Իգնասիո Սոկո

իսպանացի ֆուտբոլիստ

Իգնասիո Էսպարսա Սոկո (իսպ.՝ Ignacio Zoco Esparza; հուլիսի 31, 1939(1939-07-31)[1][2], Garde - սեպտեմբերի 28, 2015(2015-09-28)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1964 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Իգնասիո Սոկո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 31, 1939(1939-07-31)[1][2]
Ծննդավայր Garde
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 28, 2015(2015-09-28)[1] (76 տարեկան)
Մահվան վայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 183 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է Տերսերայի «Օբերենա» սիրողական ակումբում, ապա միացել է «Օսասունային»։ Իրունիայում առաջին ամիսն անցկացնելուց հետո նա Լա լիգայում նորամուտը նշել է 1960 թվականի հունվարի 10-ին «Ռեալ Օվեդոյի» դեմ խաղում։

1962-ի ամռանը տեղափոխվեց Ռեալ։  Իր առաջին մրցաշրջանում Սոկոն մասնակցել է ընդամենը 13 խաղի։ 1965-1966 թվականների մրցաշրջանում նվաճել է եվրոպական չեմպիոնների գավաթը։

Բացի այդ երկու մրցանակներից, Սոկոն հաղթել է ևս վեց ազգային առաջնություններ և երկու Արքայական գավաթ։ Նա ավարտել է կարիերան 1974 թվականի հունիսին, 35 տարեկանում։ 20 տարի անց, նա նշանակվել է ակումբի խաղերի պատվիրակ[3] և  պահպանել այդ պաշտոնը մինչև 1998 թվականը։

Իսպանիայի հավաքականում մասնակցել է 25 հանդիպման։ Նորամուտը նշել է 1961 թվականի ապրիլի 19-ին Ուելսի դեմ խաղում։ Հրավիրվել է 1964 թվականի Եվրոպայի առաջնություն և օգնել ազգային թիմին հաղթել մրցաշարում։ 1966 թվականին հանդես է եկել Անգլիայի Աշխարհի առաջնությունում։ Հավաքականի կազմում խփել է միայն մեկ գոլ, որը տեղի է ունեցել 1963 թվականի դեկտեմբերի 1-ին Բելգիայի դեմ խաղում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնասիո Սոկո» հոդվածին։