Ժորա Ամիրջանյան

հայ գյուղատնտես
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժորա Արամայիսի Ամիրջանյան (հունիսի 26, 1937(1937-06-26)[1], Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 9, 1999(1999-09-09)[1], Երևան, Հայաստան), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1994): Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի թղթակից անդամ (1994): Հայաստանի հողագետների ընկերության նախագահ (1988):

Ժորա Ամիրջանյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1937(1937-06-26)[1]
ԾննդավայրԲաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 9, 1999(1999-09-09)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1994)
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատավայրՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Կենսագրություն խմբագրել

Ժորա Ամիրջանյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 26-ին, Զնաբերդ գյուղում (Նախիջևանի Բաբեկի շրջան1963 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1963-1999 թվականներին աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1986-1988 թվականներին՝ Ագրոքիմիայի բաժնի վարիչ։ 1988-1999 թվականներին եղել է Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ հողերում միկրոտարրերի ընդհանուր և շարժուն ձևերի պարունակության, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում միկրոպարարտանյութերի կիրառության արդյունավետության և հողերի էկոլոգիական վիճակի խնդիրներին։ Համահեղինակ է Հայաստանի հողային ծածկույթի ատլասի (1990, ռուսերեն), ՀՀ հողային քարտեզների (1998, անգլերեն)[2][3]։

Ամիրջանյանը մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևան քաղաքում։

Անդամակցություն խմբագրել

  • Հողագետների միջազգային ընկերության անդամ (1988)
  • Ագրոքիմիկոսների և ագրոէկոլոգների միջազգային ընկերությունների անդամ (1988)
  • Վերլուծական քիմիայի և քրոմատագրության հասարակական ակադեմիայի պատվավոր անդամ (1988)
  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1996)

Երկեր խմբագրել

  • Workcat. AM-YeHGA: Тезисы докладов научной конференции: Молодые ученые - развитию агропромышленного комплекса / Отв. ред.: Амирджанян Ж. А., 1988.
  • Հայաստանի հողային ծածկույթի ատլասը։ Երևան, 1990։
  • ՀՀ հողային քարտեզները։ Երևան, 1998։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1500
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորա Ամիրջանյան» հոդվածին։