Ժոզեպ Լիմոնա

իսպանացի քանդակագործ

Ժոզեպ Լիմոնա ի Բրուգերա (կատ.՝ Josep Llimona i Bruguera, ապրիլի 8, 1864(1864-04-08)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա - փետրվարի 27, 1934(1934-02-27)[4][3][2][…], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քանդակագործ[7], կատալոնական մոդեռն արվեստի ականավոր ներկայացուցիչ[8]։

Ժոզեպ Լիմոնա
Ծնվել էապրիլի 8, 1864(1864-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Վախճանվել էփետրվարի 27, 1934(1934-02-27)[4][3][2][…] (69 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունEscola de la Llotja?
Մասնագիտությունքանդակագործ
Ոճկատալոնյան մոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներDesolation?
ՈւսուցիչRossend Nobas?
ԱշակերտներFrancesc Socies i March?
ԱնդամակցությունՍանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա
ՀայրJosep Llimona i Bonafont?
ԶավակներRafael Llimona Benet?[5] և Maria Llimona i Benet?[6]
ԱզգականներNúria Llimona i Raymat?, Mercedes Llimona y Raymat? և Jordi Llimona i Barret?
 Josep Llimona Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժոզեպ Լիմոնան գեղարվեստական կրթություն ստացել է Բարսելոնի Escola de la Llotja դպրոցում։ Արժանանալով դրամաշնորհի՝ ուսումը շարունակել ու ավարտել է Հռոմում։ Իտալիայի մայրաքաղաքում սովորելու ժամանակամիջոցում (1880-1884 թթ.) պատրաստել է կոմս Ռամոն Բերենգեր Երրորդի ձիավոր արձանի մոդելը, որը հետագայում տեղադրվել է Բարսելոնում։ Երիտասարդ քանդակագործի այդ աշխատանքը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականին. հեղինակին շնորհվել է 1888 թվականի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մեդալ։

Վերադառնալով հայրենի երկրամաս՝ Ժոզեպ Լիմոնան իր նոր ստեղծագործություններում իրեն դրսևորել է որպես կատալոնական մոդեռնի աջակից և արվեստի այդ ոճի հաստատման նպատակով ծավալված շարժման ակտիվ անդամ։ Եղբոր՝ Ժուանի հետ նա հիմնել է կատալոնացի նկարիչների՝ Սուրբ Ղուկասի անվան միավորումը[9]։

Ստեղծագործությունը խմբագրել

Ստեղծագործական առաջին շրջանում Ժոզեպ Լիմոնայի աշխատանքներում զգացվում էր ակադեմիականության ազդեցությունը, սակայն Փարիզ այցելելուց և Օգյուստ Ռոդենի աշխատանքներին ծանոթանալուց հետո, վերջինիս ազդեցությամբ, նա դարձել է մոդեռնիզմի հետևորդ։

Տարիների ընթացքում քանդակագործն ստեղծել է ավելի քան հարյուր աշխատանք, որոնց մեջ գերակշռում են կանացի մերկ ֆիգուրները (այդ թվում՝ տունիկայով. դրանք հիմնականում ստեղծվել են 1895-1909 թվականներին) և կրոնական կերպարները (1909-1913 թթ.): Բացի այդ, հանգուցյալների հարազատների պատվերով նա պատրաստել է շիրմարձաններ, մի շարք հուշարձաններ է կանգնեցրել նաև պետական պատվերով։

1907 թվականին «Վհատություն» քանդակի համար Ժոզեպ Լիմոնան արժանացել է Բարսելոնում անցկացված 5-րդ միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի պատվավոր մրցանակի։

Տաղանդավոր արվեստագետի գործերը ցուցադրվել են Մադրիդի, Բրյուսելի, Փարիզի, Բուենոս Այրեսի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսներում։ Ինչպես կատալոնացի վարպետների մեծ մասը, նա նույնպես բազմաթիվ պատվերներ է կատարել Հարավային Ամերիկայի երկրների համար։

Ժոզեպ Լիմոնայի ստեղծագործությունների ընտրանին ներկայումս պահպանվում ու ցուցադրվում է Բարսելոնում գործող կատալոնական արվեստի ազգային թանգարանում (MNAC-ում)[10]։

Անվանի քանդակագործը 1918-1924 թթ. և 1931 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է Բարսելոնի թանգարանների միավորման նախագահը։ Հայրենի քաղաքին մատուցած ծառայությունների համար նա Բարսելոնի քաղաքապետարանի կողմից արժանացել է ոսկե մեդալի։

