Իգելստրոմ Օսիպ Անդրեևիչ (գերմ.՝ Otto Heinrich Graf Igelström) (մայիսի 7, 1737(1737-05-07)[1], Gargždai, Լիտվա - փետրվարի 18, 1823(1823-02-18)[1], Gargždai, Լիտվա), բարոն, այնուհետև կոմս, ռուսական պետական գործիչ և զորապետ, Ռեչ Պոսպոլիտայում դեսպան, հետևակազորի գեներալ։ 1784-1791 թվականներին Սիմբիրսկու և Ուֆիմյան փոխարքայության պետ, Գարգժդայի կալվածատեր։

Օսիպ Իգելստրոմ
գերմ.՝ Otto Heinrich Graf Igelström
մայիսի 7, 1737(1737-05-07)[1] - փետրվարի 18, 1823(1823-02-18)[1] (85 տարեկան)
ԾննդավայրGargždai, Լիտվա
Մահվան վայրGargždai, Լիտվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿոչումՀետևազորի գեներալ և adjutant general?
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Կյանք և ծառայություն խմբագրել

Սերում էր օստզեյան ազնվական ցեղից։ Ծնվել է լիվոնյան լանդմարշալ բարոն Գուստավ Հենրիխ Իգելստրոմի և Մարգարետ Էլիզաբետ Ալբեդիլի ընտանիքում։ Գեներալ-մայոր Ալեքսանդր ԵՎստաֆևիչ Իգելստրոմը, որը աչքի էր ընկել նապոլեոնյան պատերազմների տարիներին, նրա ազգականն էր։ Կրթվել է սկզբում Ռիգայում, այնուհետև գերմանական համալսարաններում։ 1756 թվականին նա ծառայում է ռուսական գվարդիայում և ,աչքի ընկնելով Յոթնամյա պատերազմում,առաջադրվել է փոխ-գնդապետ։ 1763 թվականին կայացել է Միտավայում Կուռլանդական դուքսի օրոք, բայց շուտով ուղարկվեց Լեհաստան իշխան Ռեպնինի գլխավորության տակ, որը քաղաքական բնույթի կարևոր հանձնարարկաններ էր տալիս։ Երիտասարդ Իգելստրոմը՝ գրագետ, ով հրաշալի տիրապետում էր օտարլեզուների, բարիդրացիական մոտեցումով, սերտ հարաբերությունների մեջ էր արքայի սիրուհու հետ, և այդ ճանապարհով ռուսների համար բավականին արժեքավոր տեղեկություններ էր ձեռք բերում[2]։

1766 թվականին նա առաջադրվել էր որպես գնդապետ, լեհական արքայի կողմից պարգևադրվել է սուրբ Ստանիսլավի շքանշանով, իսկ շլյախտայով ընդունվել է լեհական ազնվականների շարքում։

Թուրքերի հետ պայքար խմբագրել

1768—1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Իգելստրոմը աչքի ընկավ Կիլյայի պաշարման ժամանակ, որի համար պարգևատրվել է երրորդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշանով։

Աքքերմանի նվաճման համար, որտեղ նա բռնագրավել էր 13 խորհրդանշան, մոտավոր 80 զենք և արկերի հոծ զանգված, առաջադրվել է գեներալ-մայոր, իսկ Կուչուկ-Կայնարջիսկյան խաղաղության կնքման ժամանակ` գեներալ-պորուչիկ։

Ղրիմի միացումից հետո Պոտյոմկինի հանձնարարականով Թամանից Ռուսաստան բերեց Ղրիմի խան Շագին-Գիրին[3],ինչի պատճառով օգտվում էր իշխան Տավրիչեսկու առանձնահատուկ վստահությունից և հովանավորությունից։

1784 թվականին՝ շնորհիվ այդ հովանավորության, Սիմբիրսկու և Ուֆիմյան փոխարքայության գեներալ-նահանգապետ առաջադրվեց։ Այդ պաշտոնում նա կարողացավ հանգստություն պահպանել իսլամադավան ժողովուրդների շրջանում, որոնք, ինչպես մտավախություն ունեին Պետերբուրգում,կարող էին ըմբոստանալ իրենց դավանակից՝ թուրքերի հետ պատերազմի իրադրությունում[2]։

Դիվանագետ խմբագրել

Իգելստրոմը մասնակցել է ռուս-շվեդական պատերազմին և բանակցություններ էր վարում Գուստավ Մորից Արմֆելտի հետ 1790 թվականին Վերելյան պայմանագրի կնքման մասին։ Հաջողությամբ խաղաղ պայմանագիր կնքելու համար պարգևատրվել է Եկատիրինա II-ի կողմից Սուրբ ԱՆդրեաս առաքյալի շքանշանով, գեներալ-անշեֆի կոչումով, գովասանագրով, ոսկյա սրով և քառասունհազար ռուբլիյով,իսկ շվեդական արքայի կողմից ստացավ Սերաֆիմի շքանշան(1791)[4]։

