Իբն ալ-Ազրակ ալ-Ֆարիկի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ահմադ իբն Յուսուֆ իբն ալ-Ազրակ ալ-Ֆարիկի (արաբ․՝ أحمد بن يوسف بن الأزرق الفارقي, 1116 - ոչ վաղ քան 1181) մատենագիր Սիլվան քաղաքից։ Նրա գլխավոր աշխատությունը՝ Ta'rikh Mayyafariqin wa-Amid («Միաֆարիկինի և Ամիդի պատմությունը»)[1] գրված է արաբերենով[2]։
Իբն ալ-Ազրակ ալ-Ֆարիկի | |
---|---|
Ծնվել է | 1116 |
Մահացել է | ոչ վաղ քան 1181 |
Մասնագիտություն | պատմաբան |
Կենսագրություն
խմբագրելՆրա էթնիկ ծագումը հստակ հայտնի չէ[3]։ Սակայն, խոսվում է նրա քրդական, թյուրքական և արաբական ծագումնաբանության մասին։ Իր կյանքի սկզբնական շրջանում իբն ալ-Ազրաքը եղել է Իլղազիի որդի Արթուկիդ կառավարիչ Հուսամ ալ-Դին Թիմուրթաշի առևտրական կցորդը։ Բաղդադում իր կեցություններից մեկի ժամանակ 1140 թվականին նա վեց ամիս ուսումնառել է առաջատար իսլամական գիտնականների մոտ։ 1153-1154 թվականներին եղել է Վրաստանի թագավոր Դեմետրիոս I-ի արքունիքում՝ որպես նրա քարտուղար[2][4]։ Իր աշխատություններում իբն ալ-Ազրաքը հատուկ նշում է քրիստոնյա թագավորի բարերար վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ[5]։ Նա կրկին եղել է Վրաց թագավորությունում 1162 կամ 1163 թվականներին, նախքան դառնալը մութաքալլի իշրաֆ ալ-վակֆ, այսինքն՝ վաքֆի (բարեգործական ֆոնդի) պահապան, Միաֆարքինում՝ 1166 կամ 1167 թվականներին։ Մեկ տարի անց նա նույն պաշտոնում ծառայել է Դամասկոսում երկու տարի։ Հետո վերադարձել իր հայրենի քաղաք։ Նրա մահվան տարին հստակ չէ։ Նրա աշխատությունը տարեգրություն է, որը հիմնականում կենտրոնացած է Դիար Բաքրի շրջանի Մայաֆարիքինի և Ամիդի վրա, սակայն պարունակում է կարևոր մանրամասներ հարևան շրջանների աշխարհագրության և պատմության մասին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hillenbrand, Carole. «History of the Jazira, 1100-1150: The Contribution of ibn al-Azraq al-Fariqi, Ph.D. thesis, University of Edinburgh, 1979».Hillenbrand, Carole. "History of the Jazira, 1100-1150: The Contribution of ibn al-Azraq al-Fariqi, Ph.D. thesis, University of Edinburgh, 1979". hdl:1842/7341.
- ↑ 2,0 2,1 2,2 Thomas, David; Mallett, Alexander (2011). «Ibn Al-Azraq». In Thomas, David; Mallett, Alexander (eds.). Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 3 (1050-1200). Brill. էջեր 690–694. ISBN 978-90-04-21616-7.Thomas, David; Mallett, Alexander (2011). "Ibn Al-Azraq". In Thomas, David; Mallett, Alexander (eds.). Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 3 (1050-1200). Brill. pp. 690–694. ISBN 978-90-04-21616-7.
- ↑ Hillenbrand, Carole; al-Fāriqī, Aḥmad ibn Yūsuf ibn ʻAlī Ibn al-Azraq; İstanbul, Nederlands Historisch-Archaeologisch Instituut te (1990). A Muslim principality in crusader times: the early Artuqid state (անգլերեն). Nederlands Historisch-Archaeologisch Instituut te Istanbul. ISBN 978-90-6258-066-8.
- ↑ Edge of Empires: a History of Georgia by Donald Rayfield
- ↑ Eastmond, Antony (1998). Royal imagery in medieval Georgia. Pennsylvania State University Press. էջ 71. ISBN 0271016280.Eastmond, Antony (1998). Royal imagery in medieval Georgia. Pennsylvania State University Press. p. 71. ISBN 0271016280.