Ժոզեպ Լիմոնան մահացել է 1934 թվականի փետրվարի 27-ին, Բարսելոնում։

Հիշարժան ստեղծագործություններ խմբագրել

  • 1888 ֆրիզ՝ Բարսելոնի հաղթակամարի համար
  • 1888 Բարսելոնի կոմս Ռամոն Բերենգեր Երրորդի ձիավոր արձանը (1950 թ. դարձվել է բրոնզաձույլ)
  • 1888 ութ մանրաքանդակ Կոլումբոսի արձանի համար (Բարսելոն)
  • 1890 Սուրբ սիրտ Terrassa եկեղեցի
  • 1891 Modèstia. Museu Nacional d'Art de Catalunya
  • 1892 Virgin of the Rosary. Museum of the Abbey of Montserrat
  • 1895 L'Àngel exterminador. Կոնտաբրիայի Կոմիլաս գերեզմանատուն
  • 1897 Սուրբ Նիկողայոսն ու ձկնորսը - San Nicolás եկեղեցի, Բիլբաո
  • 1903-1910 Դր. Ռոբերտի հուշարձանը (Բարսելոն)
  • 1907 Վհատություն - Museu Nacional d'Art de Catalunya, Barcelona[11]
  • 1914 El forjardor (,,Դարբինը,,)
  • 1914 Christ Resurrected - Անտոնիո Գաուդիի հեղինակակցությամբ - Abbey of Montserrat.
  • 1916 Saint George standing. Grand stairs of the Barcelona City Hall.
  • 1916 Խոսե Մարիա Ուսանդիսագայի հուշարձանը - Սան Սեբաստիան
  • 1924 Saint George on horseback. Park of Montjuïc, Barcelona.
  • 1925 Մերկ կին - Museu Nacional d'Art de Catalunya.
  • 1929 Sculptural group of the Monument to the heroes of 1808.
  • 1929 Հուդայի համբույրը - Tarragona Cathedral
  • 1929 La Font. Public gardens in Buenos Aires.
  • 1930 The bath. Museu Nacional d'Art de Catalunya.

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • La Gran Enciclopèdia en català Volum XII, Barcelona: Edicions 62, 2004. ISBN 84-297-5440-7
  • Josefina Alix Trueba Escultura Española 1900/1936 Madrid, Ediciones El Viso, 1985. ISBN 84-7483-412-0
  • Apèndix VI pag. 1350-Tom nº, 31 pags. 1044-45 de l’enciclopèdia Espasa

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://catalogue.bnf.fr/ark:/12148/cb15501021x
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.tdx.cat/handle/10803/394083
  5. https://www.enciclopedia.cat/EC-GEC-0037804.xml
  6. Union List of Artist Names — 2002.
  7. http://hemeroteca.lavanguardia.es/preview/1934/02/28/pagina-7/33155447/pdf.html%7Ctitulo=José(չաշխատող հղում) Llimona ha muerto|data=1934-02-28|publicado=La Vanguardia|língua3=es|acessodata=2012-01-02}}
  8. Gran Enciclopedia Catalan (ed.). «Ժոզեպ Լիմոնա» (կատալոներեն). Բարսելոնա: l'Enciclopèdia.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Angaben aus der Familiengeschichte nach: {{Internetquelle |autor=Núria Rius Vernet (Diccionari biogràfic de dones) |url=http://www.dbd.cat/fitxa_biografies.php?id=701 Արխիվացված 2019-04-08 Wayback Machine |titel=Mercè Llimona i Raymat (Biografie) |werk= |hrsg=Generalitat de Catalunya, Consell de Mallorca, Xarxa Vives d'Universitats |datum=2010-10-02 |zugriff=2018-06-16
  10. Dieses YouTube Video des MEAM, Barcelona, aus dem Jahr 2014 präsentiert 60 Werke von Josep Llimona aus Privatbesitz anlässlich der Eröffnung der dreimonatigen Gedenkausstellung zum 150. Geburtstag des Künstlers. Bei dieser Veranstaltung sprachen unter anderem der Direktor des Museums, der katalanische Kulturminister und Francesc Llimona, ein Urenkel des Künstlers.
  11. Скульптура была подарена городу Жозепом и стала одним из символов Барселоны.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեպ Լիմոնա» հոդվածին։