Հովհաննես Աղպաշյան
Հովհաննես Եսայու Աղպաշյան, Խիկար (1909 կամ 1910, Ճյուճյուն - 1987, Բեյրութ, Լիբանան), հայ երգիծաբան, հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ։ Եղել է «Յառաջ» թերթի գլխավոր խմբագիրը։
Հովհաննես Աղպաշյան | |
---|---|
Ծնվել է | 1909 կամ 1910 |
Ծննդավայր | Ճյուճյուն |
Վախճանվել է | 1987 |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | խմբագիր, երգիծաբան և հրապարակախոս |
Աշխատավայր | Հառաջ (քաղաքական շաբաթաթերթ, Լիբանան) |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Եսայու Աղպաշյանը ծնվել է 1910 թվականին (այլ տվյալներով՝ 1909 թվականին[1]) Կեսարիայի Ճյուճյուն (Ջուջան) գյուղում՝ մուսալեռցիների ընտանիքում[1]։ Աշխատակցել է Բեյրութի մի շարք պարբերականների, եղել «Ժողովուրդի ձայն» հասարակական-քաղաքական օրաթերթի, 1943 թվականին՝ նույնանուն գրական, գիտական ամսաթերթի, 1948 թվականին՝ «Ժողովուրդի պայքար» պարբերականի, «Մեր նշանաբանն է «յառաջ»» (1965 թվականից կոչվել է «Յառաջ») շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԼույս են տեսել Աղպաշյանի «Մեր խմբագիրները» (1970), «Բաղաձայն սենֆոնի հայ անաւարտ դատի» (1973), «Ա՜խ, լաճեր տնաւեր եւ Ապու Հասսուն եւ իր էշն ասուն» (1980), «Մեղրամոմէ կիսանդրիներ» (1986) երգիծական, «Պայքարի ոլորապտոյտին մէջ» (2001) երկերը, «Անուրախ մանկութիւն» (1985) հուշագրությունը[2][3]։
Տպագրվել է նաև արաբագիր մամուլում։ Այնտեղ լույս են տեսել Աղպաշյանի՝ Պետրոս Դուրյանի, Գրիգոր Զոհրապի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց ստեղծագործությունների թարգմանություններ, արաբերեն թարգմանել և առանձին գրքով հրատարակել է Երվանդ Օտյանի «Ընկ. Փանջունի ի Ծապլվար» վեպը, արաբերենից հայերեն՝ Մարտուն Ապպուտի «Ֆարէս աղա» («Յառաջ», 1968, ապրիլ-նոյեմբեր) երգիծական վեպը[2]։
Հեղինակ է նաև «Արաբական ազգային ազատագրական զարթօնքը» (1959) աշխատության[2]։
Տպագրվել է Խիկար կեղծանվամբ[1]։
Գրականություն
խմբագրել2017 թվականին Բեյրութում լույս է տեսել Հովհաննես Աղպաշյանի որդու՝ Պարույր Աղպաշյանի «Հովհաննես Աղպաշյան» ժողովածուն, որը ինքնատիպ ձոն է անվանի խմբագրին, ազգային և հասարակական գործչին։ Գիրքը տպագրվել է նրա մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Գրքում բազմակողմանիորեն ներկայացված են Հովհաննես Աղպաշյանի կյանքը և ստեղծագործական ուղին[1][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Յովհաննէս Աղպաշեան՝ Մարդն ու Մտաւորականը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 62. ISBN 978-5-89700-042-5.
- ↑ «Հովհաննես Աղպաշյանի ստեղծագործությունների ցանկը [[Հայաստանի ազգային գրադարան]]ի կայքում». haygirk.nla.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Յովհաննէս Աղպաշեանի Հարուստ Գրական Ժառանգութիւնը». aztag19.rssing.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.