Երիցուշեն (նաև` Երիցաշեն)՝ լքված գյուղ է Արցախի Շահումյանի շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Այն գտնվում է Իգաձոր գյուղից մեկ կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Գորտագարակ լճից սկիզբ առնող Իրիցաջուր գետի և դրա վտակների ափին, սաղարթախիտ անտառներով պատված ձորակների միջև[1]։ Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը։

Գյուղ
Երիցուշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան[[Շահումյանի շրջան]]
Առաջին հիշատակում1763
ԲԾՄ1575 մ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Երիցուշեն գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1550-1600 մետր բարձրության վրա և 50-60 մետրով բարձր է հարևան Իգաձորից։ Երիցուշենի մասին առաջին և միակ գրավոր հիշատակությունը 1763 թվականի է[2]։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գյուղում բնակություն են հաստատել քոչվոր անասնապահներ իսլամադավան տարբեր ցեղերից։ Այդ ժամանակաշրջանից սկսած գյուղը վերանվանվել է Քեշիշքենդ (թուրքերեն՝ Keşişkənd)[1]: 1993 թ. գարնանը գյուղն ազատագրվել է շրջանի մյուս բնակավայրերի հետ միասին։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Երիցուշենի վերին ծայրում, Գորտագարակ լճից սկիզբ առնող գետակի աջ ափին կա մի միանավ թաղածածկ հորինվածքով եկեղեցի։ Եկեղեցու ներսում կան երկու կամարներ որոնք պահում են եկեղեցին, կան նաև ավանդատներ։ Մուտքը միայն հարավային կողմից է։ Եկեղեցու մյուս հատվածները կառուցված են կրաշաղախով և անտաշ քարերով, իսկ կամարները կառուցված են սրբատաշ քարերով։ Եկեղեցին սկզբնապես սվաղած է եղել, բայց ժամանակի ընթացքում սվաղը քայքայվել է և նրանից մնացել է միայն մի փոքր մաս։ Եկեղեցու պատերին են ագուցված երեք խաչքարեր։ Դրանցից երկուսը նույնաոճ են և կառուցված են ավանդատների մոտ։ Հյուսիսայն պատի մոտ տեղակայված խաչքարերն ունեն արձանագրություններ և նաև թվագրություններ։ Ըստ ժամանակագրության ավելի հինը որմնասյան մեջ ագուցված խաչքարն է։ Առաջին խաչքարն ունի շատ պարզ կառուցվածք, իսկ երկրորդը ավելի բարդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էէ 42-44» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  2. «Ջամբռ», էջ 283