  11. "Colored Teachers Adjourn" Baltimore Sun (March 30, 1902): 7. via Newspapers.com 
  12. "Suffrage Workers" The Crisis (September 1912): 223.
  13. Cynthia Neverdon-Morton, Afro-American Women of the South and the Advancement of the Race, 1895-1925 (University of Tennessee Press 1989): 194. ISBN 9780870496844
  14. Untitled news item, New York Age (July 5, 1917): 7. via Newspapers.com 
  15. "Mayor Talks to Colored Children" Baltimore Sun (December 24, 1911): 7. via Newspapers.com 
  16. Ida R. Cummings, "How Can We Best Utilize the Young People in the Interest of Home Missions and Church Extension?" in Isaac Lemuel Thomas, ed., Methodism and the Negro (Eaton & Mains 1910): 233-238.
  17. Charlene Hodges Byrd collection Արխիվացված 2017-02-04 Wayback Machine, National Museum of African American History and Culture, Smithsonian Institution.