Իգոր Պիկուշչակ

ֆուտբոլիստ

Իգոր Ալեքսանդրովիչ Պիկուշչակ (ռուս.՝ Игорь Александрович Пикущак, մարտի 27, 1983(1983-03-27)[1], Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի և ռուս[2] ֆուտբոլիստ, հարձակվող։

Իգոր Պիկուշչակ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մոլդովա Մոլդովա
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1983(1983-03-27)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2003 Մոլդովա Շերիֆ 12 (1)
2003-2007 Մոլդովա Տիրասպոլ 124 (30)
2008-2009 Մոլդովա Շերիֆ 28 (5)
2009 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Բեյցզին Խունդեն 12 (7)
2009-2012 Ռուսաստան Կրասնոդար 43 (7)
2012-2015 Ռուսաստան Ամկար 49 (7)
2015 Մոլդովա Շերիֆ 6 (1)
2016 Մոլդովա Ակադեմիա 6 (0)
2016 Մոլդովա Զարյա 0 (0)
Ազգային հավաքական
2005-2007 Մոլդովա Մոլդովա (մինչև 21) 6 (2)
2008-2015 Մոլդովա Մոլդովա 22 (3)
Մարզչական կարիերա
2017 Ռուսաստան Կրասնոդար (երիտ.) մարզիչ
2017-2018 Ռուսաստան Կրասնոդար 2
2018 Ռուսաստան Կրասնոդար (երիտ.)
2018-2019 Ռուսաստան Կրասնոդար 2 Ավագ մարզիչ
2019-մ․հ․ Հայաստան Նոա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ութ տարեկանից ֆուտբոլ է սովորել Տիրասպոլի ՕՌՄՊՄԴ-4-ում Սերգեյ Տորոպովի մոտ, մեկ տարի խաղացել է որպես դարպասապահ, պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Տիրասպոլի «Շերիֆ» ակումբում, որտեղ 2001-2003 թվականներին անցկացրել է 12 խաղ և աչքի է ընկել մեկ գոլով։ 2003 թվականին տեղափոխվել է «Տիրասպոլ»։ Մանսակցելով 124 հանդիպան և խփելով 30 գոլ՝ 2008 թվականին վերադարձել է «Շերիֆ»։ Այս երկու ակումբների կազմում 2007/08 մրցաշրջանում դարձել է Մոլդովայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2009 թվականին 12 հանդիպում է անցկացրել Չինաստանի առաջին դիվիզիոնի «Բեյցզին Հունդենում»՝ «Բեյցզին Գոանի» ֆարմ-ակումբի կազմում։ Նույն թվականին տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար» ակումբ։ Դարձել է Պրեմիեր լիգայում «Կրասնոդարի» առաջին գոլի հեղինակը։

Առաջին մրցաշրջանում Ռուսաստանում մասնակցել է 4 խաղի և խփել է 1 գոլ, իսկ 2009 թվականի սեպտեմբերին վնասվածք է ստացել, որի պատճառով չի խաղացել մինչև 2010 թվականի հունիսը։ Երկրորդ մրցաշրջանում 20 խաղում խփել է 2 գոլ։ 2011/12 մրցաշրջանն սկսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ամկարի» դարպասը խփած գոլով և երկրորդ տուրում «Սպարտակ Նալչիկի» դարպասին խփած գոլով։ Դրանից հետո նա սկսել է խաղադաշտ դուրս գալ բոլոր խաղերում՝ ընդհուպ մինչև «Դինամոյի» դեմ խաղում ոտքի կոտրվածք ստանալը։ Այդ վնասվածքի պատճառով չի խաղացել մինչև նոյեմբեր։ Հետո հիմնականում դուրս է եկել փոխարինման, դարձել է գոլի հեղինակ՝ գնդակն ուղարկելով «Թերեքի» դարպասը։ Առաջնության 19 խաղում խփել է 4 գոլ։

2012 թվականի հուլիսի 26-ին հայտարարվել էր, որ Պիկուշչակը տեղափոխվել է «Ամկար»[3]։ Սեպտեմբերի 17-ին «Վոլգայի» հետ խաղում խփել է իր առաջին գոլ ակումբի կազմում՝ աչքի նկնելով հանդիպման վերջին րոպեներին, ինչը թիմին թույլ է տվել հաղթել 3:2 հաշվով։ Հոկտեմբերի 3-ին Կազանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում «Ռուբինի» դեմ խաղում (1:0) և արդեն 3-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Պավել Իգնատովիչին։ 2012 թվականի հոկտեմբերի 26-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ հանդիպման 94-րդ րոպեին հաղթանակ է պարգևել «Ամկարին»[4]։

2015 թվականի հունիսի 1-ին հայտնի է դարձել, որ Պիկուշչակը վերադարձել է «Շերիֆ»[5], բայց երկու ամիս անց կրկին դարձել է ազատ գործակալ։ 2016 թվականի մարտի 23-ին պայմանագիր է կնքել Քիշնևի «Ակադեմիայի» հետ[6], 2016 թվականի հունիսին տեղափոխվել է Բելցիի «Զարյա» ակումբ[7][8]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Պիկուշչակը Մոլդովայի հավաքական է հրավիրվել «Տիրասպոլի» կազմում հանդես գալու ժամանակ։ Մինչև Չինաստան տեղափոխվելը մասնակցել է 5 խաղի և խփել է մեկ գոլ։ Դրանից հետո եղած ընդմիջումն ավարտվել է 2011 թվականին։ Այդ ժամանակից ի վեր պարբերաբար հանդես է եկել հավաքականում։

Մարզչային կարիերա խմբագրել

2017 թվականից ընդգրկվել է «Կրասնոդար» ակումբի համակարգում[9], աշխատել է հարձակվողների հետ[10], ընդգրկված է եղել երիտասարդական թիմի մարզչական շտաբում[11], գլխավորել է «Կրասնոդար 2-ը» երկրորդ թիմը ՖԱԼ առաջնությունում[12]։ 2018 թվականի ապրիլի 5-ին գլխավորել է «Կրասնոդարի» երիտասարդական թիմը[13][14]։ 2018 թվականի ամռանը դարձել է «Կրասնոդար-2»-ի ավագ մարզիչ[12][15], Ռուսաստանի ՖԱԼ 2018/19 առաջնության աշնանային հատվածում դե ֆակտո եղել է գլխավոր մարզիչ (դե յուրե գլխավոր մարզիչ լինել նրան թույլ չի տվել Pro կարգի մարզչական արտոնագրի բացակայությունը[16])։ 2019 թվականի փետրվարին տեղափոխվել է ակումբի համակարգում հարձակվողների հետ աշխատելու պաշտոնի, 2019 թվականի ապրիլին հեռացել է ակումբից[10][16]։

2019 թվականի ամռանը նշանակվել է հայկական «Նոա» ակումբի գլխավոր մարզիչ[17]։

Ձեռքբերումներ խմբագրել

Մարզչային խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Пикущак Игорь(չաշխատող հղում)
  3. Пикущак перешел в «Амкар»
  4. «Локомотив» — «Амкар» — 1:2. Пермяки вырвали победу в концовке матча В Москве состоялся матча
  5. «Игорь Пикущак пополнил состав "Шерифа"». moldfootball.com. 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  6. Официально: Игорь Пикущак — игрок «Академии»
  7. «Суворов и Пикущак перешли в «Зарю»». fczaria.md. 2016 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  8. «Игорь Пикущак и Александр Суворов подписали контракты с "Зарей"». moldfootball.com. 2016 թ․ հունիսի 17. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  9. Пикущак стал главным тренером молодежной футбольной команды «Краснодар»
  10. 10,0 10,1 Экс-главный тренер «Краснодара-2» Игорь Пикущак об игре в Китае, работе с Галицким и самых перспективных воспитанниках
  11. Экс-форвард «Краснодара» стал тренером молодёжной команды «быков»
  12. 12,0 12,1 «Краснодар» заявил Пикущака старшим тренером молодежки
  13. «Краснодар» объявил о назначении Пикущака тренером молодежной команды
  14. Главным тренером молодежки ФК «Краснодар» стал Игорь Пикущак
  15. «Тренерский штаб». Официальный сайт ФК «Краснодар». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. 16,0 16,1 В «Краснодаре-2» сменился главный тренер
  17. «Бывший футболист молдавской сборной возглавил «Ноа»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  18. «Игорь Пикущак о серебряных медалях чемпионата Армении: "Сезон получился "валидольный"». moldfootball.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  19. «Дождь в помощь: ФК "Ноа" обыграл "Арарат-Армения" и выиграл кубок». Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  20. «"Ноа" и Дан Спэтару выиграли Суперкубок Армении». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Պիկուշչակ» հոդվածին։