Ժուլիանո Ստրո (անգլ.՝ Giuliano Stroe, հուլիսի 18, 2004(2004-07-18), Պիովե դի Սաքո, Պադովա, Վենետո, Իտալիա), ռումինացի գիմնաստ, բոդիբիլդեր։ Նա շատ է սիրում ճամփորդել, սիրում է հաճախել մարզասրահ իր հայրիկի հետ։ Երկու տարեկանից սկսած զբաղվել է ծանրամարտով, երեք տարեկանում նաև փոքր-ինչ բռնցքամարտով։ Կատարում է գիմնաստիկայի հնարքներ, տարբեր սպորտային վարժություններ Ֆլորենցիայում և Իտալիայում, որտեղ ապրում էր իր ընտանիքը։ Նրանք հիմա կրկին ապրում են Ռումինիայում։

Ժուլիանո Ստրո
Անձնական տվյալներ
Սեռարական
Ծննդյան ամսաթիվհուլիսի 18, 2004(2004-07-18) (19 տարեկան)
Պիովե դի Սաքո, Պադովա, Վենետո, Իտալիա
Մասնագիտական կարիերա

Ժուլիանոյի փոքր եղբայրը Կլաուդիո Ստրոն, ով ութ տարեկան է, մեկ ու կես տարեկանից սկսել է զբաղվել եղբոր հետ։ Կլաուդիոն զբաղվում է նույն ճանապարհով, ինչ և Ժուլիանոն։ Նա կատարում է ավելի հեշտ հնարքներ, կամ նույնը ուղղակի ավելի քիչ քանակով։

2009 թվականին նա տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում այն պատճառով, որ քայլել է երեսուն մետր ձեռքերի վրա այն էլ այն դեպքում, երբ ոտքերի արանքում եղել է գնդակ։ Ստրոն կատարել է հնարք իտալական հեռուստատեսությունում, կենդանի հանդիսատեսի առաջ, և դարձել համացանցի սենսացիա, հարյուր հազարավոր մարդիկ հետևեցին նրա տեսահոլովակներին, ՅուԹուբ կայքում։

2010 թվականի փետրվարի քսանչորսին նա սահմանեց համաշխարհային ռեկորդ, ըստ չափի 90 աստիճանի ձգումների ժամանակ, որն այնպիսի վարժություն է, որի ժամանակ ոտքերը չեն կպնում գետնին։ Այդ ժամանակվանից սկսած Ժուլիանոն ևս սահմանեց համաշխարհային ռեկորդ։ Դրանցից է՝ մարդկային դրոշը (մեկ րոպե, երեսուն վայրկյան), մարդկային դրոշի ձգումը (երեսունմեկ վայրկյան) և մկանային պատուհաններ (քառասունմեկ վայրկյան)։ Նա նաև կարողանում է կատարել քսան ձգում չորս ապակե շշերի վրա։

Արտաքին հղումներ խմբագրել