Իան Կալիում (անգլ.՝ Ian Callum, հուլիսի 30, 1955(1955-07-30), Դամֆրիս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավտոմեքենաների բրիտանացի դիզայներ, որն աշխատել է Ֆորդ, «TWR» «Aston Martin» ընկերություններում, իսկ 1999 թվականին դարձել է «Jaguar» ընկերության ավտոմեքենաների դիզայնի գծով տնօրեն, որն հետագայում՝ 2013 թվականին միավորվել է «Jaguar Land Rover» հոլդինգային ընկերության հետ։

Իան Կալիում
անգլ.՝ Ian Callum
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1955(1955-07-30) (68 տարեկան)
ԾննդավայրԴամֆրիս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ և Coventry University?
Մասնագիտությունճարտարագետ և մեքենայի դիզայներ
ԱշխատավայրJaguar
Պարգևներ և
մրցանակներ
Կայքiancallum.com
 Ian Callum Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1954 թվականի հուլիսի 30-ին Շոտլանդիայում[2]։

Սովորել է Լանչեսթերի պոլիտեխնիկական համալսարանում (այժմ Քովենթրիի համալսարան), Աբերդինի համալսարանի արվեստի և հասարակական գիտությունների քոլեջում և Գլազգոյի արվեստի դպրոցում, որտեղ ստացել է արդյունաբերական դիզայնի որակավորման աստիճան։ Հետագայում նա ավարտել է Լոնդոնի արվեստի թագավորական քոլեջը՝ ստանալով ավտոմոբիլային դիզայնի մագիստրոսի աստիճան։

1979-1990 թվականներին աշխատել է «Ford Motor Company» ընկերությունում, մասնավորապես, նպաստել է «Ford RS200» սպորտային մեքենայի և Ford Escortի մեքենայի դիզայնի զարգացմանը[3]։

1990 թվականին միացելէ «Tom Walkinshaw Racingին» ընկերությանը[4]։ Այդ ընթացքում նա մասնակիորեն պատասխանատու էր «Aston Martin DB7» մեքենայի մշակման համար, ինչի շնորհիվ դարձավ առավել հայտնի։ Մասնակցել է նաև «Aston Martin Vanquishի», «DB7 Vantage» կոնցեպտի (V12 շարժիչով) և «Aston Martin Project Vantage» ի մեքենաների մշակմանը։

1995 թվականին արժանացել է Ջիմ Քլարկի հիշատակի մրցանակին՝ «DB7» մեքենայի վրա կատարած աշխատանքի համար։ 1998 թվականին նա նախագծել է «Nissan R390 GT1» մեքենայի դիզայնը։

1999-2019 թվականներին եղել է «Jaguar» ավտոմեքենաների դիզայնի գծով տնօրեն։ Մեծ ներդրում է ունեցել «X-Type Estate (2004)», «Aston Martin DB9 (2004)», «Jaguar XK (2005)», «Jaguar XF (2008)», «Jaguar XJ (2009)», «Jaguar C-X75 (2010)», «Jaguar C-X16 (2012)», «Jaguar F-Type (2013)», «Jaguar F-Pace (2015)» ավտոմեքենաների դիզայնի վրա[5]։

Բրիտանական ավտոմոբիլային արդյունաբերության նվաճումների համար 2019 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության (CBE) շքանշանի[6]։

Դիզայն խմբագրել

Իան Կալիումի դիզայներական աշխատանքները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
  2. Patton, Phil (2006 թ․ հոկտեմբերի 25). «A Golden Touch That Runs in the Family». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  3. ‘Ian Callum's Day Off...’ by Jon Smith (pp98-104), CAR Magazine, February 2007, p. 104
  4. «Ian Callum PistonHeads». www.pistonheads.com. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  5. «Ian Callum Is Leaving Jaguar. Here Are His Best Designs». www.automobilemag.com.
  6. «The London Gazette». {{cite web}}: Unknown parameter |сайт= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իան Կալիում» հոդվածին։