 
Ռուսական դեսպանատան գրոհը Վարշավայում։ (1794 թվական, ապրիլի 17)

Հետագա երկու տարիների ընթացքում Իգելստրոմը պսկովյան , սմոլենսկյան գեներալ-նահանգապետն էր և ժամանակավոր ղեկավարում էր Մալոռոսիյան, մինչև 1792 թվականին չէր ուղարկվել Վարշավա։ Հետագա երկու տարիների ընթացքում Իգելստրոմը եղել է պսկովյան և սմոլենսկյան գեներալ-նահանգապետ և ժամանակավորապես կառավարում էր Մալոռոսիյան, մինչև 1792 թվականի դեկտեմբերին չէր ուղարկվել Վարշավա՝ Լեհաստանում ռուսական զորքերի գերագույն հրամանատարության ընդունման համար։ Այդ ժամանակ (29 հունիս) նա ստացավ (երկու եղբայրների հետ) Սուրբ Հռոմեական կայսրության փոխերեցի ( սաքսոնյան կուրֆյուրստի) կողմից կոմս տիտղոս։

1794 թվականին՝ կոմս Սիվերսի կրճատումից հետո, զբաղեցրեց նրա տեղը Ռեչ Պոսպոլիտայում որպես ռուսական դեսպանի լիազոր ներկայացուցիչ։ Սկզբնական շրջանում նրա գործողությունները բարիդրացիական էին ընդունվում Պետերբուրգում։ Իգելստրոմը հոգ էր տանում լեհական բանակի չափը նվազեցնելու, նրա հրետանին Ռուսաստանի կողմից գնելու,լեհերին ռուսական ծառայություն ներգրավելու մասին։

Կանխատեսելով ապստամբություն, նա հաճախ խնդրում էր պայծառափայլ իշխան Զուբովին՝ Եկատիրինա II-ի ամենազոր ֆավորիտին, մեծացնել բանակը, բայց ի պատասխան ստանում էր կշտամբանքներ վախկոտության համար։

Վարշավացիների շրջանակում արժանացել էր կռվարար հոդատափի համբավի,ով ձգտում էր իր կամքը թելադրել լեհերին։ Դիվանագետը բնակեցրել էր դեսպանատնում ամուսնացած, բայց հայտնի իր թեթևամիտ պահվածքով, կոմսուհի Հոնորատ Զալուսկայային՝ Լյուբլինի նահանգապետի՝ Յոզոֆ Ստեմպովսկու, աղջկան։

Նրա քունը չխանգարելու համար Մյոդովի փողոցում՝ դեսպանատան մոտ դրել էին ցղոտի հաստ շերտ՝ արգելափակելով կառքերի և հետիոտների մուտքը։

Վարշավայի հարձակում խմբագրել

Երբ 1794 թվականին Վարշավայում ապստամբություն էր սկսվել,որը հայտնի է որպես «Վարշավայի հարձակում»,Իգելստրոմը հրաշքով փրկվեց մահից։ Որոշ տեղեկությունների համաձայն նա ապստամբ քաղաքից փախել է իշխանուհի Չարտորսկայայի ամառանոց Պովոնզկայում։

Մեկ այլ տեղեկությունների՝ գլխավոր հրամանատարը հանկարծակիի էր բերվել և բարիկադներով պաշտպանվել էր իր շտաբ-բնակարանում՝ Մյոդով փողոցի վրա, փոքրիկ ջոկատով։ Երկու օրվա ընթացքում, մինչև նրա ուղեկիցները, որոնց շարքում էր գեներալ-մայոր Զուբովը՝ ամենապայծառ իշխանի ավագ եղբայրը[5], կասեցնում էին հակառակորդի անդադար բուռն գրոհները, Իգելստրոմը ցուցաբերում էր ծայրահեղ անվճռականություն։Երրորդ օրը նրա հետ մնացին 400 մարդ՝ զենք բռնելու ունակ, և զինամթերքը վերջանում էր։ Զիջելով հանգամանքների ճնշմանը և սեփական սպաների կարծիքին, նա այնուամենայնիվ հրամայեց ճեղքել-անցնել քաղաքով,որը բռնագրավվել է ապստամբությամբ և կողոպուտով,պաշտշանելով վերջապահ զորքը երկու դաշտային թնդանոտներով։ Նահանջելով՝ Իգելստրոմը նույնիսկ դեսպանատան արխիվի ոչնչացման մասին չէր հոգացել, որը հասել էր ապստամբներին և թույլ էր տվել նրանց ավելի ուշ հայտնաբերել և պատժել Ռուսաստանի բազմաթիվ գաղտնի հանցակիցներին։

Նրա ջոկատում,Վարշավայի արվարձաններում հանդիպող պրուսական դաշնակիցների առաջատար ստորաբաժանումների հետ, ողջ են մնացել 250 մարդ[6]։

Պրուսական ճամբարից կոմս Զուբովը անմիջապես մեկնեց Սանկտ-Պետերբուրգ, որտեղ 1794 թվականի ապրիլի 20-ին առաջինը տեղեկացրեց կայսրուհուն հաստատուն տեղեկություններ ապստամբության սկզբի վերաբերյալ[5]։ Ականատեսների խոսքերով Եկատերինա II-ը, ստանալով այդ տեղեկությունները, ձեռքով խփել է սեղանին և բացականչել․ «Երջանիկ է այդ ծերունին, որ իր նախկին վաստակները մնում են իմ հիշողության մեջ[2]!»։

Համենայն դեպս Իգելստրոմի անհեռատեսության ևանզգուշության մեջ տեսնում էին 1794 թվականի ապրիլի 16-17-ի գիշերվա ռուսական կայազորի նշանակալի մասի կործանաման գլխավոր պատճառը, որի մնացորդները հավաքվել էին պրուսական թագավորի գլխավոր բնակարանում։

1794 թվականի մայիսի 26-ին ռուսական ջոկատը՝ բարոնի ղեկավարության տակ, պրուսական բանակաի կազմում մասնակցել է ապստամբների հետ հաջող պայքարին[7]։

Հետագա տարիներ խմբագրել

 
Կարոլ Թեոֆիլ Զալուսկի, ենթադրյալ որդի

Պաշտոնաթողությունից հետո Իգլեստրոմը բանկություն հաստատեց կոմսուհի Զալուսկայի հետ Ռիգայում, մինչև կայսրուհու մահվանից հետո Պավել I արքան չկանչեց նրան նորից ծառայության և չնշանակեց Օրենբուրգում ռազմական նահանգապետ։ Այդ պաշտոնում, որ նա զբաղեցնում էր 1796-ից մինչև 1798 թվականները, Իգելստրոմը ենթարկեց բաշկիրներին և մեշերյակներին օրենբուրգյան ղեկավարությանը և բարելավել է նրանց ներքին կառուցվածքը։

Ապացուցված է, որ Օրենբուրգում սիրառատ բարձրաստիճան անձի սիրուհին հայտնի ղազախուհի Տայկարան էր[8]։

Երկու տարի անց՝ տանջված հոդատապի նոպաններից, վերջնական թողեց ծառայությունը և մեկուսացավ իր լիտվական Գարգժդայի կալվածքում, որտեղ մահացավ 1823 թվականին խոր ծերությունում։

1801 թվականին նա պաշտոնապես ձևակերպել է իր և կումսուհի Զալուսկայայի հարաբերությունները(մահացել է 1819 թվականին), որը Ռուսաստանում դաստիարակում էրնրանց ընդհանուր երեխաներին՝ տղային և աղջկան[9]։Քանի որ երեխաները ծնվել էին Վարշավայում մինչ կումսուհու ամուսնու հետ ամուսնալուծությունը, նրանք կրում էին Զալուսկիների ազգանունը։ Նրանցից Կարոլը (1794-1845) արդյունքում ամուսնացավ հայտնի երգահանի դստեր հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
  2. 2,0 2,1 2,2 Русские портреты XVIII и XIX столетий. Издание Великого князя Николая Михайловича. Том 4. — № 141.
  3. С. М. Соловьев. [http:// az.lib.ru/s/solowxew_sergej_mihajlowich/text_0130.shtml История падения Польши]
  4. Камер-фурьерский церемониальный журнал 1791 года. Санкт-Петербург, 1890 г.
  5. 5,0 5,1 Орлов, Николай Александрович. Штурм Праги Суворовым в 1794 году. — СПб. : Тип. Штаба войск Гвардіи и Петербургскаго воен. округа, 1894. — 134 с.
  6. Энгельгардт Л. Н., 1868, էջ 238
  7. Шефов Н. А. 1000 боёв и сражений русского оружия IX—XXI века. — М. : АСТ, 2007. — 830 с.
  8. «След в истории». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  9. «Ogiński». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսիպ Իգելստրոմ» հոդվածին։

Աղբյուրներ խմբագրել