Ժոաոզինյո
Ժուան Նատաիլտոն Ռամոս դոս Սանտոս կամ Ժոաոզինյո (Ժոազինյո, Ժուանզինյո, պորտ.՝ João Natailton Ramos dos Santos (Joãozinho), դեկտեմբերի 25, 1988[1][2], Umbaúba, Սերժիպի, Բրազիլիա[3]), բրազիլացի ֆուտբոլիստ։
Ժոաոզինյո պորտ.՝ João Natailton Ramos dos Santos | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 25, 1988[1][2] (35 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Umbaúba, Սերժիպի, Բրազիլիա | ||||||||||||||
Հասակ | 162 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 65 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 27.7.2020: |
Ակումբային կարիերա խմբագրել
Ժոաոզինյոն իր կարիերան սկսել է բրազիլական «Պորտուգեզա Դեսպորտոս» ակումբում, որի կազմում անցկացրել է 54 հանդիպում և խփել 4 գոլ։ 2007 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել բուլղարական «Լևսկիի» հետ (2008 թվականի հունվարին պաշտոնապես դարձել է ակումբի խաղացող), որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 105 հանդիպում և խփել 16 գոլ։ Մեծ ժողովրդականություն է վայելել «Լևսկիի» երկրպագուների շրջանում։ Բուլղարական ակումբում երեք մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2011 թվականին տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբ»[4]։
«Կրասնոդարում» բրազիլացին միանգամից դարձել է հիմնական խաղացող․ 2011/12 մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 44 խաղից 39 հանդիպման՝ խփելով 7 գոլ, ընդ որում՝ «Կրասնոդարը» ոչ մի անգամ չի պարտվել Ժոաոզինյոյի մասնակցած խաղերում։ 2014 թվականին Ժոաոզինյոն «Կրասնոդարի» ռեկորդակիր է դարձել Ռուսաստանի առաջնության հանդիպումների քանակով[5] և «Կրասնոդարի» պատմության մեջ լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով[6]։ 2015 թվականին Ժոաոզինյոն փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար[7][8] և շուտով ստացել է կացության թույլտվություն[9]։ 2015 թվականի մարտին Ժոաոզինյոն չի խաղացել 6 ամիս՝ ստանալով փոքր բերցային ոսկորի կոտրվածք[10]։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել 2015 թվականի սեպտեմբերին։
2016 թվականի օգոստոսի 26-ին ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն[11]։ ՌՖՄ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի կոմիտեի նիստում ընդունվել է որոշում՝ բավարարել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի դիմումը՝ ֆուտբոլիստ Ռամոս դոս Սանտոս Ժոաո Նատաիլտոնին լեգեոների կարգավիճակի բացակայությունը ճանաչելու մասին[12]։
2018 թվականի փետրվարին «Կրասնոդարի» երկրպագուները Ժոաոզինյոյին ընդգրկել էին տասնամյակի խորհրդանշական հավաքականում։ Բրազիլացին հավաքել է ձայների 72 տոկոսը, երբ ընտրել են լավագույն ձախ հարձակվողին[13]։ 2018 թվականի ամռանը հեռացել է Կրասնոդարի ակումբից։
2018 թվականի հուլիսի 23-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսվել է մեկ տարով[14]։ 2019 թվականի հունիսի 10-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ նոր պայմանագիր է կնքել 1+1 սխեմայով։
Ձեռքբերումներ խմբագրել
Թիմային խմբագրել
- «Լևսկի»
- Բուլղարիայի չեմպիոն – 2008/09
- Բուլղարիայի Սուպերգավաթի հաղթող – 2009
- «Կրասնոդար»
- Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից – 2013/14
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2014/15
Անձնական խմբագրել
- Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակ – № 2 (2013/14)
Անձնական կյանք խմբագրել
Ժոաոզինյոն ամուսնացած է և ունի մեկ որդի։
Ելույթների վիճակագրություն խմբագրել
- 2019 թվականի ապրիլի 14-ի դրությամբ
Ելույթներ | Առաջնություն | Գավաթներ[15] | Եվրագավաթներ[16] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Լևսկի | ԱՖԼ «Ա» | 2007/08 | 12 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 13 | 2 |
2008/09 | 19 | 4 | 4 | 1 | 2 | 1 | 25 | 6 | ||
2009/10 | 27 | 4 | 1 | 0 | 10 | 0 | 38 | 4 | ||
2010/11 | 15 | 2 | 2 | 0 | 12 | 2 | 29 | 4 | ||
Ընդհանուր | 73 | 12 | 8 | 1 | 24 | 3 | 105 | 16 | ||
Կրասնոդար | Պրեմիեր լիգա | 2011/12 | 39 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 41 | 7 |
2012/13 | 30 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 31 | 4 | ||
2013/14 | 30 | 7 | 4 | 0 | 0 | 0 | 34 | 7 | ||
2014/15 | 19 | 6 | 2 | 2 | 8 | 3 | 29 | 11 | ||
2015/16 | 14 | 0 | 3 | 1 | 6 | 1 | 23 | 2 | ||
2016/17 | 21 | 1 | 1 | 0 | 11 | 5 | 33 | 6 | ||
2017/18 | 24 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 26 | 2 | ||
Ընդհանուր | 177 | 27 | 14 | 3 | 26 | 9 | 217 | 39 | ||
Դինամո (Մոսկվա) | Պրեմիեր լիգա | 2018/19 | 23 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 24 | 3 |
Ընդհանուր | 23 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 24 | 3 | ||
Ամբողջ կարիերա | 273 | 42 | 23 | 4 | 50 | 12 | 346 | 58 |
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Жоаозинью: «Галицкий снял пиджак, туфли и побежал за улетевшим мячом. Я спросил: «Это точно наш президент?»» (ռուսերեն). matchtv.ru. 2019 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Краснодар» договорился о переходе Жоаозиньо
- ↑ Жоаозиньо стал рекордсменом «Краснодара» по количеству матчей в чемпионате России
- ↑ Жоаозиньо лучший в истории «Краснодара» по системе «гол+пас»
- ↑ Жоаозиньо: «Хочу получить российский паспорт вне зависимости от лимита»
- ↑ Жоаозиньо подал документы на получение российского гражданства
- ↑ Олег Кононов: «У Жоаозиньо вид на жительство в России, в контрактные дела Ари не влезаю»
- ↑ Жоаозиньо выбыл из строя на 4-8 месяцев
- ↑ Жоаозиньо получил паспорт гражданина РФ
- ↑ «Официальный сайт ФК «Краснодар»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ ОПРЕДЕЛЯЕМ ЦЕНТРФОРВАРДА СБОРНОЙ ДЕСЯТИЛЕТИЯ ФК «КРАСНОДАР»
- ↑ Жоаозиньо — в «Динамо»!
- ↑ Բուլղարիայի գավաթ, Ռուսաստանի գավաթ
- ↑ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոաոզինյո» հոդվածին։ |