Իբրահիմ Սադիք

ֆուտբոլիստ

Իբրահիմ Սադիք (անգլ.՝ Ibrahim Sadiq), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է Գանայից, խաղում է հարձակվողի դիրքում, Դանիայի ֆուտբոլի առաջնության FC Nordsjælland ակումբում։

Իբրահիմ Սադիք
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 2000(2000-05-07)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Գանա
Հասակ 1,67 մետր
Դիրք հարձակվող

Վաղ կյանք խմբագրել

Սադիքը Եվրոպա տեղափոխվելուց առաջ եղել է Right to Dream ակադեմիայում[2]։

Ակումբային կարիերա խմբագրել

Սադիքն իր ոչ պաշտոնական դեբյուտն է նշել FC Nordsjælland-ի կազմում 2018 թվականի հուլիսի 4-ին, Բելգիական KFCO Beerschot Wilrijk ակումբի դեմ ընկերական խաղում։ Նա գոլի հեղինակ է դարձել խաղի 72-րդ րոպեին՝ թիմին բերելով հաղթանակ 3-2 հաշվով[3][4]։ Իր պաշտոնական դեբյուտը Դանիայի ֆուտբոլի առաջնությունում Nordjsælland-ի կազմում նշել է 2018 թվականի հուլիսի 15-ին, երբ նա խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին որպես պահեստային՝ 1-0 հաշվի ժամանակ Esbjerg fB-ի հետ խաղում[5][6]։ Հուլիսի 19-ին նա նշել է իր դեբյուտը UEFA Europa League-յի տնային խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ տանելով Cliftonville-ի նկատմամբ[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սադիքը մասնակցել է 2017 թվականի FIFA-յի 17 տարեկանների Աշխարհի առաջնությանը՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ և ստանալով Հանդիպման լավագույն խաղացող կոչումը Կոլումբիայի հավաքականի դեմ Գանայի հավաքականի հաղթական խաղի ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «FIFA U-17 World Cup: Ghana praise 'Right to Dream' star Sadiq Ibrahim after win». 2017 թ․ հոկտեմբերի 6.
  3. «Highlights: FC Nordsjælland-Beerschot: 3-2». 2018 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «VIDEO: Watch Sadiq Ibrahim's sublime debut goal for FC Nordsjaelland against Beerschot Wilrijk». 2018 թ․ հուլիսի 5.
  5. http://danskfodbold.com/kamp.php?ID=60899
  6. «Nordsjælland vs. Esbjerg - 15 July 2018 - Soccerway».
  7. «Nordsjælland vs. Cliftonville - 19 July 2018 - Soccerway».