Ժոֆրեյ Կոնդոգբիա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժոֆրեյ Կոնդոգբիա (ֆր.՝ Geoffrey Kondogbia, փետրվարի 15, 1993(1993-02-15)[1][2][3][…], Nemours), կենտրոնաֆրիկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ինտերի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Ժոֆրեյ Կոնդոգբիա
ֆր.՝ Geoffrey Kondogbia
Geoffrey Kondogbia - Euro U19 2012 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1993(1993-02-15)[1][2][3][…] (27 տարեկան)
Ծննդավայր Nemours
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտերնացիոնալ
Համար 7
Պատանեկան կարիերա
1999-2003 Ֆրանսիա Նանդի
2003-2003 Ֆրանսիա Սենար-Մուասի
1999-2003 Ֆրանսիա Լանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Ֆրանսիա Լանս 36 (1)
2012-2013 Իսպանիա Սևիլյա 33 (1)
2013-2015 Ֆրանսիա Մոնակո 49 (2)
2015-ներկա Իտալիա Ինտեր 0 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-16 5 (1)
2009-2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-17 6 (0)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-18 12 (5)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-19 12 (1)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-20 13 (2)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-21 9 (1)
2014-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

ԼանսԽմբագրել

Լանսի ակադեմիայի սան է։ Հենց այս ակումբում 2010 թվականի ապրիլի 11-ին կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[4]։ Լանսի հիմնական կազմում Կոնդոգբիայի դեբյուտը տեղի ունեցավ 2010 թվականի նոյեմբերի 21-ին Լիոնի դեմ։

ՍևիլյաԽմբագրել

2012 թվականի հուլիսի 24-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Կոնդոգբիան 5 տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ[5]։ Ըստ հեռուստաընկերություն՝ Եվրոսպորտի տրանսֆերը կազմեց 4 մլն եվրո։ Առաջին գնդակը Սևիլյայի կազմում Կոնդոգբիան խփեց Գրանադայի դեմ հանդիպման ժամանակ։

ՄոնակոԽմբագրել

2013 թվականի օգոստոսի 31-ին Կոնդոգբիան տեղափոխվեց Մոնակո։ Կոնդոգբիան կնքեց 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերը կազմեց 26,8 մլն եվրո։ Առաջին գնդակը Մոնակոյի կազմում նա խփեց Այաչոյին։

Ինտեր ՄիլանԽմբագրել

2015 թվականի հունիսի 22-ին հայտարարվեց այն մասին, որ Ժոֆրեյը կնքել է 5 տարվա պայմանագիր իտալական Ինտերի հետ։ Տրանսֆերը կազմեց 35 մլն եվրո։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 https://fbref.com/en/players/cce181df/(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  4. Geoffrey Kondogbia quatre ans à Lens Archived 2014-02-22 at the Wayback Machine. (ֆր.). Lensois.com (11.04.2010)
  5. Le FC Séville recrute Kondogbia (ֆր.). Eurosport.fr (24.07.2012)

Արտաքին հղումներԽմբագրել