Ժոզեֆ Վաեզյան (հայերեն՝ Ժոզէֆ Վաէզեան, պարս.՝ ژوزف واعظیان, 1918, Քերմանշահ, Իրան - 2001), իրանահայ կինոպրոդյուսեր և ռեժիսոր։

Ժոզեֆ Վաեզյան
Ծնվել է1918
ԾննդավայրՔերմանշահ, Իրան
Մահացել է2001
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, արվեստագետ, կինոռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Վաեզյանը ծնվել է 1918 թվականին, Քերմանշահ քաղաքում։ Նա բիզնեսմեն է եղել մինչև կինոյին անցնելը։ Հետաքրքրված լինելով արվեստով` նա Արամայիս Աղամալյանի, Արմանի և Սամուել Խաչիկյանի հետ համահիմնադրել է Հայկական Թատերախումբը 1947 թվականին։ Տասը տարի անց նա հիմնադրել է «Աժիր ֆիլմ ստուդիան» Խաչիկյանի և Շարոխ Րաֆիի հետ և սկսել է նոր կարիերա` որպես կինոպրոդոյուսեր։ «Փոթորիկ մեր քաղաքում» ֆիլմը, որի պրոդյուսերներն են եղել ինքը և Րաֆին, առաջինն էր այն տասնհինգ ֆիլմերից, որոնց պրոդյուսերն է եղել մինչև 1967 թվականը։ 1960-ական թվականների կեսերին նա հեռացել է «Աժիր ֆիլմից»` իրեն փորձելով այլ ոլորտներում։ Նա գրել և նկարահանել է «Թափառող մարդը» ֆիլմը, որին հաջորդել են միայն երկու` «Դեսբերադոսը» և «Պայքարելով սատանայի դեմ» ֆիլմեր։ Վայեզյանը մահացել է 2001 թվականին, Թեհրանում[1][2][3][4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես պրոդյուսեր

  • 1964 թվական` Սատանան թակում է
  • 1964 թվական` Հարվածը
  • 1963 թվական` Մեղավոր ցանկության զոհը
  • 1962 թվական` Շփոթմունք
  • 1962 թվական` Աղջիկը ճչում է
  • 1961 թվական` Մի քայլ դեպի մահը
  • 1961 թվական` Հարևանության երեխաները
  • 1960 թվական` Սիրահարների գարունը
  • 1959 թվական` Սիրո բլուրը
  • 1959 թվական` Փեսացուի փնտրտուք
  • 1958 թվական` Հաղորդագրություն դրախտից

Որպես ռեժիսոր

  • 1968 թվական` Ազ-ջանգոզաշտեգան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sayyed Morteza Sayyed Mohammadi (1999). A Guide To Iranian Cinema Directors 1930-1999. Tehran: Simroo Publishing House. էջ 931. ISBN 964-5685-35-4.
  2. Armenians And Iranian Cinema. Tehran: Film Museum Of Iran. Summer 2004. էջ 95. ISBN 964-6728-44-8.
  3. Andranik Hovian (2002). Iranian Armenians. Tehran: Center for International Cultura. էջ 320. ISBN 9643630072.
  4. «Iranian Movie DataBase ژوزف واعظيان». sourehcinema. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել