Իգաձորը լքված գյուղ է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Այն գտնվում է Երիցուշեն գյուղից մեկ կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Գորտագարակ լճից սկիզբ առնող Իրիցաջուր և Իգաձոր գետերի և դրանց վտակների ափին, սաղարթախիտ անտառներով պատված ձորակների միջև[2]։ Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը։

Գյուղ
Իգաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան (Արցախ)
Առաջին հիշատակում12-րդ դար
ԲԾՄ1625 մ
Ժամային գոտիUTC+4
Իգաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Իգաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Իգաձոր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1600-1650 մետր բարձրության վրա և 50-60 մետրով ցածր է հարևան Երիցուշենից։ Իգաձորի մասին առաջին հիշատակությունը 12-13-րդ դարերի մի արձանագրությունում է, որը գտնվել է գյուղից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Աստվածածնավանքի նվիրատվական արձանագրություններից մեկում, որտեղ գյուղի մի թաղամասը հիշատակվել է որպես վանքի սեփականություն։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գյուղում բնակություն են հաստատել քոչվոր անասնապահներ իսլամադավան տարբեր ցեղերից։ Այդ ժամանակաշրջանից սկսած գյուղը վերանվանվել է Բաղրլու (թուրքերեն՝ Bağırli)[2]: 1993 թ. գարնանը գյուղն ազատագրվել է շրջանի մյուս բնակավայրերի հետ միասին։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Գյուղի հարավային թաղամասում պահպանվել են հայկական գերեզմանոցից մնացած մասնատված խաչքարեր։ Խաչքարների բեկորներից մեկի վրա պահպանել է արձանագրության սկզբնամասը։ Բեկորներից մեկի վրա մնացել է արձանագրություն։ Այդ բեկորը մանուշակագույն կարծր ավազաքարից գեղաքանդակ է։ Մեկ այլ բեկորը մեկ այլ խաչքարի ձախակողմյան մասն է, որի եզրագոտին հյուսածո է, մնացած մասերը` զուսպ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էէ 42-44» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.