Ժողովուրդի ձայն (թերթ, Բեյրութ)

հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ

«Ժողովուրդի ձայն», հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ)։

Ժողովուրդի ձայն
Տեսակօրաթերթ
Գլխավոր խմբագիրՀարություն Մադեյան և Հովհաննես Աղպաշյան
Երկիր Լիբանան

Պատմություն խմբագրել

Լիբանանի համայնավարական կուսակցության հայկական հատվածի պաշտոնաթերթ։

Լույս է տեսել 1938–1939 և 1942–1948 թվականներին Բեյրութում (տարածվել է Լիբանանում և Սիրիայում)։ Խմբագիրներ՝ Հարություն Մադեյան, Հովհաննես Աղպաշյան։ Լուսաբանել է կուսակցության գործունեությունը, տարածաշրջանի քաղաքական անցուդարձը։ Կարևորել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը։

1943 թվականին հրատարակվել է նույնանուն գրական-գեղարվեստական ամսագիր (խմբագիր՝ Հովհաննես Աղպաշյան, աշխատակցել են Հրանտ Տևեճյանը, Վահե Վահյանը, Գրիգոր Քեշիշանը)։ Փակվել է Լիբանանի կոմկուսի՝ օրենքից դուրս հայտարարվելուց հետո։

1948–1949 թվականներին լույս է տեսել անլեգալ՝ «Ժողովուրդի պայքար» անվանումով (խմբագիրներ՝ Հարություն Մադեյան, Հովհաննես Աղպաշյան, Կարապետ Փաշապեզան, Գրիգոր Համամճյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։