Իգոր Լյակին-Ֆրոլով (ռուս.՝ И́горь Семёнович Ля́кин-Фроло́в, սեպտեմբերի 10, 1948(1948-09-10)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Իգոր Լյակին-Ֆրոլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 10, 1948(1948-09-10) (75 տարեկան)
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1978 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1992 թվականից մինչև 1995 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1995 թվականի մայիսի 22-ից մինչև 1999 թվականի օգոստոսի 24-ը Բուրունդիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1999 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2003 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2008 թվականի փետրվարի 29-ը Բոթսվանայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2008 թվականից մինչև 2010 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղակատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2010 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2013 թվականի հուլիսի 11-ը եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռուսաստանի Դաշնության լիազոր ներկայացուցիչ[3][4]։
  • 2013 թվականի օգոստոսի 1-ից Տաջիկստանում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի ապրիլի 24)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հունիսի 19)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2005 թվականի դեկտեմբերի 29)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 29.09.2003 № 1125 «О назначении Лякина-Фролова И. С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Ботсвана»(չաշխատող հղում)
  2. Указ Президента Российской Федерации от 29.02.2008 № 276 «О Лякине-Фролове И. С.»
  3. «Указ Президента Российской Федерации от 23.08.2010 № 1050 «О Полномочном представителе Российской Федерации при Организации Договора о коллективной безопасности»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 11.07.2013 № 623 «О Лякине-Фролове И. С.»(չաշխատող հղում)
  5. «Указ Президента Российской Федерации от 01.08.2013 № 665 «О назначении Лякина-Фролова И. С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Таджикистан»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 24.04.1993 г. № 552 "О присвоении Лякину-Фролову И. С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса"
  7. Указ Президента Российской Федерации от 19.01.1995 г. № 57 "О присвоении дипломатических рангов"
  8. Указ Президента Российской Федерации от 29.12.2005 № 1551 «О присвоении Лякину-Фролову И. С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ խմբագրել