Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայ մանրանկարիչների ցանկ

Իգնատիոս, (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի հայ գրիչ և մանրանկարիչ։

Աշխատել է Հոռոմոս (Անիի մոտ), ինչպես և Հավուց թառ և Խծկոնք վանքերում, 1214–42-ին։ Եղել է թաթար–մոնղոլական արշավանքների ականատես, թողել հիշատակություններ։

Հայտնի են Իգնատիոսի յոթ ձեռագրեր, երեքը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. №№ 1519, 6202, 9649), մնացածը՝ Վենետիկի Ս. Ղազար վանքում (ձեռ. № 134), Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում (ձեռ. № 36), Չիկագոյի համալսարանի մատենադարանում և Վ. Սիմոնյանի մասնավոր հավաքածուում (Կալիֆոռնիա)։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրերը զարդարված են խորաններով, լուսանցազարդերով, զարդատառերով և սկզբնազարդերով։ Զարդերի ձևերը բազմազան են, գունավորումը հյութեղ և ներդաշնակ է, գծանկարը՝ հստակ և ճկուն։ Իգնատիոսը ստեղծել է թեմատիկ նկարներ (Նոր Ջուղայի № 36 Ավետարանում), պատկերելով ավետարանական շարի կարևոր տեսարանները՝ կերպարներին հաղորդել ազգային գծեր։

Գրականություն խմբագրել

  • Հովսեփյան Դ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր. 1 – 2, Երուսաղեմ – Նյու Յորք, 1935–43:
  • Նույնի, Հիշատակարանք ձեռագրաց, հ. 1, Անթիլիաս, 1951։
  • Քյուրտյան Հ., Իգնատիոս մանրանկարիչ, «Անահիտ», 1939, № 3:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 309