Ժորժ Արծրունի (ֆր.՝ Georges B. Artsrouni, որոշ աղբյուրներում՝ George Artsrouni, հուլիսի 10, 1883(1883-07-10), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1960(1960-10-27), Փարիզ), ֆրանսահայ ինժեներ, գյուտարար։ Պատմությանը հայտնի ամենահին մեքենայական թարգմանության սարքերից մեկի հեղինակն է։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում։ 1922-ից հաստատվել է Ֆրանսիայում։

Ժորժ Արծրունի
Ծնվել էհուլիսի 10, 1883(1883-07-10)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 27, 1960(1960-10-27) (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of France (1958–1976).svg Ֆրանսիա
Մասնագիտությունճարտարագետ և գյուտարար

Արծրունին իր առաջին սարքը ստեղծել է հավանաբար 1932 թվականին և պատենտավորել է 1933 թվականի հուլիսի 22-ին՝ «Մեխանիկական ուղեղ» (cerveau mécanique) անվամբ։ Նույն տարի սկսել է կառուցել երկրորդ մեքենան, որը 1937-ին Փարիզի մեծ ցուցահանդեսի ժամանակ «Մեխանագրաֆիայի» բաժնում արժանացել է գլխավոր մրցանակի (diplôme de grand prix)։ Արծրունու մահից հետո, սարքը ձեռք է բերվել և միչև հիմա պահպանվում է Փարիզի Արվեստների և Արհեստների թանգարանի կողմից [1]։

Արծրունու թարգմանչական մեքենան մեխանիկական (ոչ էլեկտրոնային) սարք էր, որը մուտքային տվյալները ընդունում էր ստեղնաշարի միջոցով, թարգմանում տեքստը բառ առ բառ՝ որոնելով բառերի թարգմանությունները ներկառուցված բառարաններում և թարգմանված տեքստը արտատպում թղթի վրա։ Այն կարող էր թարգմանել չորս լեզուներով։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել