Ժողովածու 2496, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2496 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1294 թվականին Կիրակոս երեց և Կոստանդին գրիչների կողմից։ Ստացողը եղել է Թոմաս քահանան և Վանական քահանան։ Գրված է մագաղաթի վրա, որը ունի 15,5X11,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 369 թերթից։ Գրված է միասյուն, բոլորագրով։ Ունի կիսախորան լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ ստվարաթուղթ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 95բ, 217բ, 266ա, 301բ, 347ա, ստաացողի՝ 10բ, 365բ, հետագայի՝ 367բ (1406 թ․)[1]:

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչԿիրակոս երեց, Կոստանգին
ՍտացողԹոմաս քահանա, Վանական քահանա
Տարեթիվ1294
Թերթեր369
Նյութմագաղաթ
Չափս15,5X11,5
Գիրմիասյուն, բոլորագիր
Տող22
Կազմստվարաթուղթ
Մանրանկարչությունկիասխորան լուսանցազարդ

Բովանդակություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 812 — 1636 էջ։