Ժխտման ճարտարապետները
ֆիլմ
«Ժխտման ճարտարապետները» (անգլ.՝ Architects of Denial), փաստավավերագրական ֆիլմ, որը պատմում է Հայոց Ցեղասպանության ժխտման հարցում Անկարայի ջանքերի մասին։
Ժխտման ճարտարապետները անգլ.՝ Architects of Denial | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Թվական | 2017 |
Լեզու | անգլերեն |
Պրոդյուսեր | Մոնթել Ուիլյամս և Դին Քեյն |
Տևողություն | 102 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Բովանդակություն
խմբագրելՖիլմում փորձագետները ներկայացնում են ժխտողականությունը և դրա հետևանքները, պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Ըստ ֆիլմի հեղինակի՝ ֆիլմը ներկայացնում է, որ 1915 թվականի Ցեղասպանության վայրագության ժխտումը հանգեցնում է պատմության կրկնությանը[1][2]։
Դերերում
խմբագրել- Թաներ Աքչամ՝ պատմաբան, սոցիոլոգ
- Ջուլիան Ասանժ՝ ՎիքիԼիքսի հիմանդիր[3]
- Ջոնաթան Բաբինգթոն-Հեյնա՝ Կապիտոլ Հիլի լրագրող
- Ջորջ Քլունի
- Սիբել Էդմոնդս՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, լրագրող
- Ռեջեփ Թայիփ Էրդողան
- Ջոն Մարշալ Էվանս՝ ԱՄՆ նախկին դեսպան Հայաստանում
- Դեննիս Հասթերթ
- Էդի Բերնիս Ջոնսոն
- Լիանա Մովսիսյան
- Բարաք Օբամա
- Գրեգորի Սթենթոն՝ Genocide Watch կազմակերպության հիմնադիր
- Ուգոր Ունգյոր
Հայերի դեմ իրականացվել են ոչնչացման ամենադաժան միջոցները։ - Ջեոֆրի Ռոբերտսոն, իրավաբան
|
Պարգևներ
խմբագրել2018 թվականին ֆիլմի պրոդյուսերներ Դին Ջորջ Քեյնը (Dean Cain)[4] և Մոնթել Բրայան Ուիլյամսը (Montel Williams)[5] ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են Պատվո շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Ժխտման ճարտարապետները». Նոր ֆիլմ Ցեղասպանության մասին». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Architects of Denial - Documentary». Kickstarter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ ««Ժխտման ճարտարապետները» ֆիլմի հեղինակներն ԱՄՆ օրենսդիրների հետ խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին».
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.