Իդա Վասիլևնա Գալիչ (մայիսի 3, 1990(1990-05-03), Արևելյան Գերմանիա), ռուս հաղորդավարուհի, երգչուհի և վիդեո բլոգեր[1]։

Իդա Գալիչ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1990(1990-05-03) (33 տարեկան)
ԾննդավայրԱրևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի պետական առևտրատնտեսական համալսարան (2012)
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, երգչուհի, վիդեո բլոգեր, ինստաբլոգեր և հաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Gold Play Button և Silver Play Button
 Ida Galich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականի մայիսի 3֊ին Գերմանիայում։ 2002 թվականին ծնողների հետ միասին տեղափոխվել է Մոսկվա։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է առևտրատնտեսական համալսարան։ 2011 թվականին դարձավ ՈւՀԱ «Աշնանային համբույր» թիմի մասնակից, որը 2015 թվականին «Մոսկվան միանգամից չէ կառուցվել» անվանմամբ գրավել է երրորդ տեղը Պրեմիեր լիգայում։ 2016 թվականին մասնակցեց ՏՆՏ ալիքի Comedy battle հումորային շոուին։ 2017 թվականին դարձավ ՍՏՍ ալիքի "«Հաջողություն» շոուի ետնաբեմում" ծրագրի հաղորդավարուհի։

2017 թվականի սեպտեմբերի վերջին Իդա Գալիչը Անաստասիա Իվլեևայի հետ վարել է Real MusicBox-2017 մրցանակի 5-րդ շնորհման արարողության կարմիր գորգը[2]։

2018 թվականին Ժաննա Բադոյևայի հետ սկսեց վարել «Орёл & решка» հեռուստահաղորդումը[3][4]։ Նույն թվականին «Ревизорро» հաղորդման 7-րդ եթերաշրջանը վարեց Նաստասյա Սամբուրսկայայի հետ, բայց երկուսն էլ 2019 թվականի փետրվարին հեռացան[5][6][7]։

Նաև 2018 թվականին թողարկում է «Դիմա», «Դու բռնվեցիր», «Գտնել քեզ» երգերը[8]։ «Գտնել քեզ» երգի համար նկարահանվել է տեսահոլովակ, որին մասնակցել են Աննա Սեդոկովան, Նադեժդա Սիսոյևան, Յուլյա Կովալը և Անտոն Կարավայցևը[9]։ 2019 թվականին թողարկվում է «Ձեռնարկատեր» երգը, որի համար նկարահանվել է տեսահոլովակ[10][11]։ Նույն թվականին ռեփեր Kyivstoner-ի հետ մասնակցեց Comment Out շոուին[12]։ 2019 թվականին սկսեց «1−11» շոուի նկարահանումները[13]։

Անձնական կյանք խմբագրել

2018 թվականի մայիսի 1-ին ամուսնացել է Ալան Բասիևի հետ[14]։ 2019 թվականի օգոստոսի 14-ին Իդան հայտնեց, որ հղի է[15][16]։ 2020 թվականի փետրվարի 7-ին լույս աշխարհ բերեց տղային՝ Լեոնին[17]։

Մրցանակներ և նավանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Հղում
2018 ОК! «Ավելին, քան աստղեր» Գլխավոր հերոս։ Հերոս համացանցից Հաղթանակ [18]
ZD Awards-2018 Տարվա հայփ Առաջադրված [19]
Ռուսական համացանցի մրցանակ Տարվա առցանց անձ Առաջադրված [20]
2019 RU.TV 2019 մրցանակաբաշխություն Համացանցի երգչուհի Առաջադրված [21][22]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «3 самых звёздных российских блогера». muz-tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  2. «Провал! Кристина Орбакайте и Настя Ивлеева вышли на красную дорожку в одинаковых нарядах». peopletalk.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  3. «Ида Галич намекнула, что стала новой ведущей тревел-шоу «Орел и решка»». wmj.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  4. «vНастя Ивлеева и Ида Галич снялись в новогоднем выпуске «Орла и Решки»». 7days.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  5. «Ида Галич стала новой ведущей шоу «Ревизорро»». InterMedia. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  6. «Ида Галич не согласна с Еленой Летучей, что без нее «Ревизорро» не существует». cosmo.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  7. «У шоу «Ревизорро» появилась новая ведущая». cosmo.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  8. «Ида Галич поёт про инстаграм». InterMedia. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  9. «Ида Галич выпустила первый клип с Анной Седоковой и Надеждой Сысоевой». cosmo.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  10. «Ида Галич представила комедийный клип про 90-е». muz-tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  11. «Для влюбленных в 90-е: Ида Галич проигрывает певице Натали в своем новом клипе». cosmo.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  12. «Kyivstoner против Иды Галич — это новый Comment Out». The-Flow.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  13. «Ида Галич рассказала о новом шоу». muz1tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  14. «Инстаблогер Ида Галич вышла замуж» (ռուսերեն). Super.ru. 11 МАЯ 2018. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Официально! Ида Галич призналась, что ждет ребенка, и показала живот» (ռուսերեն). 7Дней.ру. 2019 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  16. Владислава Сосна (15 АВГУСТА 2019). «Ида Галич беременна» (ռուսերեն). Экспресс газета. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  17. Басиев Леон Аланович. 9:47 утра. 3880 кг, 52 см.
  18. «ОК! «Больше чем звёзды» 2018: Дарья Мороз, Аглая Тарасова и другие лауреаты премии». ok.magazine.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  19. ««Звуковая дорожка» объявила номинантов». InterMedia. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  20. «Первая российская веб-премия досталась Дудю и Ивлеевой». InterMedia. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  21. «Премия RU.TV объявила номинантов». InterMedia. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  22. «Объявлены лауреаты IX Русской Музыкальной Премии Телеканала RU.TV». cosmo.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Գալիչ» հոդվածին։